Անայիս Ներսիսյան

հայ պատմաբան, բանաստեղծ

Անայիս Պետրոսի Ներսեսյան (մարտի 22, 1937(1937-03-22), Բուխարեստ, Ռումինիա[1]), հայազգի ռումինացի բանաստեղծուհի, պատմաբան։

Անայիս Ներսիսյան
Ծնվել էմարտի 22, 1937(1937-03-22) (87 տարեկան)
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի, պատմաբան և թարգմանչուհի
Լեզուռումիներեն[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի համալսարան (1961)[1]
ԱշխատավայրԱրարատ

Կենսագրություն

խմբագրել

Անայիս Ներսիսյանը ծնվել է 1937 թվականի մարտի 22-ին, Բուխարեստում։ Գրում է ռումիներեն։ 1961 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Աշխատակցում է գրական հանդեսներին, այդ թվում՝ «Նոր կյանք» ռումինահայ շաբաթաթերթին, որտեղ, բանաստեղծություններից բացի, տպագրում է գրականության, արվեստի և պատմության հետ առնչվող հոդվածներ։ Հիշատակելի են ռումինահայ գաղութի անցյալը լուսաբանող նյութերը («Հայերու մասին այլ վավերագրեր Վատիկանի գաղտնի դիվանաթուղթերուն մեջ», 1975 թ., № 22, «Հայկական ազդեցությունը Մոլդովայի բրուտագործության մեջ», 1975 թ., № 42, «Հայերը Մոլդովայի հին վավերագիրներուն մեջ», 1976 թ., № 45 և այլն) հրատարակվել են Ներսեսյանի «Ապակե երգիչը» (1973 թ., դասվել է տարվա լավագույն գործերի շարքը), «Քնարական պատկերներ» (1975 թ.), «Անցման կնիքը» (1978 թ.), «Արևային կշիռ» (1980 թ.) ժողովածուները[2]։ 1990 թվականից աշխատել է «Արարատ» ամսագրի խմբագրությունում[3]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Հոդվածներ

խմբագրել
  • Հայերու մասին այլ վավերագրեր Վատիկանի գաղտնի դիվանաթուղթերուն մեջ, 1975։
  • Հայկական ազդեցությունը Մոլդովայի բրուտագործության մեջ, 1975։
  • Հայերը Մոլդովայի հին վավերագիրներուն մեջ, 1976։

Ժողովածուներ

խմբագրել
  • Ապակե երգիչը, 1973։
  • Քնարական պատկերներ, 1975։
  • Անցման կնիք, 1978։
  • Արևային կշիռ, 1980։
  • Սև-սպիտակ, 1982։
  • Միայնության շոու, 1983։
  • Արևադարձային այլմոլորակայիններ, 1987։
  • Ջրային կտուրներ, 1991։
  • Հագուստ օծանելիքի բույրով, 1994։
  • Դեմ առ դեմ, 1996։

Աշխատություններ

խմբագրել
  • Հայկական աշուղական երգեր, 1997։
  • Հայերը պատմության և մշակույթի մեջ, 2003։
  • Հայերը ռումինական գրականությունում, 2009։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 256.
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր` Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  3. «Zarkfoundation - Անայիս Ներսեսյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 256