«Եվայի սիրեցյալը» (անգլ.՝ «Eve's Lover»), 1925 թվականի սև ու սպիտակ համր ֆիլմ, ռեժիսոր Ռոյ Դել Ռութի առաջին դրամատիկական աշխատանքը, որը նախկինում մասնագիտացված էր կոմեդիա ժանրում։

Եվայի սիրեցյալը
ԵրկիրԱՄՆ
Ժանրհամր կինո և դրամա
Թվական1925
ՌեժիսորՌոյ Դել Ռութ
Սցենարի հեղինակԴերիլ Զանուք
ԴերակատարներԿլարա Բաու
ԿինոընկերությունWarner Bros.
 Eve's Lover Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Եվա Բերնսայդը պողպատի գործարանի սեփականատերն է։ Նրա մրցակից Օսթին Ստարֆիլդն առաջարկում է սննկացած արիստոկրատ բարոն Ջերալդո Մեդոքսին գայթակղել Եվային, իսկ հարսանիքից հետո իր ձեռքը վերցնել նրա բիզնեսը և վաճառել գործարանն իրեն։ Եվ քանի որ բարոնն ավելի վաղ վճարել էր Ստարֆիլդին կեղծ կտրոնով, որը կարող է դառնալ շանտաժի գործիք, նա այլընտրանք չունի, քան իրականություն դարձնել Ստարֆիլդի պլանը։ Ամուսնանալով Եվայի հետ՝ բարոնը հասկանում է, որ սիրահարվել է կնոջը և հրաժարվում է օգնել Ստարֆիլդին։

Շուտով նոր խնդիրներ են առաջանում։ Մեդոքսի նախկին ընկերուհին՝ Ռենա Դ'Արսին, ժամանում է քաղաք և պատմում է Եվային, որ բարոնն ամուսնացել է նրա հետ իբրև փողի համար։ Հավատալով Ռենային՝ Եվան բաժանվում է Մեդոքսից։ Միևնույն ժամանակ Ստարֆիլդը վարձում է ագիտատորների, որպեսզի նրանք համոզեն Եվայի գործարանի աշխատողներին գործադուլ հայտարարել, սակայն բարոնի ջանքերի շնորհիվ նրա պլանները ձախողվում են։ Ստարֆիլդին ձերբակալում են հրահրման համար, իսկ Եվան հասկանում է, որ թերագնահատել է Մեդոքսին, և նրանք նորից միանում են։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Այրին Ռիչ Եվա Բրենսայդ
Ուիլլարդ Լուիս Օստին Սարֆիլդ
Կլարա Բոյ Ռենա Դ'Արսի
Բերտ Լիտել բարոն Ջերալդո Մեդդոքսին

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ներկա պահին համարվում է կորսված[1][2], քանի որ 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբներին օգտագործվել են Warner Bros-ի ստուդիայի մի քանի ֆիլմերը, 1948 թվականին Ջեք Ուորները չի ոչնչացրել այնպիսի կինոժապավեններ, ինչպիսիք են «Համաձայնության քաղաք» (1933), «Բացեք աչքերը» (1919), «Համբուրիր ինձ նորից» (1925) «Եվայի սիրեցյալը» (1925) և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվայի սիրեցյալը» հոդվածին։