Բացել գլխավոր ցանկը

Ամիր Հադդադ (ֆր.՝ Amir Haddad, եբր.՝ עמיר חדד‎, հունիսի 20, 1984(1984-06-20), Sarcelles[1][2]), իսրայելա-ֆրանսիական երգիչ և երգերի հեղինակ[3]:

Ամիր Հադդադ
Amir Haddad 2016.jpg
Ծնվել էհունիսի 20, 1984(1984-06-20) (35 տարեկան)
Sarcelles
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Israel.svg Իսրայել
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group
Կայքamirofficiel.com
Amir Haddad Վիքիպահեստում

«J'ai Cherche» երգով ներկայացրել է Ֆրանսիան Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում:

ԿենսագրությունԽմբագրել

Ամիր Հադդադը ծնվել է 1984 թվականի հունիսի 20-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Հայրը հրեա է, իսկ մայրը՝ իսպանուհի: Ամիրը հանդիսանում է իսրայելա-ֆրանսիացի երգիչ և երգահան։

Նա ավարտել է իր պարտադիր զինվորական ծառայությունը Իսրայելական պաշտպանության ուժերում և այնուհետև շարունակել ուսումը որպես ատամնաբույժ, սակայն երգն ու երաժշտությունը նրան ավելի էին գրավում։

ԿարիերաԽմբագրել

Ամիրիը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ նա 2006 թվականին մասնակցեց Իսրայելի «Kokhav Nolad 4» երգի մրցույթին, սակայն շատ հուզված լինելու պատճառով ուշաթափվեց է բեմի վրա։

2014 թվականին նա մասնակցել է ֆրանսիական «The Voice» նախագծի 3-րդ եթերաշրջանին[4][5]: Կույր լսումներ փուլում Ամիրը կատարեց Էլթոն Ջոնի «Candle in the Wind» երգը, որի ժամանակ բոլոր չորս մարզիչներն էլ պտտվեցին, բայց նա իր մարզիչ ընտրեց Ջենիֆերին։ Ամիր Հադդադը հասավ եզրափակիչ փուլ գրավելով երրորդ տեղը։ Նա նաև հայտնվել է ֆրանսիական «Forever Gentlemen 2» ամսագրի կազմում։ Ամիրը ներկայացել է բազմաթիվ բարեգործական համերգներով Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում:

Անձնական կյանքԽմբագրել

 
Ամիր Հադդադը Եվրատեսիլ 2016-ի հարցազրույցի ժամանակ

Ամիրը ծնված օրվանից ունեցել է լսողության հետ խնդիրներ և լսում է միայն ձախ ականջով։ 2014 թվականի հուլիսի 7-ինԱմիրն ամուսնացել է իսրայելուհի Լիտալի հետ։

Եվրատեսիլ 2016Խմբագրել

2016 թվականին ֆրանսիական «France 2» հանրային հեռուստատեսությունը ընտրեց Ամիր Հադդադին ներկայացնելու Ֆրանսիան Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում: Երգը ընտրվել է «France 2» հեռուստաալիքի կողմից, այն կոչվում է «J'ai Cherche» (հայ․՝ «Ես փնտրում էի»)։ Երգի հեղինակը հենց Ամիրն էր՝ համատեղ Նազիմ Խալեդի և Յոհան Էրամիի հետ։ Եվրատեսիլ երգի մրցույթում հայաստանյան ժյուրին Ամիրի երգին հանձնեց առավելագույն 12 միավորը և արդյունքում ֆրանսիացի երգիչը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ 2016 թվականի ապրիլի 29-ին դուրս եկավ Ամիրը նոր ալբոմը, որը կոչվում է «Au cœur de moi»:

ՍինգլներԽմբագրել

անվանում Տարի Աղբյուր
2014 "Candle in the Wind" [6]
2015 "Oasis" [7]
2016 "J'ai cherché" [8]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել