Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռոանոկ

«Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ» (անգլ.՝ American Horror Story: Roanoke), ամերիկյան FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանը։ Եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին, և «Ռոանոկը» դարձել է առաջինը հեռուստասերիալի պատմության մեջ, որ ներկայացվել է մեկ ամիս առաջ։ Եզրափակիչ սերիան ցուցադրվել է 2016 թվականի նոյեմբերի 16-ին։

Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռոանոկ
ՍերիալԱմերիկյան սարսափ պատմություն
Գլխավոր
դերերում
Քեթի Բեյթս, Սառա Փոլսոն, Կյուբա Գուդինգ կրտսեր, Լիլի Ռեյբ, Անդրե Հոլանդ, Դենիս Օ՚Հեր, Ուես Բենթլի, Էվան Փիթերս, Շայեն Ջեքսոն, Անժելա Բասետ
Լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Սերիաների քանակ10
Ցուցադրում
ՀեռուստաալիքFX
Ցուցադրման տարեթիվՍեպտեմբերի 14, 2016 (2016-09-14) — Նոյեմբերի 16, 2016 (2016-11-16)
Եթերաշրջաններ
← Նախորդ
Ամերիկյան սարսափ պատմություն. Հյուրանոց
Հաջորդ →
Ամերիկյան սարսափ պատմություն։ Պաշտամունք

Պրեմիերայից առաջ հեռուստասերիալի ստեղծողներից մեկը՝ Ռայան Մերֆին, հայտնել է, որ վեցերորդ եթերաշրջանը կլինի «ավելի անհնազանդ» և «մռայլ»՝ համեմատած նախորդ եթերաշրջանի՝ «Հյուրանոցի» հետ։ Սյուժեի և դերասանական կազմի մանրամասները գաղտնի են պահվել մինչ եթերաշրջանի առաջին սերիայի ցուցադրումը։

Բնութագիր խմբագրել

Ներկայացվել է որպես գերբնական վավերագրական հեռուստասերիալ՝ «Իմ մղձավանջը Ռոանոկում» անվանումով։ Ամուսնական զույգի պատմություն է, որոնց մտածմունքները ցուցադրվում են դերասանների միջոցով։ Շելբի և Մեթ Միլերները Լոս Անջելեսից (Կալիֆոռնիա) տեղափոխվում են նոր տուն, որը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում՝ փողոցում Մեթի դեմ կատարված դաժան հարձակումից հետո։ Մեթը տեղափոխվում է հիվանդանոց, և այդ իրավիճակը Շելբիի մոտ առաջացնում է վիժում։ Այն պահից, երբ զույգը տեղափոխվում է նոր տուն, տարօրինակ և գերբնական դեպքերը սկսում են հետապնդել նրանց։

Դերերում խմբագրել

Հիմնական խմբագրել

Սառա Փոլսոնը, Կուբա Գուդինգ կրտսերը և Անջելա Բասեթը (ձախից աջ), որ կատարում են Օդրի Թինդալի, Դոմինիկ Բենքսի և Մոնե Թումուսիմեի դերերը համապատասխանաբար
Լիլի Ռեյբը, Քեթի Բեյթսը և Լեսլի Ջորդանը (ձախից աջ), որ կատարում են Շելբի Միլերի, Ագնես Մերի Ոինսթեդի և Էշլի Գիլբերտի դերերը համապատասխանաբար

Հատուկ հրավիրված դերասաններ խմբագրել

Երկրորդական կազմ խմբագրել

  • Ադինա Փորթեր – Լի Հարիս
  • Լեսլի Ջորդան – Էշլի Գիբերտ
    • Կրիկետ Մարլոու My Roanoke Nightmare-ում
  • Սանիա Սիդնի  – Ֆլորա Հարիս1
  • Չարլզ Մալիկ Ուիթֆիլդ – Մեյսոն Հարիս1
  • Քոլբի Ֆրենչ – ոստիկան1
  • Մայա Ռոուզ Բերկո – բժշկուհի Միրանդա Ջեյն1
  • Կրիստեն Ռեյքս – բուժքույր Բրիջետ Ջեյն1
  • Գրեյդի Լի Ռեչմոնդ – Իշմաիլ Պոլկ1
  • Չեզ Բոնո – Բրայան Ուելս
    • Լոթ Պոլկ My Roanoke Nightmare-ում
  • Օրսոն Չապլին – Կայեն Պոլկ1
  • Էսթել հերմանսեն – Պրիսցիլա1
  • Բիլի Սնոու – Ռեթ Սնոու

