Անակո (իսպ.՝ Anaco), քաղաք Վենեսուելայի Անսոատեգի նահանգում։ Ընկած է բնական գազի հանքավայրի մերձակայքում, ինչի շնորհիվ էլ բուռն թափով աճել ու զարգացել է։ Այստեղ աշխատողների եկամուտներն ամենաբարձրն են ամբողջ Լատինական Ամերիկայում։ Եվ եթե 1981 թվականին Անակոյում ապրում էր ընդամենը մոտավորապես 44 000 մարդ, ապա մինչև 2005 թվականը նրանց թվաքանակն աճել է գրեթե երեք անգամ. 2011 թվականի հոկտեմբերի 30-ի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 114.555[2], 2014 թվականին՝ մոտավորապես 139.000[3]: Համայնքի զբաղեցրած տարածքը 795 քառակուդի կիլոմետր է[4]։ Քաղաքն ավտոխճուղիներով կապված է շրջակա բնակավայրերի և երկրի խոշոր քաղաքների հետ։ Ունի օդանավակայան։

Բնակավայր
Անակո
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
ԲԾՄ215±1 մետր, 221 մետր
Բնակչություն162 704 մարդ (2018)[1]
Հեռախոսային կոդ282
Փոստային դասիչ6003
Պաշտոնական կայքanacoweb.net
Անակո (Վենեսուելա)##
Անակո (Վենեսուելա)

2009 թվականին Վենեսուելայի և Չինաստանի միջև համաձայնագիր է կնքվել 468 կիլոմետր երկարությամբ արագընթաց երկաթուղու կառուցման մասին, որն Անակոն պետք է կապի Տինակո քաղաքի հետ[5]։

Անվանի անակոցիներ խմբագրել

  • Օռլանդո Արսիա, պրոֆեսիոնալ բեյսբոլիստ
  • Օսվալդո Արսիա, պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, Օռլանդո Արսիայի ավագ եղբայրը
  • Ռուդդի Ռոդրիգես - նախկին Միսս Վենեսուելա
  • Միգել Կայրո - պրոֆեսիոնալ բեյսբոլիստ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անակո» հոդվածին։