Այրման ջերմություն
Այրման ջերմություն, նյութի զանգվածային (պինդ և հեղուկ) կամ ծավալային (գազեր) միավորի լրիվ այրումից անջատված ջերմության քանակ։ Հաշվարկվում է ջոուլներով կամ կալորիաներով։ Միավոր նյութից առաջացած ջերմության քանակը կոչվում է այրման տեսակարար ջերմություն։ ՄՀ համակարգում ունի Ջ/կգ միավորը։ Հաճախ օգտագործվում են նաև այլ համակարգի միավորներ․ կՋ/կգ, ՄՋ/կգ, կկալ/կգ։ Նրա որոշման համար օգտվում են կալորիաչափական մեթոդներից։
Այրման ջերմությունը որոշվում է վառելիքի քիմիական կազմությամբ։ Վառելիքի կազմի մեջ մտնող քիմիական տարրերը նշանակվում են ընդունված նշաններով՝ С, Н, О, N, S, իսկ մոխիրն ու ջուրը՝ А և W պայմանական նշաններով։
Այրման ջերմությունը վառելանյութերի որակը բնորոշող կարևոր մեծություն է։ Խառնուրդի այրման ջերմությունը հավասար է բաղադրիչ նյութերի այրման ջերմությունների գումարին։
Այրման ջերմության տեսակներ
խմբագրելԱյրման ջերմությունը կարող է վերաբերել վառելիքի աշխատանքային զանգվածին , այսինքն սպառողին հասած վառելիքին, կամ նյութի չոր զանգվածին , (վառելիքի այրվող զանգվածին ), այսինքն այն չի պարունակում մոխիր և ջուր։
Տարբերվում են առավելագույն և նվազագույն այրման ջերմություններ։
Առավելագույն և նվազագույն այրման ջերմությունները կապված են բանաձևով,
որտեղ K-ն՝ գործակից է, որը հավասար է 25 կՋ/կգ (6 կկալ/կգ), W-ը ջրի քանակն է վառելիքում %-ներով, H-ը ջրածնի քանակը վառելիքում %-ով։
Այրման ջերմության հաշվում
խմբագրելԱյսպիսով, այրման առավելագույն ջերմությունը՝ միավոր նյութի լրիվ այրման և մինչև ցողի կետ հովացված մնացորդներից անջատված ջերմաքանակն է։ Ջերմատեխնիկական հաշվարկներում այն համապատասխանում է 100 %-ին։ Թաքնված ջերմաքանակ է համարվում ջրի խտացման ժամանակ անջատված ջերմաքանակը,տեսականորեն այն կարող է հասնել 11 %;
Նվազագույն ջերմաքանակը որոշվում է՝
կամ
,
Այրման ջերմությունը հանդիսանում է վառելիքի ամենակարևոր բնութագիրը, անի որ բնութագրում է վառելիքի որակը, և ցույց է տալիս վառելիքի՝ 1 կգ-ի (հեղուկւ դեպքում 1 մ³-ի), լրիվ այրման դեպքում անջատված ջերմության քանակը։
Նյութ | Նվազագույն այրման ջերմությունը հաստատուն ճնշման դեպքում , ՄՋ/կգ |
---|---|
Բենզին | 41,87[1] |
Կերոսին | 42,9-43,12[2] |
Թուղթ | 13,4[3] |
Փայտանյութ | 13,8[3] |
Բնական կաուչուկ | 44,73-44,8[3] |
Լինոլեում պոլիվինիլքլորիդային | 14,31[3] |
Ռետին | 33,52 |
Արհեստական նրբաթել (բրթի կամ բամբակի խառնուրդով) | 13,8 |
Պոլիէթիլեն | 47,14[3] |
Պոլիստիրոլ | 39[3] |
Բամբակ փափկեցրած | 15,7[3] |
Տարբեր գազերի այրման ջերմություւներ, կախված ստացման վայրից
խմբագրելՏվյալները ստացվել են Միջազգային էներգիական կազմակերպությունից[4]։
- Ալժիր։ 42 000 կՋ/մ³
- Բանգլադեշ։ 36 000 կՋ/մ³
- Բելոռուս։ 33 000 կՋ/մ³
- Մեծ Բրիտանիա։ 39 710 կՋ/մ³
- Վիետնամ։ 45 520 կՋ/մ³
- Կանադա։ 38 200 կՋ/մ³
- Ինդոնեզիա։ 40 600 կՋ/մ³
- Նիդեռլանդներ։ 33 320 կՋ/մ³
- Նորվեգիա։ 39 877 կՋ/մ³
- Ռուսաստան։ 38 231 կՋ/մ³
- Սաուդյան Արաբիա։ 38 000 կՋ/մ³
- ԱՄՆ։ 38 416 կՋ/մ³
- Ուզբեկստան։ 37 889 կՋ/մ³
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ «Теплота сгорания Автоматические системы пожаротушения, установки пожаротушения, проект сигнализации, обслуживание сигнализации, оросители: спринклеры и дренчеры, монтаж пожарной сигнализации, пожарная экспертиза, огнезащитная краска, покрытия и составы, обработка огнезащитная, огнезащита конструкций, металлоконструкций, системы пожарной безопасности, пожарные категории, план эвакуации, охранно пожарная сигнализация, противопожарные ворота, двери металлические, системы пожарной сигнализации, автоматическое пожаротушение, противопожарная защита, монтаж ОПС» (ռուսերեն). stopfire.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «ГОСТ 10227-86. Топлива для реактивных двигателей. Топлива для реактивных двигателей». www.nge.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «ООО "Аудит пожарной безопасности"». pozharaudit.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Key World Energy Statistics (2005), page 59» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 354)։ |