Հրավիրված դերասաններ խմբագրել

  • Տաիսսա Ֆարմիգա – Սոֆի Գրին
  • Դորիս Քյորնդ Գուդվին – ինքն իր դերում
  • Հենդերսոն Ուայդ – Գինես1
  • Շենոն Լյուսիո – Դիանա Քրոս
  • Ռոբին Վայգերտ – մայրիկ Փոլք
  • Ջեյքոբ Արտիստ – Թոդ Ալլան Քոնորս
  • Ջոն Բաս – Մայլո
  • Էմմա Բելլ – Թրեյսի Լոգան
  • Ջեյմս Մորոսինի – Բոբ Քիննաման
  • Ֆրեդերիկ Քյոլեր – Լոթ Փոլք

^1Այս դերասանները կատարում են իրենց կերպարների դերերը վավերագրական My Roanoke Nightmare ֆիլմում։

Էպիզոդներ խմբագրել

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը Prod. ծածկագիր Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն)
641"Առաջին գլուխ"
"Chapter 1"
Բրեդլի ԲյուքերՌայան Մերֆի և Բրեդ Ֆալչակ14 սեպտեմբերի, 20166ATS015,14[1]
Երիտասարդ միջռասայական զույգը իր բոլոր խնայողություններով գնում է տուն Հյուսիսային Կարոլինայում և տեղափոխվում այնտեղ։ Սակայն շուտով նրանց անհանգստացնում են աննորմալ երևույթներ, իսկ նրանց բոլոր շրջապատում ամեն ինչ այն չէ, ինչ թվում է։
652"Երկրորդ գլուխ"
"Chapter 2"
Մայքլ ԳոյԹիմ Մայնիր21 սեպտեմբերի, 20166ATS023,27[2]
Մեթը և Շելբին գտնում են հանելուկային տեսանյութ լքված նկուղում։ Այդ ժամանակ Ֆլորան՝ Լիի աղջիկը, ծանոթանում է նոր ընկերուհու հետ, իսկ տանը շարունակում են տեղի ունենալ տարօրինակ իրադարձություններ։
663"Երրորդ գլուխ"
"Chapter 3"
Ջենիֆեր ԼինչՋեյմս վոնգ28 սեպտեմբերի, 20166ATS033,08[3]
Լին, նրա ընտանիքը, ոստիկանությունը և կամավորները շարունակում են կորած Ֆլորայի որոնումները, սակայն միակը, ով տալիս է աղջկան գտնելու թեթևակի հույս, լինում է պայծառատեսը։ Այդ ժամանակ հայտնի է դառնում Մսագործի իսկական անունը։
674"Չորրորդ գլուխ"
"Chapter 4"
Մարիտա ԳրաբիակՋոն Ջ. Գրեյ5 հոկտեմբերի, 20166ATS042,83[4]
Սկատան առաջին անգամ երևում է մարդկանց և հայտնում, թե ինչ է ուզում։ Թոմասինը և ուրվականներն իրենց սեփական պլաններն ունեն բնակիչների և տան հյուրերի վերաբերյալ։
685"Հինգերորդ գլուխ"
"Chapter 5"
Նելսոն ՔրեգԱկելա Կուպեր12 հոկտեմբերի, 20166ATS052,82[5]
Միլերները փորձում են դուրս գալ տնից անսպասելի դաշնակցի օգնությամբ, սակայն, հայտնվելով անտառում, նրանք ընկնում են Պոլկերի ընտանիքի ձեռքը։
696" Վեցերորդ գլուխ"
"Chapter 6"
Անջելա ԲասեթՆեդ Մարթել19 հոկտեմբերի, 20166ATS062,48[6]
«Իմ մղձավանջը ռոանոկում»-ի ռեժիսորը որոշում թողարկել երկրորդ եթերաշրջանը՝ օգտվելով շոուի մեծ հաջողություններից։ Ըստ նրա մտադրության՝ առաջին եթերաշրջանի դերասանները և նրանց իրական կյանքի նախատիպերը կբնակվեն նույն տանը Արյունոտ Լուսնի ժամանակաշրջանում, որպեսզի Լիին ստիպեն խոստովանել իր նախկին ամուսնու՝ Մեյսոնի սպանությունը։
707"Յոթերորդ գլուխ"
"Chapter 7"
Էլոդի ՔինՔՐիստալ Լյու26 հոկտեմբերի, 20166ATS072,62[7]
Խուճապը պատում է տան բնակիչներին, և Օդրին, Մոնեն ու Լին որոշում են գնալ օգնության հետևից գաղտնի ստորերկրյա թունելով։ Նույն ժամանակ Շելբին իմանում է, թե ինչի համար է Մեթը վերադարձել տուն, իսկ Ագնեսը ավարտում է իր կարիերան։
718"Ութերորդ գլուխ"
"Chapter 8"
Գվինեթ Հորդեր-ՓեյթոնԹոդ Կուբրակ2 նոյեմբերի, 20166ATS082,20[8]
Լին, Օդրին, և Մոնեն փորձում են փախչել Պոլկերից։ Միևնույն ժամանակ տանը ուրվականները Շելբիին և Դոմինիկին գցում են ծուղակը։
729"Իներորդ գլուխ"
"Chapter 9"
Ալեքսիս ԿորիսինսկիԹԻմ Մայնիր9 նոյեմբերի, 20166ATS092,43[9]
«Իմ մղձավանջը Ռոանոկում» հեռուստաշոուի երեք երկրպագուներ որոշում են այցելել տուն՝ ընտրելով դրա համար ամենաանհրամար պահը։ Լին և Օդրին փորձում են հետ բերել տեսագրությունները, որ արվել էին Պոլկերի տանը, սակայն պարզվում է, որ նոր դաշնակիցն ի վիճակի չէ նրանց ինչ-որ բանով օգնելու։
7310"Տասներորդ գլուխ"
"Chapter 10"
Բրեդլի ԲուքերՌայան Մերֆի և Բրեդ Ֆալչակ16 նոյեմբերի, 20166ATS102,45[10]
«Երեք օր դժոխքում» շոուի ավարտից հետո Լին մարդասպանության համար կանգնում է դատարանի առջև, իսկ հետո համաձայնում է հարցազրույց տալ Լանա Ուինթերսին։

