Այշե Բեգյում Օնբաշի (թուրքերեն՝ Ayşe Begüm Onbaşı. դեկտեմբերի 9, 2001(2001-12-09)[1], Աքհիսար, Մանիսայի մարզ, Թուրքիա), թուրք մարմնամարզուհի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր։

Այշե Բեգյում Օնբաշի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝թուրքերեն՝ Ayşe Begüm Onbaşı
Մասնագիտացում՝aerobic gymnast
Երկիր՝ Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 9, 2001(2001-12-09)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Աքհիսար, Մանիսայի մարզ, Թուրքիա

Կյանքի վաղ շրջան

խմբագրել

Այշե Բեգյում Օնբաշին ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 9-ին, Արևմտյան Թուրքիայում՝ Մանիսա նահանգի Ախիսար շրջանում, տեքստիլ ապրանքների վաճառական Սերքան Օնբաշիի և նրա կնոջ՝ Սեչիլի ընտանիքում[2][3][4][5]։

Երեք տարեկանից հաճախել է բալետի պարապմունքների։ Տաղանդավոր աղջնակը գրավել է իսպանացի բալետմայստեր Մարիայի ուշադրությունը. վերջինս հորդորել է նրա ծնողներին՝ թույլ տալ, որ նա զբաղվի մարմնամարզությամբ[2][3][4]։ Եվ Այշեն երեք տարի մարմնամարզության պարապմունքների է հաճախել, որից հետո՝ վեց տարեկանից անցել է աերոբիկ մարմնամարզության՝ դառնալով մարզիչ Գյուրքան Էրի սանուհին[5]։

2018 թվականի դրությամբ նա Ախիսարի Անատոլիական ավագ դպրոցի աշակերտուհի էր[2][5]։

Մարզական կարիերա

խմբագրել

Օնբաշիի մրցակցային կարիերան աերոբիկ մարմնամարզության ոլորտում սկսվել է յոթ տարեկանում։ Սկզբում հանդես է եկել խմբային մրցումներում, որոշակի հաջողությունների հասել 8–9 և 10–12 տարիքային կատեգորիաներում։ 2011–2012 մրցաշրջանում ընդգրկվել է ազգային հավաքականում և մասնակցել Չեխիայում, Սլովակիայում և Բուլղարիայում անցկացված միջազգային մրցումների։ Այնուհետև սկսել է ելույթներ ունենալ անհատական մրցաձևում[5]։

Օրական հինգից վեց ժամ մարզասրահում պարապելու համար նա յուրաքանչյուր շաբաթվա մեջ հինգ օր իր տնից մինչև մարզադահլիճ ընդհանուր առմամբ անցնում է մոտավորապես 50 կիլոմետր ճանապարհ[2][3]։ Նա Manisa Büyükşehir Belediyespor-ի՝ Մանիսայի մետրոպոլիտենյան համայնքապետարանի մարզական ակումբի անդամ է[3][4][6]։

Օնբաշին սովորաբար մասնակցում է երեք մրցաձևերի մրցումներին[7]։ Մեքսիկայում կայացած 2015 թվականի աշխարհի առաջնությունում նա բրոնզե մեդալ է նվաճել կադետների անհատական մրցաշարում, չնայած իր ելույթի ժամանակ ընկնելուն[7][3]։ 2016 թվականին Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքում անցկացված աերոբիկ մարմնամարզության աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել աղջիկների անհատական մրցաշարում[2][3][4][6]։ Անհատականին նախորդել էր եռյակների մրցությունը, որտեղ նա իր թիմակիցներ Մեհմեդ Էրքոշի և Դենիզ Շահինի հետ գրավել էր մրցանակային երկրորդ տեղը[7][8]։

2017 թվականին Իսպանիայի Գվադալախարա քաղաքում անցկացված Միջերկրածովյան 2-րդ առաջնությունում և 2017 թվականի Պորտուգալիայի Կանտանիեդե քաղաքում կայացած միջազգային 7-րդ բաց մրցույթում Օնբաշին ընդհանուր առմամբ նվաճեց երեք ոսկե մեդալ[3][4]։ Այդ նույն տարում Իտալիայի Անկոնա քաղաքում կայացած աերոբիկ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ևս մեկ ոսկե մեդալ աղջիկների անհատական մրցաշարում[3][6][8]։ Մեդալների իր հավաքածուն 2018 թվականին հարստացրեց մեկական արծաթե և բրոնզե մեդալներով, որոնց արժանացավ համապատասխանաբար Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում անցկացված դպրոցականների համաշխարհային խաղերում և Պորտուգալիայի Գիմարայնշ քաղաքում կայացած աերոբիկ մարմնամարզության աշխարհի առաջնությունում[6]։

Medal Monster / «Մեդալային հրեշ» մականունի արժանացած Օնբաշին 2016 թվականի հուլիսի դրությամբ ազգային և միջազգային մրցումներում ընդհանուր առմամբ նվաճել էր ավելի քան 60 մեդալ, այդ թվում՝ 35 ոսկե պարգև[7]։

Նա ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց կանանց անհատական մրցապայքարում 2021 թվականին Բաքվում անցկացված աերոբիկ մարմնամարզության աշխարհի առաջնությունում[9]։

2022 թվականին Թուրքիայի Քոնյա քաղաքում կայացած Իսլամական համերաշխության խաղերում նա անհատական մրցապայքարում վաստակեց հերթական ոսկե մեդալը[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.redbull.com/tr-tr/athlete/ayse-begum-onbasi
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Ayşe Begüm Onbaşı – Turkey» (թուրքերեն). Red Bull. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Ayşe Begüm Onbaşı kimdir, kaç yaşında?». Hürriyet (թուրքերեն). 2017 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Ayşe Begüm Onbaşı'dan Gümüş Madalya». Milliyet (թուրքերեն). 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «"Altın Kız" Ayşe Begüm Onbaşı ailesinin gururu oldu». Fanatik (թուրքերեն). 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Ayşe Begüm Onbaşı dünya üçüncüsü oldu». Hürriyet (թուրքերեն). 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Baş, Hakan (2016 թ․ հուլիսի 8). «15-year-old champion Ayşe Begüm Onbaşı: I'm a medal monster, I compete to go beyond myself». Daily Sabah. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  8. 8,0 8,1 «15 yaşındaki Ayşe Begüm Onbaşı dünya şampiyonu oldu». Aljazeera.com (թուրքերեն). 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  9. «Ayşe Begüm Onbaşı Aerobik Cimnastik Dünya Şampiyonası'nda altın madalya kazandı». NTV Spor (թուրքերեն). 2021 թ․ մայիսի 28. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  10. «İslami Dayanışma Oyunları'nda cimnastiğe Türkiye damgası». Milliyet (թուրքերեն). 2022 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այշե Բեգյում Օնբաշի» հոդվածին։