Այկա, (անգլ.՝ Ayka, միջազգային անվանումը «Իմ փոքրիկ» (անգլ.՝ My Little One)) 2018 թվականի արտադրության դրամատիկական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Սերգեյ Դվորցևը։ Ֆիլմը 2018 թվականի մայիսին մասնակցել է 71-րդ Կաննի կինոփառատոնի հիմնական մրցակցային հաղորդմանը, որտեղ ստացել է մրցանակ լավագույն կնոջ կերպարի համար[1][2]։

Picto infobox cinema.png
Այկա
ԵրկիրFlag of Kazakhstan.svg Ղազախստան
Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of the People's Republic of China.svg Չինաստան
Ժանրդրամա
Թվական2018 և ապրիլի 18, 2019
Լեզուռուսերեն և ղրղզերեն
ՌեժիսորSergey Dvortsevoy?
ՊրոդյուսերSergey Dvortsevoy?
Սցենարի հեղինակSergey Dvortsevoy? և Գենադի Օստրովսկի
ԴերակատարներSamal Yeslyamova?
Պատմվածքի վայրՄոսկվա
Տևողություն114 րոպե

Նոյեմբերի 10-ին «Այկա» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարել է ղրղզստանցի դերասանուհի Սամել Էսլյամովան, Կոտբուսում 28-րդ միջազգային կինոփառատոնին ստացել է Գրան-պրի։ Այդ հարթակում գլխավոր մրցանակի համար պայքարում էր 190 կինոնկար՝ 40 երկրներից։ Գրան-պրիի հետ միասին «Այկա» ֆիլմը նաև արժանացել է ժյուրիի մրցանակին[3]։

2018 թվականի նոյեմբերի 26-ին ֆիլմը ստացել է Գրան-պրի տոկյոյական Filmex կինոփառատոնին[4]։ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին Սերգեյ Դվորցևի «Այկա» ֆիլմը ընդգրկվել է Օսկար մրցանակի հավակնորդների «Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար» անվանակարգի ցանկում։ Ֆիլմը մեծ առաջխաղացում ուներ Ղազախստանում[5], սակայն ըստ ռեժիսորի, առաջադրվածների ցանկ չի ընդգրկվել՝ գովազդի համար հատկացված գումարի պակասի պատճառով[6]։

ֆիլմը ռուսական վարձույթ է մտել փետրվարի 14-ին[7]։ 2019 թվականի մարտին Հոնկոնգում, Ասիական կինոակադեմիան (անգլ.՝ Asian Film Awards Academy) Սամալ Ասլյամովին շնորհել են «Ասիայի լավագույն դերասանուհի» մրցանակը կամ այսպես կոչված «Ասիական Օսկար»՝ «Այկա» ֆիլմի գլխավոր դերի համար[8]։

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ ղրղզստանցի աղջիկ Այկան ապրում և ապօրինի աշխատում էր Մոսկվայում։ Որդու անմիջապես ծնունդից հետո փախուստի է դիմում ծննդատ պատուհանից՝ թողնելով այնտեղ նորածին երեխային և հաղթահարելով վատառողջությունը, աշխատում է գումար գտնել, պարտքը մարելու համար, որը վերցրել էր կարեգործության բիզնես ստեղծելու համար և դրա հետ մեկ տեղ ոչ մի տհաճ գործից չի խուսափում։ Չնայած նրա բոլոր ջանքերին, ամեն բան անարդյունք էր։ Արտադրամասի պլանով, որտեղ փետրում են հավերի մարմինները, աշխատակցուհիներին չեն վճարում և նա հեռանում է։ Աշխատում էր նաև բուֆետում, սակայն երկար ժամանակ հոսպիտալացված լինելու պատճառով, նրա փոխարեն աշխատանքի են ընդունում մի այլ աղջկա։ Ավտոլվացման կետում, որտեղ աղջիկը ցանկանում է աշխատանքի տեղավորվել, մեքենայասերներց մեկը նրան առաջարկում է որոշ ժամանակ մատուցողուհի աշխատել, սակայն արյունահոսության և մարմնի ընդհանուր թուլության պատճառով մնում է մի կնոջ մոտ, ով զբաղվում է գաղտնի աբորտներով։ Այդ կինը ցուցաբերում է իր օգնությունը։ Ուշանալով հարցազրույցից ևս մեկ անգամ զրկվում է աշխատանքից, դե իսկ թուլության պատճառով դռանապան աշխատել չէր կարող։ Վերջապես նա աշխատանք է գտնում անասնաբուժական հիվանդանոցում: Աշխատանքի փնտրտուկներին զուգընթաց երևում է աղջկա և նրա հայրենակիցների կյանքի նեղ և հակահիգիենիկ պայմանները ապօրինի հյուրանոցում, որտեղ ամեն վարկիան նրանք ապրում են ստուգումների և տեղահանության վախով։ Պարտքատերերը գտնում են Այկային և պահանջում են անմիջապես մարել պարտքը, հակառակ դեպքում նրանք կկտրեն նրա քրոջ մատները, ով մնացել էր Ղրղստանում։ Մի անգամ պարտքատերերի հետ հանդիպման ժամանակ պատմում է, որ վերջերս է երեխա ունեցել և պարզաբանում է, որ հղիացել է բռնաբարության արդյունքում։ Նրանք առաջարկում են վերցնել երեխային ծննդատնից և հանձնել իրենց։ Նրա մեջ միաժամանակ արթնանում են մայրական բնազդները, սկսում է փնտրել երեխային, որոշ ժամանակ անց գտնում է նրան ծննդատանը և վերցնում փոքրիկին իր մոտ։ Ֆիլմը ավարտվում է այն տեսարանով, որտեղ Այկան կրծքով կերակրում է փոքրիկին։