Ստեղծման պատմություն խմբագրել

Մշակում խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 10-ին FX հեռուստաալիքը ավելացրել է վեցերորդ եթերաշրջանը[11], որի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին[12]։ 2015 թվականի օգոստոսին հեռուստասերիալի ստեղծողներից մեկը՝ Ռայան Մերֆին, վեցերորդ եթերաշրջանի մասին ասել է, թե «Այն կլինի ավելի մռայլ, բայց պակաս ճոխ, քան հինգերորդ եթերաշրջանը («Հյուրանոց»)։ Ավելի շատ բռնություն և մթություն»[13]։ 2015 թվականի հոկտեմբերին՝ հինգերորդ եթերաշրջանի հետ ցուցադրվել է նաև տեսանյութ նկարահանումների հրապարակից, որտեղ Մերֆին ասել է, որ վեցերորդ եթերաշրջանի թեման թաքնված է առաջին եթերաշրջանում, նաև մի քանի այլ եթերաշրջաններում, բայց ի սկզբանե պլանավորվել էր այդպես անել յոթերորդ եթերաշրջանում։ 2016 թվականի հունվարի FX հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ջոն Լանդգաֆը նշել է, որ վեցերորդ եթերաշրջանի իրադարձությունները կկատարվեն ներկա ժամանակներում, բայց կցուցադրվի նաև անցյալը[14]։ Նա նաև հաստատել է, որ եթերաշրջանի պրեմիերային էպիզոդը կթողարկվի 2016 թվականի աշնանը։ Հունիսի վերջին հրապարակվել է եթերաշրջանի առաջին պաստառը՝ սև ֆոն, վեց թիվը և միաժամանակ հարցականի նշանը՝ նկարված կարմիր գույնով։ Հուլիսի 6-ին պաշտոնապես հայտարարվել է, որ առաջին էպիզոդի պրեմիերան կկայանա 2016 թվականի սեպտեմբերի 14-ին FX հեռուստաալիքով[12]։

Քասթինգ խմբագրել

Մերֆին 2015 թվականի հոկտեմբերին հայտնել է, որ խնդրել է դերասանուհի և երգչուհի Լեդի Գագային, ով կատարել էր դեր հինգերորդ եթերաշրջանում, վերադառնալ վեցերորդ եթերաշրջան, բայց չէր սպասում այդքան արագ պատասխանի[15]։ 2016 թվականի մարտի 4-ին Լեդի Գագան հաստատել է իր մասնակցությունը վեցերորդ եթերաշրջանին[16]։ Դերասանուհի Էմմա Ռոբերթսը, ով նկարահանվել է երրորդ՝ «Կախարդների գիշերաժողով» եթերաշրջանում, ասել է, որ ինքը զրուցել է Մերֆիի հետ իր «դիվային» դերի վերաբերյալ գալիք եթերաշրջանում[17]։ 2016 թվականի փետրվարին դերասանուհի Անժելա Բասետը հաստատել է իր մասնակցությունը վեցերորդ եթերաշրջանին «Larry King Now» նախագծին տրված հարցազրույցի ժամանակ[18][19]։ 2016 թվականի մարտին կայացել է Paley Fest մրցանակաբաշխությունը, որտեղ Մերֆին հրավիրել էր Քեթի Բեյթսին, Դենիս Օ’Հերին, Սառա Փոլսոնին, ֆինն Ուիթրոկին, Շայեն Ջեքսոնին, Ուես Բենթլիին և Մեթ Բոմերին։ Հայտնի է դարձել, որ կինոփառատոնին մասնակցած բոլոր դերասանները վերադառնալու են վեցերորդ եթերաշրջանում[20]։ Մյորֆին նաև ասել է, որ վեցերորդ եթերաշրջանին կմասնակցեն երեխաներ, քանի որ իրեն դուր է եկել նրանց հետ աշխատանքը հինգերորդ եթերաշրջանում, թեև դա եղել է դժվար։ 2016 թվականի մայիսին դերասանուհի Ջեսիկա Լենգը, որ սերիալի առաջին չորս եթերաշրջաներում կատարել էր գլխավոր դերեր, Չառլի Ռոուզին տված հարցազրույցում նշել է, որ չի մասնակցի վեցերորդ և հետագա եթերաշրջաններին՝ ասելով․ «Ես դրան նվիրել եմ չորս տարի, չորս եթերաշրջան։ Ամեն տարի ինձ նվիրել է հիանալի դերեր։ Ամեն ինչ փոխվում էր եթերաշրջանից եթերաշրջան՝ իմ աշխատանքը դարձնելով ավելի հետաքրքիր․․․ բայց ոչ։ Երբեմն դու հասնում ես ինչ-որ բանի ավարտին, և դա պետք է անել բնական ճանապարհով[21]։ 2016 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ դերասան Լեսլի Ջորդանը, որ կատարել էր դեր երրորդ՝ «Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով» եթերաշրջանում, նույնպես կվերադառնա եթերաշրջանին[22]։ Ավելի ուշ՝ նույն ամսում, Բոմերը[23], Ջեքսոնը[24] և Էվան Փիթերսը[25] պաշտոնապես հաստատել են, որ կմասնակցեն եթերաշրջանին։ Հետագայում հայտնի է դարձել, որ եթերաշրջանին մասնակցելու է նաև Տաիսսա Ֆարմիգան, ով ավելի վաղ նկարահանվել էր առաջին և երրորդ եթերաշրջաններում։

Նկարահանումներ խմբագրել

Մարտին հեռուստաալիքը ստացել է մեծ գումար Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում նկարահանումների համար[26]։ Վեցերորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են Լոս Անջելեսում 2016 թվականի հունիսին[27]։ Հետագայում հայտարարվել է, որ դերասանուհի Անժելա Բասետը հանդես կգա որպես եթերաշրջանի որևէ էպիզոդի ռեժիսոր[28]։ 2016 թվականի օգոստոսի 1-ին TMZ հեռուստաալիքը լուսանկարներ է հրապարակել վեցերորդ եթերաշրջանի նկարահանման ենթադրյալ վայրից։ Վայրը Կրոատոն կղզում է (Ռոանոկ կղզու մոտ), որտեղ ապրել է նույնանուն հնդկացիական ցեղը, ովքեր անհետ կորել են 1587-1590 թվականներին։ Հետո TMZ-ն հրապարակել է տան լուսանկարները՝ Կալիֆոռնիա նահանգի անտառում[29]։ Կայքի տվյալներով՝ տունը կառուցվել է հատուկ գաղութային ոճով նկարահանումների համար[30]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alex Welch (15 սեպտեմբերի, 2016). «Wednesday cable ratings: 'American Horror Story' premiere wins the night» (անգլերեն). TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. Alex Welch (22 սեպտեմբերի, 2016). «Wednesday cable ratings: 'American Horror Story' experiences major drop» (անգլերեն). TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. Alex Welch (29 սեպտեմբերի, 2016). «Wednesday cable ratings: 'American Horror Story' dips once again» (անգլերեն). TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. Alex Welch (6 հոկտեմբերի, 2016). «Wednesday cable ratings: MLB Wild Card games stay on top» (անգլերեն). TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. Alex Welch (13 հոկտեմբերի, 2016). «Wednesday cable ratings: 'American Horror Story: Roanoke' bumps up» (անգլերեն). TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. Welch, Alex (2016 թ․ հոկտեմբերի 20). «Wednesday cable ratings: Third Presidential Debate wins the night». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. Welch, Alex (2016 թ․ հոկտեմբերի 27). «Wednesday cable ratings: 'American Horror Story' holds steady». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. Welch, Alex (2016 թ․ նոյեմբերի 3). «Wednesday cable ratings: 'American Horror Story' falls, 'Queen Sugar' holds steady». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. Welch, Alex (2016 թ․ նոյեմբերի 3). «Wednesday cable ratings: 'American Horror Story' ticks back up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  10. Welch, Alex (2016 թ․ նոյեմբերի 17). «Wednesday cable ratings: 'American Horror Story: Roanoke' season finale holds steady». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. Rcik Porter (10 ноября 2015). «'American Horror Story' renewed for Season 6 on FX». TV by the Numbers (անգլերեն). Tribune Digital Ventures. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 10 ноября 2015-ին.
  12. 12,0 12,1 Dylan Kickham (5 июля 2016). «American Horror Story season 6 premiere date announced» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 5 июля 2016-ին.
  13. Tim Stack (27 августа 2015). «There could be TWO seasons of American Horror Story in 2016» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 27 августа 2015-ին.
  14. Michael Ausiello (16 января 2016). «American Horror Story Season 6 (Dual) Time Frame Revealed» (անգլերեն). TV Line. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 17 января 2016-ին.
  15. Tim Stack (6 октября 2015). «Ryan Murphy has already asked Lady Gaga to join American Horror Story season 6» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 7 октября 2015-ին.
  16. Bell Crystal (4 марта 2016). «Lady Gaga confirms she'll be back for American Horror Story Season 6» (անգլերեն). MTV News. Վերցված է 4 марта 2016-ին.
  17. Robert Kessler (3 декабря 2015). «Emma Roberts on the Downside of a GIF-Worthy Performance: 'If I'm Annoying My Friends, They'll Send Me a Meme of Me'». Yahoo! (անգլերեն). Վերցված է 4 декабря 2015-ին.
  18. «Angela Bassett Confirms She'll Be In 'American Horror Story' Season 6» (անգլերեն). Ora TV. Վերցված է 20 февраля 2016-ին.
  19. «American Horror Story Season 6 Just Added Its First Star» (անգլերեն). Cinema Blend. 19 февраля 2016. Վերցված է 20 февраля 2016-ին.
  20. «'American Horror Story' season 6 theme still undecided, but» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 22 марта 2016-ին.
  21. Cole Delbyck (28 мая 2016). «Jessica Lange And 'American Horror Story' Are Never Getting Back Together» (անգլերեն). The Huffington Post. Վերցված է 30 мая 2016-ին.
  22. Joey DiGuglielmo (2 июня 2016). «Flamboyantly funny Leslie Jordan» (անգլերեն). Washington Blade. Վերցված է 3 июня 2016-ին.
  23. Kevin Jacobsen (7 июня 2016). «'American Horror Story' Season 6: Matt Bomer Officially Confirms Return, Does He Know Concept?» (անգլերեն). Enstarz. Վերցված է 8 июня 2016-ին.
  24. Erik Pedersen (27 июня 2016). «'American Horror Story': Cheyenne Jackson Confirms Season 6 Return» (անգլերեն). Deadline. Վերցված է 28 июня 2016-ին.
  25. Marcus James Dixon (29 июня 2016). «'American Horror Story' Season 6: Evan Peters to return, but what about Finn Wittrock, Denis O'Hare?» (անգլերեն). Gold Derby. Վերցված է 30 июня 2016-ին.
  26. Patton Dominic (9 марта 2016). «'Scream Queens' 'Good Girls Revolt' & 'American Horror Story' Among 9 TV Projects Awarded California Tax Credits» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 9 марта 2016-ին.
  27. Billy Nilles (27 июня 2016). «Finally, An American Horror Story Season 6 Update» (անգլերեն). E! Online. Վերցված է 28 июня 2016-ին.
  28. Kevin Jacobsen (1 марта 2016). «'American Horror Story' Season 6 News: Angela Bassett Will Make History In Upcoming Installment» (անգլերեն). Enstarz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  29. «'American Horror Story' New Set Photos Nint at last colony» (անգլերեն). TMZ. 1 августа 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  30. «'American Horror Story' Brand new haunted house unvelied» (անգլերեն). TMZ. 4 августа 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել