Ամստերդամի կենդանաբանական այգի

Ամստերդամի կենդանաբանական այգի (լատին․՝ Natura Artis Magistra, կրճատ` լատին․՝ Artis, «Բնությունը արվեստի ուսուցիչն է»), կենդանաբանական այգի Ամստերդամի կենտրոնում։ Այն Նիդերլանդների ամենահին կենդանաբանական այգին է և Եվրոպայի քաղաքների ամենահիներից մեկը։ Artis-ը ունի նաև ակվարիում և պլանետարիում և բավականին մեծ արվեստագիտական հավաքածու։ Արվեստագիտական հավաքածուի մի մասը կենդանաբանական այգու ակվարիումի էկրանի վրա է։ Artis-ը պարունակում է 27 մոնումենտալ շինություններ, որոնցից շատերը օգտագործվում են որպես ցանկապատներ կենդանիների համար՝ Artis-ը դարձնելով XIX դարի յուրահատուկ մշակութային ժառանգություն։

Ամստերդամի կենդանաբանական այգի
Տեսակկենդանաբանական այգի, թանգարան և հանրային ակվարիում
ՏեղագրությունԱմստերդամ  Նիդերլանդներ
Հիմնադրված1838[1]
Այցելուների թիվ1 400 000 մարդ (2018)[2]
ՏնօրենReindert Draak?[3], Gerardus Frederik Westerman?[3], Coenraad Kerbert?[3], Armand Louis Jean Sunier?[3], Ernst Frederik Jacobi?[3], Bart Lensink?[3], Maarten Frankenhuis?[3], Հայկ Բալյան[3] և Rembrandt Sutorius?
ԱնդամակցությունDutch Association of Botanic Gardens?[4]
Կայքartis.nl
 Artis Վիքիպահեստում

Կենդանաբանական այգին Հոլանդական կենդանաբանական այգու ֆեդերացիայի, կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի, Միջազգային տեսակներ տեղեկատվական համակարգի (անգլ.՝ ISIS) և Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիայի (անգլ.՝ WAZA) անդամ է։

Պատմությունը խմբագրել

Կենդանաբանական այգին հիմնադրվել է 1838 թվականին Գերարդ Վեսթերմանի, Ջ. Վ. Հ. Վերլմանի և Վիսմուլլերի (նաև հայտնի են որպես երեք Վ-եր) կողմից։ Ի սկզբանե բաց էր միայն անդամների համար։ 1851 թվականի սեպտեմբեր ամսից այն սկսեց բաց լինել նաև հանրության համար[5]։

Ներկայիս կենդանաբանական այգու սեփականությունը, այնուհետև «Middenhof»-ի գույքը, ձեռք է բերվել 1838 թվականի վերջին՝ Պլանտեժում՝ «Natura Artis Magistra» կենդանաբանական հասարակության խորհրդի կողմից, որն այնուհետ Ամստերդամի ծայրամասում մի գյուղական տարածք էր։ Սկզբից ցուցադրվեց ինչպես կենդանի, այնպես էլ տեղադրված նմուշներ։

Կենդանաբանական այգին անվանակոչվեց Artis, քանի որ այն ուներ երեք դարպասներ՝ 'Natura', 'Artis' և 'Magistra' անվանումներով՝ համապատասխանաբար գրված յուրաքանչյուրի վերևում։ Ավելի հաճախ միջին դարպասն էր բաց, և մարդիկ քայլելով դրա միջով և տեսնելով, որ վերևում գրված է «Artis», կարծում էին, որ կենդանաբանական այգին հենց այդպես էլ կոչվում էր։ Ի շնորհիվ դրա՝ քիչ մարդիկ գիտեն կենդանաբանական այգու ամբողջական անունը՝ «Natura Artis Magistra»։

Գերության մեջ վերջին քվագգան մահացավ Artis-ում, 1883 թվականի օգոստոսի 12-ին։ Այդ ժամանակ, երբ բոլոր զեբրերը կոչվում էին քվագգա, ոչ ոք չէր գիտակցում, որ դա վերջին կենդանի քվաբբան էր մինչև տարիներ անց։

Պատմական կառույց խմբագրել

Artis-ը պարունակում է 27 պատմական շենք։ Ակվարիումը կառուցվել է 1882 թվականին՝ քաղաքից վարձակալված տարածքում, այն պայմանով, որ միայն թանգարան պետք է կառուցվի այդտեղ։ Գրադարանը թվանշվում է 1867 թվականը, իսկ մուտքի աջ կողմում գտնվող «Ledenlokalen»-ը թվանշվում է ևս 19-րդ դարեվերջին։

Եվ Գայլի տունը (նախկինում հյուրանոց), և Մասման այգիների տունը մինչ կենդանաբանական այգու հիմնադրվելը այդտեղ էին։

Գրադարան խմբագրել

 
Artis-ի գրադարանը

Artis-ն ունի կենդանաբանության և բուսաբանության վերաբերյալ գրադարան։ Այնտեղ կա կենդանաբանական այգու գրադարանը, ինչպես նաև Ամստերդամի կենդանաբանական թանգարանի և Ամստերդամի բուսաբանական այգու գրադարանները։ Այն նաև հյուրընկալում է մի շարք կենդանաբաններ և բուսաբաններ, ինչպիսին է օրինակ Հյուգո դե Վրիսի արխիվը։ Այն պարունակում է 20,000 գրքեր, 3000 ձեռագրեր և 80,000 կենդանական նկարներ[6]։

Գրադարանը Ամստերդամի համալսարանի կարևորագույն հավաքածուի մաս են կազմում։

Նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. NMVW-collection
  2. https://www.artis.nl/nl/ontdek/nieuws/2018/12/31/recordaantal-bezoekers-in-ARTIS/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://artis.rkdstudies.nl/bijlagen/a-directeuren-van-artis/
  4. https://www.botanischetuinen.nl/nl/tuinen
  5. «In Artis - Artis». 2011 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «Bijzondere Collecties: Natuurlijke History». Amsterdam University Library. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Mehos, Donna C. (2006). Turtles of the United States and Canada. Amsterdam: Amsterdam University Press. ISBN 90-5356-739-9. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամստերդամի կենդանաբանական այգի» հոդվածին։