ԿերպարներԽմբագրել

Ֆիլմի կենտրոնական կերպարը՝ գլխավոր հերոս Այկան՝ ֆիլմի ստեղծողի խոսքերով, հանգամանքների զոհ է, բայց միևնույն ժամանակ շատ ուժեղ կին։ Կերպարը որոշ աստիճանով ընդհանրացնում է ղրղստանցի կանանց կերպարը, ովքեր ռեժիսորի խոսքերով շատ ուժեղ են` «անցնում են մեծ դժվարությունների միջով, վաստակում են գումար և չեն հանձնվում, գումար են ուղարկում հայրենիք և ընտանիքներ կերակրում»։

ԴերերումԽմբագրել

  • Սամալ Էսլյամովա-Այկա
  • Սերգեյ Մազուր- Սերգեյ Միխայիլովիչ Լեվանդովսկի
  • Դավիթ Ալավերդյան-Համլետ
  • Վյաչեսլավ Ագաշկին- Ստանիսլավ
  • Անաստասիա Մարչուկ-Մասնավոր ծննդատան տնօրեն
  • Ժպարգուլ Աբդիլավա-Չինարա
  • Ասխատ Կուչինչիրեկով-Խասան
  • Ազամատ Սատինբաև-Ազամատ հանցագործ
  • Անդրեյ Կոլյադով-ղեկավար Վիկտոր

Ստեղծման պատմությունԽմբագրել

Ռեժիսոր և սցենարի հեղինակ Սերգեյ Դվորցևին, ով եկվոր է Ղազախստանից և ապրում է Ռուսաստանում, հետաքրքրվել է Ռուսաստան ներգաղթյալների՝ հատկապես մայրերի կյանքը։ Մի հոդվածում կարդացել է այն մասին, որ Ռուսատանի ծննդատներում լքված են եղել մոտ 240 ներգաղթյալների նորածիններ։ Ճանաչելով ղազախացի կանանաց մենթալիտետը, ովքեր սիրում են երեխաներ և առանց ինչ-որ լուրջ պատճառի չեն հրաժարվի իրենց երեխաներից, որոշում է ծանոթանալ իրադրությանը և հասկանալ թե ինչն է նրանց ստիպում այդ քայլին գնալ։ Նա իր ղազախացի ընկերների և ուզբեկական սփյուռքի միջոցով ծանոթանում է մարդկանց հետ, որոնց իրական պատմությունները հանդիսանում են ֆիլմի հիմքը։ Սյուժետային շղթան մասնակիորեն կառուցվել է իրական պատմությունների հիման վրա, բացի այդ ռեժիսորի խոսքերն են․ «մենք ցույց չենք տվել բոլորը», «կյանքում լինում է սարսափելին»։ Ֆիլմի վրա կատարված աշխատանքները տևել են 6 տարի, նկարահանումների էպիզոդներում նաև նկարահանվել են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ ներգաղթյալների շարքից։ Ռեժիսորի խոսքերով նրանք բավականին դժկամությամբ են ներկայացրել իրենց ապրելատեղը։ Հավերի մարմինների փետրման տեսարանը պատրաստվել է մոսկովյան ձեռնարկություններից մեկում, որի աշխատակիցները՝ «փետրող կանայք» ցույց են տվել գործընթացը և սովորեցրել են դերասաններին փետրել հավի մարմինները։

Ֆիլմի խնդրայնությունԽմբագրել

«Այկա» ֆիլմը սոցիալական դրամա է՝ Միջին Ասիայի ներգաղթյալների մասին, ովքեր ապրում էին Մոսկվայում՝ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի օրոք[9]։ Ռեժիսորի խոսքերով այս ֆիլմը միայն ղրղզստանցիների մասին չէ, այլ բոլոր երկրներից ներգաղթյալների մասին, ովքեր չունեն իրավունքներ․ «Սա հասարակական աղետ չէ, սա բարդ իրավիճակ է ներգաղթյալների հետ, որը բոլորն են հասկանում»[10]։

Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել

Տարի Փառատոն/ մրցանակ Կատեգորիա Առաջադրվածներ և ստացածներ Արդյունքներ
2018 Կաննի միջազգային կինոփառատոն Ոսկյա արմավենու ճյուղ Սերգեյ Դվորցևա Առաջադրված
Լավագույն կնոջ կերպար Սամալ Էսլյամովա Հաղթանակ[11]
2018 Կոդբուսի կինոփառատոն Գրան-պրի Սերգեյ Դվորցևա Հաղթանակ


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել