Այգեձոր (Գորիսի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատաշեն (այլ կիրառումներ)
Այգեձոր (նախկին անվանումը` Մաղանջուղ), լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում, Գորիս քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից մոտ 1200 մ բարձրության վրա։
Լքված գյուղ | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Շրջան | Գորիս | |
Այլ անվանումներ | Մաղանջուղ, Մուղանջուղ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մաղանջուղ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Գյուղը վերանվանվել է Այգեձոր ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1950 թ. ապրիլի 19-ի հրամանագրով։ 1970-ական թվականներին միավորվել է Ձորաշեն և Ազատաշեն գյուղերի հետ` կազմելով Հարթաշեն գյուղը։ Ներկայումս լքված է։
Գյուղն ունեցել է միջնակարգ դպրոց, ակումբ-գրադարան, բուժկետ, անասնաբուժարան, էլեկտրաաղաց։ Մտել է պետական «Զանգեզուր» կաթնաանասնապահական տնտեսության մեջ։
Բնակչություն Խմբագրել
Գյուղը լքված է 1970-ական թվականներից, ներկայումս բնակչություն չունի; Նախկինում բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[1][2].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1959 | 1970 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 36 | 182 | 252 | 302 | 322 | 232 | 240 |