Ձորաշեն (նախկինում նաև՝ Գերու կամ Կյորու), լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում, Գորիս քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևելք, Խնձորեսկ գյուղից 2-3 կմ հարավ-արևմուտք։

Լքված գյուղ
Ձորաշեն
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանԳորիս
Այլ անվանումներԳերու, Գորը, Գորրու, Կերու, Կյորու, Կորու
Ժամային գոտիUTC+4

Գերու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Գյուղը վերանվանվել է Ձորաշեն 1950 թ։ 1970-ական թվականներին Ձորաշենը միավորվել է Ազատաշեն և Այգեձոր գյուղերի հետ՝ կազմելով Հարթաշեն գյուղը։ Ներկայումս լքված է։

Բնակչություն խմբագրել

Գյուղը լքված է 1970-ական թվականներից, ներկայումս բնակչություն չունի; Նախկինում բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[1][2].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970
Բնակիչ 69 299 415 317 308 230 126

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, այգեգործությունն ու բանջարաբուծությունն էր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, էջ 40
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 486

Արտաքին հղումներ խմբագրել