Չեզ Բոնո
Չեզ Սալվատորե Բոնո (անգլ.՝ Chaz Salvatore Bono, ի ծնե՝ Չեստիտի Սան Բոնո, անգլ.՝ Chastity Sun Bono, մարտի 4, 1969, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ԼԳԲՏ իրավապաշտպան, գրող, դերասան, երաժիշտ, Սոննի Բոնոյի և Շերի միակ երեխան։ Ծննդյան օրից մինչև 2010 թվականը Չեզ Բոնոն եղել է կին, 2010 թվականին նա սեռափոխության վիրահատություն է արել և դարձել տղամարդ[1]։
Չեզ Բոնո | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Chastity Sun Bono |
Ծնվել է | մարտի 4, 1969 (51 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | դերասան, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ, հեղինակ-կոմպոզիտոր և երգիչ |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց |
Կայք | chazbono.net |
Chaz Bono Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1969 թվականին Լոս Անջելեսում։ Նա Սոննի և Շեր փոփ և փոփ ռոք դուետ խմբի Շերի և Բոնոյի միակ երեխան է։ Բոնոն փոքրիկ երեխայի դերում հաճախ է ելույթներ ունեցել ծնողների շոուներում։ Նա ծնվել է աղջիկ, նրան անվանել են Չեստիտի Սան Բոնո, այն բանից հետո, երբ Շերը Չեստիտի անունով բիսեքսուալ կնոջ դեր էր խաղում Բոնոյի ստեղծած Chastity ֆիլմում [2][3][4]։
Բոնոն 13 տարեկանում հասկանում է, որ նա այնպիսին չէ, ինչպես բոլորը։ Դրա մասին նա նշել է իր Family Outing գրքում[5]։
Երաժշտական կարիերաԽմբագրել
Բոնոն իր երաժշտական կարիերան սկսել է Ceremony խմբում[6], որը 1993 թվականին թողարկել է իր միակ Hang Out Your Poetry ալբոմը։ Խմբում նա եղել է վոկակիստ, նվագել է ակուստիկ կիթառ և հարվածային գործիք։
ԼԳԲՏ- ակտիվիստԽմբագրել
1995 թվականի ապրիլին The Advocate ամսագրին տված ԼԳԲՏ-ների հարցազրույցում Բոնոն հայտարարեց, որ ինքը համասեռական աղջիկ է[7]: 1998 թվականին Family Outing գրքում մանրամասն ներկայացնում է, որ իր կյանքը նման է քաղաքական երանգի և թույլ է տալիս իրեն միաժամանակ լինել և լեսբի և կին և անհատականություն[8]: Բոնոն գրել է նաև, որ Շերը, որը գեյ խորհրդանիշ էր, իր երեխայի խոստովանությունից մեկ տարի անց համաձայնել է, որ իր նկարը լինի The Advocate ամսագրի գլխավոր էջին՝ որպես լեսբի աղջկա հպարտ մայր[8]: Այդ օրվանից Շերը դարձավ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության հայտնի անդամներից մեկը:
Հոր հետ Բոնոյի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ նա ընտրվեց Կալիֆոռնիա նահանգի կոնգրեսմեն՝ հանրապետական կուսակցությունից: Իրենց քաղաքական հայացքների բախման պատճառով նրանք այդպես էլ միմյանց հետ չխոսացին մինչև Սոնիի մահը:
Բոնոն աշխատել է The Advocate ամսագրում՝ որպես հեղինակ[6]: Որպես հասարակական գործիչ նա աշխատում էր Մարդու իրավունքների կոմիտեում, նպաստում էր Բիլ Քլինտոնի ԱՄՆ նախագահի պաշտոնում վերաընտրվելուն: Մեդիայի գծով տնօրեն Է աշխատել Գեյ և լեսբի դաշինք` ընդդեմ զրպարտության կազմակերպությունում։ 2006թ-ին Բոնոն Celebrity Fit ակումբում եղել է ռեալիթի շոու հաղորդման ավագ: Այդ աշխատանքում նրան օգնել է նրա ընկերուհին՝ Ջենիֆեր Էլիան, որը կազմակերպում էր տարատեսակ թրեյնինգներ[9]:
ՍեռափոխությունԽմբագրել
2008 թվականի կեսերին Բոնոն սկսել է հետաքրքրվել սեռափոխության գործընթացով՝ կնոջից անցում տղամարդու։ 2009 թվականին Բոնի գործակալը հայտարարություն է արել, որ Չեստիտին անունը փոխել է և դրել Չեզ։ Գեյերն և լեսբուհիներն ընդդեմ ստի և Empowering Spirits Foundation կազմակերպությունները աջակցել են Բոնոյին և նրա կատարած ընտրությունը[10]։ Սեռափոխության իրավաբանական գործընթացը վերջնականապես ավարտվել է 2010 թվականի մայիսի 8-ին, երբ Կալիֆոռնիայի դատարանը նրան շնորհեց նոր անձնագիր։ Չեզ Սալվատորե Բոնո անունը նա ընտրել էր ի պատիվ իր ծնողների[11][12]։ Բոնոն նկարահանել է Becoming Chaz վավերագրական ֆիլմը, որը պատմում է իր սեռափոխության մասին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականին «Սանդենս» կինոփառատոնում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Chaz Bono granted gender and name change»։ Fox News։ 2010-05-06։ Վերցված է 2013-12-13
- ↑ LaRocque, Jason. Cher: You Haven't Seen the Last of Me. Baker & Taylor, 2013, p. 75-80. 978-1-300-88858-1.
- ↑ Bego, Mark. Cher: If You Believe. Cooper Square Press, 2001, p. 56-58. 978-1-58979-135-0.
- ↑ Virtel, Louis, "Bad Movies We Love: Chastity." Movieline.com, Nov. 17, 2010, accessed Apr. 4, 2015.
- ↑ Bono Chaz (as Chastity); Fitzpatrick, Billy (1998)։ Family Outing։ New York: Little, Brown։ էջ vii։ ISBN 0-316-10233-4
- ↑ 6,0 6,1 Marcus Lydia (2006-05-21)։ «Interview with Chastity Bono»։ AfterEllen։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-21-ին։ Վերցված է 2007-02-19
- ↑ Freydkin Donna (1998-10-14)։ «Chastity Bono opens up about coming out»։ CNN։ Վերցված է 2013-12-13
- ↑ 8,0 8,1 Bono Chaz (as Chastity); Fitzpatrick, Billy (1998)։ Family Outing։ New York: Little, Brown։ էջ viii։ ISBN 0-316-10233-4
- ↑ «I prefer him as a man: Chaz Bono's girlfriend Jennifer Elia speaks out about his sex change as the pair discuss wedding plans | Mail Online»։ London: Dailymail.co.uk։ 2011-05-13։ Վերցված է 2013-12-13
- ↑ «ESF Applauds Chastity Bono's Gender Transition Announcement» (PDF)։ Empowering Spirits Foundation Press Release։ 2009-07-11։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-16-ին։ Վերցված է 2013-12-13
- ↑ «Chaz Bono granted gender and name change»։ Fox News Channel։ մայիսի 6, 2010
- ↑ «Chaz Bono, Cher's child, becomes a man after Southern Californian judges grants gender change»։ Herald Sun։ 2010-05-07։ Վերցված է 2013-12-13
- Официальный сайт Чеза Боно(անգլ.)
- Чез Боно Թվիթթերում
- Чеза Боно Ֆեյսբուքում
- [+ChazBonoOfficial Чеза Боно] էջը Google+ սոցիալական ցանցում
- Чеза Боно էջը Յություբ տեսահոսթինգում
- Чез Боно Internet Movie Database կայքում