Այրա Լևին (անգլ.՝ Ira Levin, օգոստոսի 27, 1929(1929-08-27)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 12, 2007(2007-11-12)[4][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի արձակագիր, դրամատուրգ և երգերի հեղինակ: «Ռոզմարիի երեխան» վեպի հեղինակն է:

Այրա Լևին
անգլ.՝ Ira Levin
Այրա Լևին.png
Ծնվել էօգոստոսի 27, 1929(1929-08-27)[1][2][3][…]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 12, 2007(2007-11-12)[4][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, վիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող, հեղինակ և երգերի հեղինակ
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Հորաս Մաննի դպրոց
Ժանրերֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներՌոզմարիի երեխան և Սթեփֆորդյան կանայք
ՊարգևներԷդգար Ալան Պոյի մրցանակ և Պրոմեթևս մրցանակ
Կայքiralevin.org
Ira Levin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Այրա Լևինը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 27-ին Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում, և վաղ տարիներն անցկացրել է Մանհեթենում և Բրոնքսում: 1950 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը, որտեղ սովորել է փիլիսոփայություն և անգլերեն: 22 տարեկանում գրել է իր անդրանիկ վեպը՝ «Համբույր մահից առաջ», որի համար ստացել է Էդգար Ալան Պոյի մրցանակ:

Գրողի առաջին պիեսը դարձել է Մաք Հիմենի «Դժվար է լինել սերժանտ» վեպի ադապտացիան, որը կատակերգություն է ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայության ժամանակ նորակոչիկ-ռամիկների արկածների մասին, որը գրվել է 1955 թվականին հեռուստատեսային ներկայացման համար և սկիզբ է դրել դերասան Էնդի Գրիֆիտի գործունեությանը: 1958 թվականին պիեսն էկրանավորվել է, իսկ գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Նիք Ադամսը: 1964 թվականին պիեսի հիման վրա ստեղծվել է հեռուստատեսային սերիալ, որտեղ գլխավոր դերում Սեմի Ջեքսոնն է:

1967 թվականին հրատարակվել է «Ռոզմարիի երեխան» վեպը՝ Լևինի ամենահայտնի վեպը:

ՄատենագիտությունԽմբագրել

  • 1952՝ «Համբույր մահից առաջ» (A Kiss before Dying)
  • 1967՝ «Ռոզմարիի երեխան» (Rosemary’s Baby)
  • 1970՝ «Այս կատարյալ օրը» (This Perfect Day), մարդկային հակաուտոպիա, որտեղ չեն պատժում, այլ միայն բուժում են:
  • 1972՝ «Սթեփֆորդյան կանայք» (The Stepford Wives)
  • 1976՝ «Բրազիլացի տղաները» (The Boys from Brasil)
  • 1991՝ «Տաշեղ» (Sliver)
  • 1997՝ «Ռոզմարիի որդին» (Son of Rosemary)

ԷկրանավորումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել