Այ Յորի (ռուս.՝ Ай-Йори), աղբյուր Ղրիմի Ալուշտա քաղաքի մոտակայքում։ «Այ Յորի» թարգմանաբար նշանակում է «Սուրբ Գևորգ»։ Աղբյուրը գտնվում է նույնանուն լեռան լանջերին, որը Բաբուգան յայլա լեռնաշղթայի մաս է։ Աղբյուրը չի չորանում նույնիսկ ամենաշոգ ամռանը։ Վերաբերում է Ուլու Ուզեն գետի ավազանին[2]։

Այ Յորի
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1]
ԵրկրամասԱլուշտա

Աղբյուրի ջուրը քաղցրահամ է, թույլ հանքայնացված և համարվում է բուժիչ։ Նրա բաղադրության մեջ մտնում են այնպիսի միկրոտարրեր, ինչպիսիք են բերիլիումը, վանադիումը, բարիումը, ֆտորը, ցինկը, ստրոնցիումը, լանթանը, մանգանը և այլն[3]։

Հեղեղումների ժամանակ այս աղբյուրի ջուրը հիդրոկարբոնատային կալցիումային է, ջրի միջին մակարդակի ժամանակ՝ քլորիդային մագնեզիումանատրիումային։ Սա, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ հեղեղումների ժամանակ աղբյուրը դուրս է բերում անձրևի և հալված ջրերը և մասամբ Բաբուգան լեռնային զանգվածի ջրերը[4]։

Հին ժամանակներում Այ Յորիում կային պաշտպանական ամրություններ, իսկ աղբյուրի մոտ կանգնած էր մի փոքրիկ եկեղեցի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այս տարածքում տեղակայված էր պարտիզանների ջոկատը, ինչի վկայությունն են լեռան գագաթին տեղադրված երկու հուշարձանները։

Հետաքրքրական փաստեր խմբագրել

 
«Քար-սեղան» Ակ Չոկրակ աղբյուրը Այ Յորի աղբյուրին միացնող կածանին

Ակ Չոկրակ աղբյուրը Այ Յորի աղբյուրին միացնող կածանին կան բազմաթիվ գլաքարեր, ինչը վկայում է հեռավոր ժամանակներում ջրի «աշխատանքի» մասին։ Նույն կածանի վրա կարելի է տեսնել հատման հարթ մակերույթով «քար-սեղանը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. Вячеслав SL (2015). «Родник Ай-Йори». Родники Крыма. Неизвестный Крым.
  3. «Ай-Йори, карта». Карта Крыма. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  4. Крым / Е. В. Рипский, Е. А. Ришес, В. Г. Ткачук, Н. И. Толстихин. — Гидрогеология СССР. — М.: Недра, 1970. — Т. VIII. — 364 с.

Աղբյուրներ խմբագրել