Ամմանի հռոմեական թատրոն

Ամմանի հռոմեական թատրոն (արաբ․՝ المدرج الروماني‎‎), 2-րդ դարի հռոմեական թատրոն, որը տեղավորել է շուրջ 6000 հանդիսականի[1]։

Ամմանի հռոմեական թատրոն
المدرج الروماني
Տեսակհռոմեական թատրոն
ԵրկիրՀորդանան Հորդանան
Գտնվելու վայրըԱմման
 Roman theater in Amman Վիքիպահեստում

Ներկայումս հանդիսանում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանի գլխավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը, որը կառուցվել է դեռևս այն ժամանակ, երբ քաղաքը հայտնի էր Ֆիլադելֆիա անվանումով։

Պատմություն

խմբագրել

Ամմանի հռոմեական թատրոնը կառուցվել է 2-րդ դարում՝ Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսի կառավարման տարիներին (138-161 թվականներ)։ Այդ ժամանակի համար խոշոր հանդիսացող այս թատրոնը կարող էր տեղավորել մոտ 6000 մարդ։

Թատրոնը բաժանված է երեք հորիզոնական հատվածների։ Կողմնային մուտքերը համեմատաբար ավելի բարձրադիր են, քան ետին մուտքերը։ Այս մուտքերի ետևում ներկայումս գործում է Հորդանանի ավանդույթների թանգարանը, իսկ մյուս կողմում՝ Հորդանանի ժողովրդական թանգարանը։

Թատրոնի ամենաբարձր հատվածը հայտնի է «աստվածների կամար» անվանումով։ Ներկայումս թատրոնն օգտագործվում է, որպես մշակութային միջոցառումների անցկացման վայր։ Այստեղ են հյուրընկալվել Ամմանի գրքի միջազգային մարաթոնը, Ամմանի մարաթոնի մրցանակաբաշխության արարողությունը, ինչպես նաև մի շարք երաժշտական միջոցառումներ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ամմանի հռոմեական ամֆիթատրոն, Հորդանան». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.