Ամերիկյան սպիտակ թիթեռ

միջատների տեսակ
Ամերիկյան սպիտակ թիթեռ
Ամերիկյան սպիտակ թիթեռ
Ամերիկյան սպիտակ թիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Արջաթիթեռներ (Arctiidae)
Ցեղ Hyphantria
Տեսակ Ամերիկյան սպիտակ թիթեռ (H. cunea)
Միջազգային անվանում
Hyphantria cunea

Ամերիկյան սպիտակ թիթեռ[1] (անգլ.՝ Hyphantria cunea), արջաթիթեռների ընտանիքի թիթեռ։ Բույսերի (ավելի քան 200) տեսակի (հատկապես՝ թթենու և այլ պտղատու ու հատապտղատու ծառերի) վնասատու։ Եվրոպա է ներթափանցել Հյուսիսային Ամերիկայից՝ 1940-ին, Ռուսաստան՝ 1952-ին[2][3]։ Հայաստանի Հանրապետությունում մեծ վնաս է հասցնում նախալեռնային գոտու շրջաններին։

Նկարագրություն խմբագրել

Թևերի բացվածքը՝ 25–35 մմ, ձյունասպիտակ, հաճախ՝ մուգ բծերով։ Թրթուրի երկարությունը՝ 2,5–3,5 մմ, վերևից՝ թավշանման դարչնագույն՝ սև թմբիկներով և երկար մազիկներով, կողքերը՝ կիտրոնադեղնավուն շերտերով և նարնջագույն թմբիկներով։ Տարեկան զարգանում է 2 սերունդ։ Ձմեռում են հարսնյակները՝ չորացած կեղևի տակ, փխրուն կոկոնում, չոր մնացորդների մեջ և այլ տեղերում։ Առաջին սերնդի թիթեռները թռչում են մայիսին, որոնք ակտիվ են գիշերը, 2-րդը՝ հուլիս–օգոստոսին։ Ձվադրում են խմբերով (200–2000 ձու)՝ տերևների ստորին մակերևույթին։ Երիտասարդ թրթուրները կմախքացնում են տերևները՝ դրանք ծածկելով ոստայնով, ավելի ուշ այն ուտում ամբողջությամբ՝ գոյացնելով ոստայնաբներ։

Պայքարի միջոցառումներ խմբագրել

Պայքարի միջոցառումներ են կարանտինի սահմանումը, ծառերի ճյուղատումը և հարսնյակի ոստայնաբների հետ այրումը։ Վեգետացիայի շրջանում բույսերը մշակում են միջատասպաններով (ունթիոզ, դուրսբան, զոլոն, կարբոֆոս և այլն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Книга:Пятиязычный словарь названий животных. Насекомые, с-263
  2. Карантинное фитосанитарное состояние Российской Федерации на 1 января 2000 г. Под ред. Васютина А. С. М.: МСХ РФ, Госинспекция по карантину растений РФ, ВНИИ карантина растений. 2000. 96 с.
  3. Казанцева Т. П., Сорокин Н. С., Васильева И. А., Долгова Т. М., Мартынов А. Я., Гаврилова Е. А., Бакалова Г. А., Логвиненко Т. С., Беспалова А. П., Чичихина Т. В., Долаберидзе С. Д., Артохин К. С., Махота В. М. Прогноз появления и распространения вредителей, болезней сельскохозяйственных культур, сорной растительности и карантинных объектов на территории Ростовской области в 1997 году и рекомендуемые меры борьбы: Практическое пособие. Ростов-на-Дону: ООО Издательство Юг, 1997, 128 с.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան սպիտակ թիթեռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան սպիտակ թիթեռ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։