Ամինաթթվային սնուցում, ամինաթթուների ծախսված քանակների լրացումը օրգանիզմների կողմից՝ ֆիզիոլոգիական ֆունկցիաների պահպանման և նոր հյուսվածքների առաջացման համար։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Կերերի և հյուսվածքների սպիտակուցները կառուցված են ամինաթթուներից (որոնցից տասը միաստամոքսավոր կենդանիների համար համարվում են անփոխարինելի ամինաթթուներ), որոնք չեն սինթեզվում կենդանիների օրգանիզմներում կամ սինթեզվում են ոչ բավարար քանակությամբ։ Օրգանիզմում անհնար է լիարժեք սպիտակուցների սինթեզը, խանգարվում է նյութափոխանակությունը, նվազում է արտադրողականությունը, և պտղաբերությունը, դանդաղում է մատղաշ անասունների աճը եթե կերում մեկ կամ մի քանի անփոխարինելի ամինաթթուների բացակայություն կամ անբավարարություն կա։ Գյուղատնտեսական կենդանիների տարբեր տեսակների ամինաթթվային պահանջը տարբեր է։ Ի տարբերություն որոճող եղջերավոր անասունների, որոնց նախաստամոքսի միկրոֆլորան ունակ է սպիտակուցների կամ ոչ սպիտակուցային ազոտային միացությունների տրոհման ժամանակ անջատված ամոնիակից սինթեզելու օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինաթթուները, չորոճող կենդանիների մոտ, որոնց օրգանիզմում չեն սինթեզվում ամինաթթուներ, բարձր արտադրողականությունը կարելի է պահպանել միայն ըստ օրական կերը ամինաթթվային կազմի հաշվեկշռելով[1]։

Խոզերի համար անփոխարինելի ամինաթթուներից են լիզինը, տրիպտոֆանը, արգինինը, հիստիդինը, վալինը, թրեոնինը, թռչունների համար՝ նաև գլիցինը։

Անհրաժեշտ է իմանալ ամինաթթուների նկատմամբ կենդանիների պահանջը և կերերի ամինաթթուների բաղադրությունը դրանց ամինաթթվային սնուցման կարգավորման համար[1]։

Ի տարբերություն կենդանական կերերի, որոք պարունակում են բոլոր անփոխարինելի ամինաթթուները, բուական կերերում բացակայում են ամինաթթուներից մի քանիսը։ Մատղաշ անասունների ամինաթթվային պահանջն ավելի մեծ է, քան հասունինը[1]։

Օրակերի կալորիականության բարձրացման և օրակերում փոխարինելի ամինաթթուների բավարար պարունակության դեպքում անփոխարինելի ամինաթթուների նկատմամբ պահանջը նվազում է։ Օրակերերի մեջ անհրաժեշտ քանակությամբ վիտամինների և միկրոտարրերի ներմուծումը ամինաթթուների օգտագործումը նշանակալիորեն բարձրացնում է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել