Ամին Գուիրի

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Ամին Գուիրի (ֆր.՝ Amine Gouiri, փետրվարի 16, 2000(2000-02-16)[1], Bourgoin-Jallieu), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Լիոնի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ամին Գուիրի
Amine Gouiri
Գուիրին Լիոնի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Amine Ferid Gouiri
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ալժիր Ալժիր
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 16, 2000(2000-02-16)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Bourgoin-Jallieu
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Համար 19
Պատանեկան կարիերա
2007-2011 Ֆրանսիա Իսլ դ'Աբյո
2011-2013 Ֆրանսիա Բուրժոն Ժալյո
2013-2017 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն B 14 (2)
2017-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 5 (0)
Ազգային հավաքական
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 11 (4)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 15 (20)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 5 (5)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 24-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 24-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Օլիմպիկ Լիոն խմբագրել

Գուիրին Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է։ 2017 թվականին տեղափոխվել է թիմի առաջին կազմ։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2017 թվականի հուլիսի 3-ին[3]։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Գուիրին նշեց 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում՝ փոխարինելով Տանգի Նդոմբելեին հանդիպման 73-րդ րոպեին[4][5]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2017 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի Ատալանտայի դեմ խաղում[6][7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գուիրին հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Գուիրին դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփած 7 գոլերով[8]։ Առաջնությունից հետո Գուիրիի խաղով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, իսկ The Guardian-ը ընդգրկեց նրան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում[9]։ Գուիրին մասնակցեց նաև 2017 թվականի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը[10]։ Իր առաջին՝ Նոր Կալեդոնիայի դեմ խաղում նա դուբլ ձևակերպեց[11][12], իսկ ամբողջ առաջնությունում դարձավ 5 գոլի հեղինակ[13]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 24-ի դրությամբ[14]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Լիոն 2017–18 Լիգա 1 5 0 1 0 1 0 1 0 8 0
Կարիերայի ընդհանուր 5 0 1 0 1 0 1 0 8 0

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու․ 2017[8]
  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խորհրդանշական հավաքական․ 2017[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - A. Gouiri - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  3. «Académie : Comme Amine Gouiri, Maxence Caqueret signe un contrat stagiaire de 3 ans | OLWeb.fr». www.olweb.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  4. «Olympique Lyonnais v Montpellier résumé du match, 19/11/2017, Ligue 1 | Goal.com». www.goal.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  5. «EN DIRECT / LIVE. Lyon - Montpellier - Ligue 1 - 19 novembre 2017». Eurosport. 2017 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  6. «Atalanta vs. Lyon - Football Match Summary - December 7, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  7. UEFA.com. «UEFA Europa League - Atalanta-Lyon». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  8. 8,0 8,1 uefa.com (2017 թ․ մայիսի 19). «Gouiri takes U17 EURO top scorers' prize». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  9. sport, Guardian. «Next Generation 2017: 60 of the best young talents in world football». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  10. «Lyon: Comment l'attaquant phare du Mondial U17 Amine Gouiri «rappelle Karim Benzema» à l'OL». www.20minutes.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  11. «New Caledonia U17 - France U17, Oct 8, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  12. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - New Caledonia-France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  13. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Statistics - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  14. «Amine Gouiri». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  15. uefa.com (2017 թ․ հուլիսի 1). «Under-17 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամին Գուիրի» հոդվածին։