Այգեստան (Խանլարի շրջան)
Այգեստան, Աբլահ, գյուղ Ադրբեջանի Խանլարի շրջանում, Գանձակ քաղաքից մոտ 20 կմ հարավ–արևմուտք, Գետաշեն գյուղից հյուսիս՝ ձորի մեջ։
Բնակավայր | ||
---|---|---|
Այգեստան | ||
Այգեստան | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Գյոյգյոլի շրջան | |
Բնակչություն | 160 մարդ (1907) | |
Ժամային գոտի | UTC+4 և UTC+3 | |
|
1969 թ. ուներ 442 բնակիչ, հայեր; Կոլտնտեսությունը զբաղվում էր այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ուներ ութամյա դպրոց, գրադարան, կինո, բուժկայան։ 1920-ին Այգեստանի բնակիչները հարթավայրի վրա հիմնադրել են նոր գյուղ։ Հին գյուղատեղում կանգուն է եկեղեցին (XV– XVItդդ.)։
1907 թ.-ին ուներ 313 հայ բնակիչ, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ մոտ 160։
Գյուղը հիշատակվում է դեռևս XV-XVI դարերում։ 1986 թ.-ի դրությամբ գյուղում կար XVI դարի եկեղեցի՝ Ս. Մինաս անունով։
1920 թ.-ին բնակիչները տեղափոխվել են և մի քիչ ներքևում կառուցել են նոր գյուղ՝ կրկին Աբլահ անունով։ 1986 թ.-ի դրությամբ գյուղը կոչվում էր Այգեստան և ընդգրկված էր Ադրբեջանի Խանլարի շրջանում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 9 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 342)։ |