Անաստասիա Շպագինա (ռուս.՝ Шпагина, Анастасия, կեղծանունը՝ Fukkacumi, մայիսի 2, 1993, Ուկրաինա), ռուս տեսաբլոգեր և սթրիմեր։ «AnastasiyaShpagina» ՅուԹյուբյան ալիքի սեփականատերն է[1][2]։

Անաստասիա Շպագինա
Մասնագիտությունվիդեո բլոգեր

Կենսագրություն խմբագրել

Անաստասիա Շպագինան ծնվել է 1993 թվականի մայիսի 2-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Մանկապարտեզում և դպրոցում եղել է ամաչկոտ ու չշփվող։ Նրա հիմնական մոլուցքը հեքիաթի հերոսներ նկարելն էր, իսկ ժամանակի ընթացքում, որպես արվեստի դաշտ սկսել է օգտագործել իր դեմքը ու մոր կոսմետիկան։ Դպրոցից հետո Անաստասիան աշխատել է վարսավիրանոցում[3]։

2011 թվականին Անաստասիան ստեղծել է իր յություբյան ալիքը, առաջին տեսահոլովակները նվիրված են եղել անիմե ոճով դիմահարդարման ստեղծմանը, ինչպես նաև կոսմետիկայի միջոցով շոու բիզնեսի աստղերի վերափոխմանը․ Քեթի Փերրի, Ռիհաննա, Ջասթին Բիբեր, Լեդի Գագա և շատ ուրիշների, որոնք աժիոտաժ են առաջացրել հանդիսատեսի մոտ և բաժանորդների թվի աճ։ Ալիքի հիմնական թեման ինչպես պետք է պատշաճ կերպով կիրառել դիմահարդարումը և դիմահարդարման տեխնիկայի բացահայտումն է[4]։

2017 թվականին Անաստասիան անհաջող պլաստիկ վիրահատություն է տարել քթի ձևը շտկելու համար, որի արդյունքնում քիթը դադարել է շնչել, իսկ սպիները չեն նվազել։ Parada կլինիկան, որտեղ անցկացվել էր վիրահատությունը, հրաժարվել է շտկել վիրահատության արդյունքները[5][6][7]։

Վարկանիշներ և հրապարակումներ խմբագրել

2012 թվականին դարձել է Yoida գերմանական երիտասարդական կոսմետիկայի ապրանքանիշի դեմքը[8][9]։

2012 թվականի սեպտեմբերին Անաստասիայի մասին գրել է անգլիական Daily Mail պարբերականը[10]։

2015 թվականին դարձել է գովազդային ընկերություններից մեկի՝ Բիլայնի դեմքը[11]։

2016 թվականին մասնակցել է Տեսաբլոգերների համառուսաստանյան ազգային փառատոնին՝ Վիդֆեստին[12][13]։

2016 թվականի օգոստոսի 16-ին մասնակցել է VIDEODESSA փառատոնին[14]։

2016 թվականի դեկտեմբերի 23-ին արժանացել է NeForum Awards ազգային մրցանակին՝ գեղեցկության մասին լավագույն բլոգ անվանակարգում[15]։

2017 թվականի հունվարի 4-ին ուկրաինական Vgorode հրատարակությունը կազմել է ուկրաինացի հայտնի տեսաբլոգերների Թոփ 10-ը և Անաստասիա Շպագինան զբաղեցրել է վարկանիշի 4-րդ տեղը[16]։

2018 թվականի փետրվարին ընդգրկվել է Ռուսաստանի ամենահայտնի բլոգերների տասնյակում[17]։

2019 թվականի փետրվարին 4-րդ տեղն Է զբաղեցրել Թոփ-10 բլոգեր աղջիկների ցուցակում, որոնք նման են տիկնիկների[18]։

2019 թվականի նոյեմբերի 7-ին ընդգրկվել է աշխարհի ամենազարմանալի 25 կանանց ցուցակում և զբաղեցրել 15-րդ տեղը[19]։

2020 թվականի հունվարի 10-ին ընդգրկվել է Ուկրաինայի ամենահայտնի յություբյան ալիքների Թոփ-10 ցուցակում[20]։

NEWS.am-ը Անաստասիա Շպագինային բնութագրել է որպես համացանցի օգտատերերի շրջանում ամենասիրված կենդանի Բարբի տիկնիկը[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Самые популярные украинские YouTube-блогеры: что снимают и сколько зарабатывают». kp.ua. 2020 թ․ հունիսի 6. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Как Барби и Кен: люди, превратившие себя в кукол». lady.tut.by. 2017 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Анастасия Шпагина – биография, фото, личная жизнь, ютуб, рост, вес». artchange.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Анастасия Шпагина – биография, фото, личная жизнь, ютуб, рост, вес. Раннее детство и юность». dvah.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)
  5. «После неудачной пластической операции хирург угрожает пациентке расправой». spb.kp.ru. 2017 թ․ ապրիլի 27. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Видеоблогер Анастасия Шпагина обвиняет петербургского хирурга в угрозах после неудачной ринопластики. Что об этом известно». paperpaper.ru. 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)
  7. «Тело мастера боится. Что стало с пластическим хирургом Нугаевым и его клиентками, которых он правил». life.ru. 2020 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  8. «Анастасия Шпагина – биография, фото, личная жизнь, парень, возраст, рост и вес 2020». rublevka38.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)
  9. «Бьюти-блогер из Одессы сделала пластику носа. Теперь она говорит, что не может дышать, а сотрудники клиники ей угрожают». meduza.io. 2017 թ․ ապրիլի 29. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  10. «Meet the teenage girl who has transformed herself into a living cartoon character». dailymail.co.uk. 2012 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  11. «На билбордах Beeline уже есть:». t-catalog.ru. 2015 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  12. «Настя Шпагина о макияже, хейтерах, планах на будущее и... котиках». ellegirl.ru. 2016 թ․ մայիսի 16. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  13. «Фестиваль ВИДФЕСТ-2016: гости и выступающие». oops.ru. 2016 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  14. «Афоня, Шпагина, Поперечный, Любарская: смотри, как в Одессе развлекались видеоблогеры и их фанаты». od.vgorode.ua. 2016 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  15. «В Москве назвали лучших российских блогеров 2016 года». lenta.ru. 2016 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  16. «Made in Ukraine: ТОП-10 популярных украинских видеоблогеров». dp.vgorode.ua. 2017 թ․ հունվարի 4. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  17. «Pink выяснил, сколько зарабатывают русскоязычные женщины-видеоблогеры с несколькими миллионами подписчиков». style.rbc.ru. 2018 թ․ փետրվարի 6. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  18. «ТОП-10 девушек-блогеров, которые выглядят как куклы». bigmir.net. 2019 թ․ փետրվարի 20. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  19. «Самые необычные в мире женщины». polit-gramota.ru. 2019 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  20. «Иллюзионисты, стримеры и авторы кулинарных рецептов: топ-10 самых популярных украинских YouTube-каналов». tk.media. 2020 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  21. «Ճանաչված կենդանի Բարբիները». style.news.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.