Այզայա Ֆայրբրեյս

ավստրալացի երգիչ

Այզայա Ֆայրբրեյս (կամ Իսայա Ֆայերբրեյս[1], անգլ.՝ Isaiah Firebrace), հայտնի է նաև որպես Այզայա (անգլ.՝ Isaiah), նոյեմբերի 21, 1999(1999-11-21), Moama), ավստրալիացի երգիչ։ 2016 թվականին դարձել է Ավստրալիայի «Իքս Ֆակտոր» նախագծի ութերորդ եթերաշրջանի հաղթողը։ 2017 թվականի մարտի 7-ին հայտարարվեց, որ նա կներկայացնի Ավստրալիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում, որտեղ հանդես կգա «Don’t come easy» փոփ-բալլադով։ Երգի հեղինակներն են Էնթոնի Էգիզին, Դեյվիդ Մյուսեմեկին և Դեյվիդ Անջելոն[2]։

Այզայա Ֆայրբրեյս
Ծնվել էնոյեմբերի 21, 1999(1999-11-21) (25 տարեկան)
Moama
Երկիր Ավստրալիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music Entertainment
ԿրթությունSt Joseph's College?
Կայքisaiahmusic.com
 Isaiah Firebrace Վիքիպահեստում

«Իքս Ֆակտոր» Ավստրալիա

խմբագրել

Այզայան հաղթահարեց «Իքս Ֆակտոր» Ավստրալիայի ութերորդ եթերաշրջանի լսումների փուլը՝ կատարելով երգչուհի Ադելի «Hello» երգը։ Նա հասավ եզրափակիչ փուլ՝ կատարելով կենդանի ելույթներ։ Եզրափակիչը կայացավ 2016 թվականի նոյեմբերի 21-ին, որտեղ Ֆայրբրեյսը կատարեց Բիյոնսեի «Halo», Avicii«Wake me up» երգերը, ինչպես նաև հատուկ իր համար գրված «It’s Gotta Be You» սինգլը, որի հեղինակներն են Էնթոնի Էգիզին և Դեյվիդ Մյուսեմեկին։ Երգի շնորհիվ Իսայան ոչ միայն հաղթեց շոուում, այլև զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը «ARIA Charts» հիթ-շքերթում։ Նա նաև նշվում է Դանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի և Շվեդիայի (որտեղ հավակնում է պլատինե կարգավիճակի) երաժշտական շքերթներում։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Այզայան թողարկեց իր դեբյուտային «Isaiah» ալբոմը, որը զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը ավստրալիական ալբոմների շքերթում։

Եվրատեսիլ 2017

խմբագրել

Եվրատեսիլում Այզայան կատարեց «Don’t Come Easy» երգը, որը բալլադ էր երազանքի և դրա համար մղվող պայքարի մասին։ Երգի շնորհանդեսը տեղի ունեցավ Ավստրալիայի Մելբուրն քաղաքում անցկացվող փակ ցուցադրության ժամանակ, որից հետո այն ուղարկվեց ընտրական փուլ[2]։

Հաջողությամբ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ՝ Այզայան 30 երկրի ժյուրիի անդամներից ստացավ 171 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Սակայն հեռուստադիտողների քվեարկության ժամանակ կարողացավ ստանալ միայն մեկ երկրի՝ Դանիայի աջակցությունը՝ ընդամենը 2 միավոր։ Ընդհանուր 173 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։

Հետաքրքրություններ

խմբագրել

Իր ամբողջ ժամանակը Այզայան նվիրում է երաժշտությանը։ Ըստ իր խոսքերի՝ իր վրա առավել մեծ ազդեցություն է ունեցել Մրայա Քերին, ում հետ Ֆայրբրեյսը ցանկանում է երբևէ հանդես գալ զուգերգով[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Кто поедет от Австралии на Евровидение 2017?». комсомольская правда. 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
    «На ″Евровидении-2017″ в Киеве разыграны первые путевки в финал». Deutsche Welle. 2017 թ․ մայիսի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
    «Исайя Фаербрейс (Австралия) с песней "Don't Come Easy ...». РБК-Украина. 2017 թ․ մայիսի 5. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  2. 2,0 2,1 Escudero, Victor M. (2017 թ․ մարտի 7). «Isaiah is Australia's artist for Kyiv!». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  3. «Дневник Евровидения: от Австралии на конкурс поедет 17-летний Айзая Файрбрейс». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այզայա Ֆայրբրեյս» հոդվածին։