Այազմա
գյուղ Ջավախքի Ծալկայի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այազմա (այլ կիրառումներ)
Այազմա (վրաց. აიაზმა), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում։ Գտնվում է Դալիդաղ լեռան հյուսիսային լանջին, Ծալկայից 19 կմ արևմուտք և ծովի մակարդակից 1580 մ բարձրության վրա։ Գյուղի անվանումը հունարենից թարգմանվում է՝ օրհնած ջուր։
Գյուղ | ||
---|---|---|
Այազմա | ||
վրաց.՝ აიაზმა | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Ծալկայի | |
Համայնք | Ծալկայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 1580 մ | |
Բնակչություն | 415 մարդ (2014) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Բնակչությունը
խմբագրելԲնակիչները զբաղվում են հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
2002[1] | 595 |
2014[2] | 415 |
Ժամանակակից Այազման հիմնադրել են 1837-1840 թվականներին՝ հարևան գյուղերից եկած հայերը։
Գյուղում պահպանվել են մեգալիթյան շրջանի ամրոցի ավերակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 16 აგვისტო 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 339)։ |