Ամերիկյան արագիլ
Ամերիկյան արագիլ (լատին․՝ Ciconia maguari), արագիլների ընտանիքի հարավամերիկյան թռչուն։
Ամերիկյան արագիլ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ciconia maguari | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Բնութագիր խմբագրել
Ամերիկյան արագիլի մարմնի երկարությունը հասնում է 90 սմ-ի, իսկ քաշը 3.5 կգ.։ Այս թռչնի փետուրների մեծ մասը սպիտակ են, սակայն կան նաև սև փետուրներ։ Ունի սև պոչ և մոխրագույն երկար կտուց։
Այս թռչունների կյանքի միջին տևողությունը կազմում է 20 տարին։
Տարածվածություն խմբագրել
Ամերիկյան արագիլները ապրում են Լատինական և Միջին Ամերիկայում, Անդերի արևելքում՝ Վենեսուելայից Արգենտինայի միջև ընկած ընդարձակ տափաստաններում։
Սննդառություն խմբագրել
Ամերիկյան արագիլները սնվում են ձկներով, գորտերով, խեցգետիններով, փոքրիկ կրծողներով, ջրային միջատներով և այլ անողնաշարավորներով։
Գրականություն խմբագրել
- Hancock & Kushan, Storks, Ibises and Spoonbills of the World. Princeton University Press (1992), ISBN 978-0-12-322730-0
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան արագիլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան արագիլ» հոդվածին։ |