Արջաթիթեռներ
Արջաթիթեռներ
Tyria jacobaeae
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թիթեռներ
Ենթակարգ Կնճիթավոր թիթեռներ
Ընտանիք Արջաթիթեռներ
Լատիներեն անվանում
Arctiidae
Ենթաընտանիքներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 117297
NCBI 30225

Արջաթիթեռներ (լատ.՝ Arctiidae), թեփուկաթևավորների կարգի ընտանիք։ Հայտնի է 1000, Հայաստանում՝ 44 տեսակ։ Ունեն շատ վառ և խայտաբղետ գունավորում, աչքի են ընկնում արջաթիթեռ Հերա, խավարային արջաթիթեռ, գորշ արջաթիթեռ, կարմրակետիկ արջաթիթեռ և այլ տեսակներ։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Թևերի բացվածքը 30-80 մմ է. հանգստի վիճակում ծալում են տանիքաձև։ Մսալի թրթուրները ծածկված են բազմաթիվ մազիկներով (այստեղից՝ անվանումը)։ Շատերի կնճիթը հետզարգացած է։

ՍննդառությունԽմբագրել

Բազմակեր են, սնվում են հիմնականում խոտաբույսերի տերևներով։

Բազմացում և զարգացումԽմբագրել

Հարսնյակավորվում են մետաքսե բոժոժում, հողում, հողի վրա, չորացած տերևների տակ։ Ձմեռում է հիմնականում թրթուրը, հազվադեպ՝ հարսնյակը կամ ձուն։

Տնտեսական նշանակությունԽմբագրել

Հյուսիսային Ամերիկայից ներմուծված ամերիկյան սպիտակ թիթեռը (Hyphantria cunea) մեծ վնաս է հասցնում նախալեռնային շրջաններին։ Սակայն մեծ մասամբ արջաթիթեռներն իրենց գեղեցկությամբ զարդարում են դաշտերը, մարգագետինները, անտառները և մարդկանց գեղագիտական հաճույք պատճառում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։