Այալոն (գետ)
Այալոն գետ (եբրայերեն՝ נחל איילון, Nahal Ayalon, Nahr el-Barideh կամ արաբ.՝ Wadi Musrara), չցամաքող գետ Իսրայելում և Պաղեստինում, որը սկիզբ է առնում Հուդայի լեռներից և թափվում Թել Ավիվի շրջանում գտնվող Յարկոն գետը[1]։
Այալոն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 50 կմ |
Ավազանի մակերես | 815 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Beitunia? |
Գետաբերանի տեղակայում | Յարկոն |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Kofer Stream?, Q6197712?, Anava river?, Q12039690?, Q12039933?, Naẖal Naẖshon?, Naẖal Gezer?, Naẖal Gimzo?, Q25489888?, Natuf River?, Azor Naẖal?, Q31197731?, Naẖal Daniyyel? և Naẖal Sha‘alivim? |
Երկրամաս | Հորդանան գետի արևմտյան ափ |
Այալոն գետի ընդհանուր երկարությունը մոտ 50 կմ է, և նրա ջրահավաք ավազանի մակարեսը կազմում է 815 քառակուսի կիլոմետր տարածք։ Այն սկսվում է Գիվաթ Զեէվի և Գիվոն ՀաՀադաշա իսրայելական բնակավայրերի մոտ՝ Երուսաղեմի հյուսիս-արևմուտքում գտնվող Հուդայի լեռներից, հոսում է ներքև Շեփելայի շրջանի Այալոն հովտով, հասնում Առափնյա հարթավայր և անցնում Բեն Գուրիոնի օդանավակայանի մոտով, շեղվում է իր սկզբնական հունից արհեստական բետոնի միջոցով[2] հյուսիս-հարավ Այալոնի մայրուղով, որը արևելքում սահմանակից է կենտրոնական Թել Ավիվին, և թափվում է Թել Ավիվի Բավլի թաղամասում գտնվող Յարկոն գետը։
Թել Ավիվից արևելք Այալոնն անցնում է նոր Արիել Շարոնի պարկի միջով, մի մեծ նախագիծ[3], որը տեղակայված է նախկին Հիրիայի թափոնների աղբավայրում, և 2004 թվականից ի վեր՝ աշխարհում շրջակա միջավայրի վերականգնման խոշորագույն նախագծերից մեկն է, որը մշակվել է գերմանական լանդշաֆտային ճարտարապետ Պետեր Լացի կողմից և նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mindat.org, Hudson Institute of Mineralogy, on Ayalon River
- ↑ Kadinsky, Sergey "Ayalon River, Tel Aviv Hidden Waters Blog April 18, 2016
- ↑ «Ariel Sharon Park, official website (English page)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այալոն (գետ)» հոդվածին։ |