Հայկ Բալյան (հոլ.՝ Haig Balian, սեպտեմբերի 11, 1954(1954-09-11), Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդահայ կինոպրոդյուսեր և Ամստերդամի կենդանաբանական այգու յոթերորդ տնօրենը 2003-2017 թվականներին։

Հայկ Բալյան
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 11, 1954(1954-09-11) (69 տարեկան)
Ծննդավայր՝Ամստերդամ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն՝ Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
Officer of the order Orange-Nassau
IMDb։ID 0050202

Կենսագրություն խմբագրել

Բալյանի հայրական պապերը հայեր էին, որոնք Թուրքիայից փախել էին Եգիպտոս։ Նրա հայրը ծնվել է Եգիպտոսում։ Նա ոսկու առևտուր է արել, ամուսնացել է հոլանդացի կնոջ հետ։ Նիդերլանդներում նա գլխավորել է կինոյի վարձույթի ընկերություն[1]։

1972-1974 թվականներին Բալյանը սովորել է կենդանաբանություն, բայց այդ մասնագիտությամբ գիտական աստիճան չի ստացել։ 1975 թվականից աշխատել է կինոարտադրության ոլորտում։ Բալյանը եղել է Movie Film Productions-ի, Polygram-ի, Canal+-ի և Studio Canal-ի տնօրենների խորհրդի անդամ։ Նա Քրիս Բրոուերի հետ ստեղծել է պրոդյուսերական հայտնի երկյակ և թողարկել այնպիսի հաջողակ ֆիլմեր, ինչպիսիք են «Շիկակարմիր մազերով աղջիկը» (1981), «Սիրեցյալները» (1984), «Մայրիկը զայրանում է» (1986), «Վերադարձ Էգստգեստ» (1987) և «Ջոնսոնները» (1992)։ 1997 թվականին Բալյանը դարձել է Minerva կինոթատրոնների ցանցի համատնօրեն, որը 2010 թվականին վաճառվել է Pathé-ին[1]։

2003 թվականին Բալյանը Ամստերդամի կենդանաբանական այգու՝ «Արտիսի» տնօրենի պաշտոնում փոխարինել է Մարտեն Ֆրանկենհեյսին։ Նրա նշանակվելու պահին կենդանաբանական այգին վնասաբեր էր և ուներ բացասական կապիտալ։ Բալյանը վերակազմակերպել է հաստատությունը և ֆինանսական իրավիճակը կրկին կարգավորել։ Բացի այդ, ավելացել են այցելուների քանակը և «Արտիսի» կենդանիների թիվը։ Նրա նախորդի՝ Մարտեն Ֆրանկենհեյսի օրոք սկսված հիմնանորոգման խոշոր նախագծերի շարքը շարունակվել է արավամերիկյան Պամպայի (2004), նոր ինսեկտարիումի (2005) և Լեմուրենլենդի (2008) կառուցմամբ և փասիանարիումի, թռչունների և կապիկների տների վերանորոգմամբ (2010-2011)[1]։ Բացի այդ, Բալյանը ներկայացրել է կենդանաբանական այգու թալիսմանը՝ Artis de Partis-ը՝ հին գուլպայի տեսքով արարածը։ Բազմացման ծրագրերը ֆինանսավորվել են թավշե այս խաղալիքի վաճառքից ստացված հասույթով։

2017 թվականին տնօրենի պաշտոնում Բալյանին հաջորդել է Ռեմբրանդտ Սուտորիոսը[2]։

Անձնական կյանք խմբագրել

Հայկ Բալյանը եղել է ամուսնացած, ունի երկու զավակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Artis-directeur Balian: 'Ik heb me niet geliefd gemaakt' - EW». EWmagazine.nl (հոլանդերեն). 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  2. Smit, Maxime (2017 թ․ հուլիսի 17). «Artisdirecteur Haig Balian: 'Mijn plan is bijna klaar'». Het Parool (հոլանդերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.