Այրիչ, օդը գազանման, փոշիացրած, հեղուկ կամ պինդ վառելիքի հետ խառնելու և կենտրոնացված բոց ստանալու սարք։

Օդապարիկի այրիչ

ԿիրառությունԽմբագրել

Կիրառվում է լուսավորող ու տաքացնող սարքերում, ինչպես նաև վառարանների ու կաթսայատների հնոցներում՝ որպես աշխատանքային օրգան։ Այրիչներն օգտագործվում են նաև գազային եոակցու զոդման համար և կոչվում են եռակցման ու զոդման այրիչներ, որոնք մետաղի եռակցվող կամ զոդվող հատվածը տաքացնում են մինչև համապատասխան ջերմաստիճանը։ Այս Այրիչներում որպես վառելիք օգտագործվում է ացետիլենը, իսկ օդի փոխարեն թթվածին է տրվում։

ՏեսակներԽմբագրել

Ըստ աշխատանքի սկզբունքի, այրիչներները լինում են՝

Կան նաև դյուրահալ մետաղների և ոչ մետաղական նյութերի (ապակի, պլաստմասսա) զոդման համար կիրառվող հատուկ կառուցածքի այրիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 353