Ամերիկյան սարսափ պատմություն։ Պաշտամունք

«Ամերիկյան սարսափ պատմություն։ Պաշտամունք» (անգլ.՝ American Horror Story: Cult), ամերիկյան «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանը։ Եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին FX հեռուստաալիքով։ Եթերաշրջանի մասին հայտարարվել էժէ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին։

Ամերիկյան սարսափ պատմություն։ Պաշտամունք
ՍերիալԱմերիկյան սարսափ պատմություն
Գլխավոր
դերերում
Սառա Փոլսոն, Էվան Փիթերս, Շայեն Ջեքսոն, Բիլլի Լուրդ և Ալիսոն Փիլ
Ժանրթրիլեր
Լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Սերիաների քանակ11
Ցուցադրում
ՀեռուստաալիքFX
Ցուցադրման տարեթիվՍեպտեմբերի 5, 2017 (2017-09-05) — Նոյեմբերի 14, 2017 (2017-11-14)
Եթերաշրջաններ
← Նախորդ
Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռոանոկ
Հաջորդ →
Ամերիկյան սարսափ պատմություն։ Ապոկալիպսիս

Բնութագիր խմբագրել

Եթերաշրջանի իրադարձությունները զարգանում են Դետրոյթի արվարձաններից մեկում։ Գլխավոր դերում Սառա Փոլսոնն է, ով մարմնավորում է Նյու Յորքի բնակչուհու, որ տառապում է սեպտեմբերի 11-ի դրամատիկ դեպքերի հետևանք հանդիսացող հետտրավմատիկ սթրեսային խանգարումից։ Նրա մոտ զարգացել են միանգամից երեք վախեր՝ տրիպոֆոբիա՝ վախ, որն առաջանում է անցքերով կամ անհարթություններով առարկաներ տեսնելիս, կուլրոֆոբիա՝ վախ ծաղրածուներից, և հեմոֆոբիա՝ վախ արյունից։ Ժամանակի ընթացքում նա սովորել էր հաղթահարել իր վախերը՝ իր կնոջ (Էլիսոն Փիլ) շնորհիվ։ Բայց ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը վերականգնում է նրա վախերը։ Երբ Սառայի հերոսուհուն սպառնում են «Լարովի նարինջի» գաղափարներից ոգեշնչված մի խումբ չար ծաղրածուներ, նրա կինը մտածում է, որ նրա մոտ փսիխոզ է։ Օգնության բացակայությունը Սառայի կերպարին դրդում է վճռական քայլերի, որպեսզի պաշտպանի իրեն և իր ընտանիքը։

Դերերում խմբագրել

Հիմնական դերասանական կազմ խմբագրել

Սառա Փոլսոն, Էվան Փիթերս և Էլիսոն Փիլ (ձախից աջ) համապատասխանաբար կատարում են Էլլի Մեյֆեր-Ռիչարդսի, Կայ Անդերսոնը և Այվի Մեյֆեր Ռիչարդսի դերերը
Բիլլի Լուրդ, Շայեն Ջեքսոն և Բիլի Էյքներ (ձախից աջ), համապատասխանաբար կատարում են Ուինթեր Անդերսոնի, բժիշկ Ռուդի Վիսենթ Անդերսոնի և Հարիսոն Ուիլթոնի դերերը

Հատուկ հրավիրված դերասաններ խմբագրել

Երկրորդական կազմ խմբագրել

Հրավիրված դերասաններ խմբագրել

Էպիզոդներ խմբագրել

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը Prod. ծածկագիր Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն)
741"Ընտրությունների գիշերը"
"Election Night"
Բրեդլի ԲյուքերՌայան Մերֆի և Բրեդ Ֆելչակ5 սեպտեմբերի, 20177ATS013,93[1]
Նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո ռեստորանի սեփականատիրուհի Էլի Մեյֆեր-Ռիչարդսի կյանք են վերադառնում այն բոլոր վախերը, որոնք, ինչպես նրան թվում էր, ինքը հաղթահարել էր երիտասարդ ժամանակ։ Եվ ավելին, այս անգամ նրանք ավելի իրական են...
752"Մի վախեցիր մթից"
"Don't Be Afraid of the Dark"
Լիզա ՋոնսոնԹիմ Մայնիր12 սեպտեմբերի, 20177ATS022,38[2]
Կայն առաջադրում է իր թեկնածությունը Քաղաքային խորհրդում թափուր մնացած տեղի համար և իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելում է Էլլիի տուն։ Այվին անհանգստանում է իր կնոջ անկայուն հոգեկան վիճակի համար և էլլիի հոգեբանին՝ Ռուդիին, խնդրում է այցելել նրան։ Այվին, Էլլին և Օզին ծանոթանում են նոր հարևանների հետ, որոնք բնակություն էին հաստատել դիմացի տանը դաժան սպանությունունից մեկ օր անց։
763"Հարևանները դժոխքից"
"Neighbors from Hell"
Գվինեթ Հորդեր-ՓեյթոնՋեյմս Վոնգ19 սեպտեմբերի, 20177ATS032,25[3]
Ողջ քաղաքը երես է թեքում Էլլիից այն բանից հետո, երբ նա պատահականորեն սպանում է լատինամերիկացու։ Էլլիի և Այվիի հարաբերությունները ավելի լարված են դառնում։ Կայը Էլլիին օգնության ձեռք է մեկնում։
774"Նոյեմբերի 9"
"11/9"
Գվինեթ Հորդեր-ՓեյթոնՋոն Ջ. Գրեյ26 սեպտեմբերի, 20177ATS042,13[4]
Այս սերիայում հայտնի է դառնում այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել նախագահական ընտրություններից առաջ և հետո և այս կամ այն կերպ ազդել են Կայի պաշտամունք ստեղծման վրա։
785"Անցքեր"
"Holes"
Մեգի ԿայլիՔրիստալ Լիու3 հոկտեմբերի, 20177ATS052,20[5]
Կայը ցանկանում է իր հետևորդներից ստանալ ապացույց նրանց անսահման հավատարմության և անձնվիրության վերաբերյալ. դրա համար նա առաջարկում է սպանել իրենցից մեկին... Էլլին ընդունելության է գնում Ռուդիի մոտ և պատմում նրան իր ընտանեկան խնդիրների մասին։
796"Միջհարավային մարդասպանը"
"Mid-Western Assassin"
Բրեդլի ԲուքերԹոդ Քուբրակ10 հոկտեմբերի, 20177ATS062,15[6]
Էլլին ցանկանում է Ռուդիին համոզել պաշտամունքի գոյության մասին և նրա մոտ է տանում Մեդոուին, որպեսզի նա պատմի իր պատմությունը։ Սակայն պարզվում է, որ Մեդոուն լրիվ այլ ծրագրեր ունի։ Այդ ժամանակ Կայի համար հայտնվում է նոր ուժեղ հակառակորդ Քաղաքային Խորհրդի ընտրություններում։
807"Վալերի Սոլանասը մահացավ քոմեղքերի համար. Անասուն"
"Valerie Solanas Died for Your Sins: Scumbag"
Ռեյչել ԳոլդբերգԿրիստալ Լիու17 հոկտմեբերի, 20177ATS072,07[7]
Քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթելուց հետո Կայն իր համար նոր կողմանկիցներ է ձեռք բերում ողջ երկրից, որոնք, որպես կանոն, ուժեղ տղամարդիկ են։ Խորհրդավոր կինը զգուշացնում է Բևերլիին, Այվիին և Ուինթերին այն մասին, որ Կայը ծրագրում է հասնել համաշխարհային գերիշխանության առանց նրանց օգնության։
818"Մեր տագնապի ձմեռը"
"Winter of Our Discontent"
Բարբարա ԲրաունՋոշուա Գրին24 հոկտեմբերի, 20177ATS082,06[8]
Կայը փնտրում է դավաճանների իր պաշտամունքում, բայց գտնում է նոր դաշնակից։ Ուինթերը Կայից անսպասելի առաջարկ է ստանում դառնալ առաքյալի մայր։
829"Խմիր Քուլ-էյդ"
"Drink the Kool-Aid"
Անջելա ԲասեթԱդամ Փեն31 հոկտեմբերի, 20177ATS091,48[9]
Կայն առաջարկում է իր բոլոր հետևորդներին խմել թունավորված ըմպելիք։ Էլլին պատմում է Այվիին, թե ինչպես է նա կարողացել հաղթահարել վախերը։ Կայն Օզին ասում է, որ նա իր հարազատ որդին է, և համոզում է տղային մնալ իր տանը։
8310"Չարլզ (Մենսոնը) որպես գլխավոր"
"Charles (Manson) in Charge"
Բրեդլի ԲուքերՌայան Մերֆի և Բրեդ Ֆելչակ7 նոյեմբերի, 20177ATS101,82[10]
Կայի հոգեկան վիճակը օր օրի ավելի է վատթարանում։ Իր տեսիլքներում նա տեսնում է Չարլզ Մենսոնին, ով օգնում է իրեն կողմնորոշվել, թե ինչպես վարվի իրեն մոտ մի քանի մարդկանց հետ։
8411"Նորից վեհ"
"Great Again"
Ջենիֆեր ԼինչԹիմ Մայնիր14 նոյեմբերի, 20177ATS111.97[11]
Կային ձերբակալում է ՀԴԲն, և նա հայտնվում է բանտում։ Սակայն նույնիսկ այնտեղ Կայը մտադրվում է ձեռք բերել անսահման իշխանություն։ Էլլին փորձում է շարժվել առաջ և որոշում է զբաղվել քաղաքականությամբ։

Փաստեր խմբագրել

  • «Պաշտանմունք»-ի վեցերորդ սերիայի մասսայական հրաձգության տեսարանը փոփոխվել է Լաս Վեգասի ողբերգական դեպքի (1 հոկտեմբերի, 2017) ազդեցությամբ, որի ընթացքում մահացել է 56 մարդ և ավելի քան 500-ն ստացել են վնասվածքներ։ Նոր տարբերակում էպիզոդը պակաս արյունահեղ և դաժան է երևում, քան ի սկզբանե մտածված տարբերակում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Porter, Rick (2017 թ․ սեպտեմբերի 7). «Tuesday cable ratings: 'American Horror Story: Cult' premieres lower than 'Roanoke'». TV by the Lists. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  2. Metcalf, Mitch (2017 թ․ սեպտեմբերի 14). «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 9.12.2017». ShowBuzzDaily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. Metcalf, Mitch (2017 թ․ սեպտեմբերի 20). «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 9.19.2017». ShowBuzzDaily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. Metcalf, Mitch (2017 թ․ սեպտեմբերի 27). «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 9.26.2017». ShowBuzzDaily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. Metcalf, Mitch (2017 թ․ հոկտեմբերի 4). «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 10.3.2017». ShowBuzzDaily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Metcalf, Mitch (2017 թ․ հոկտեմբերի 11). «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 10.10.2017». ShowBuzzDaily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. Metcalf, Mitch (2017 թ․ հոկտեմբերի 18). «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 10.17.2017». ShowBuzzDaily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. Metcalf, Mitch (2017 թ․ հոկտեմբերի 25). «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 10.24.2017». ShowBuzzDaily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. Metcalf, Mitch (2017 թ․ նոյեմբերի 1). «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 10.31.2017». ShowBuzzDaily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. Metcalf, Mitch (2017 թ․ նոյեմբերի 8). «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 11.7.2017». ShowBuzzDaily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. Metcalf, Mitch (2017 թ․ նոյեմբերի 15). «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 11.14.2017». ShowBuzzDaily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. Ryan Murphy On Why He Re-Edited Mass Shooting In ‘AHS: Cult’ | Deadline

Արտաքին հղումներ խմբագրել