Ամեն գնով (ֆիլմ, 2016)
«Ամեն գնով» (անգլ.՝ Hell or High Water), 2016 թվականի ամերիկյան ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Դևիդ Մաքենզիի կողմից[5][6]։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսի 26-ին։ Ֆիլմը ներկայացվել է բազմաթիվ մրցանակների տարբեր անվանակարգերում։
Ամեն գնով անգլ.՝ Hell or High Water | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին, քրեական ֆիլմ, դրամա և նեովեսթեռն |
Թեմա | Texas Ranger Division? |
Թվական | 2016 և հունվարի 12, 2017[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Մակքենզի[2] |
Պրոդյուսեր | Փիթեր Բերգ, Կարլա Հաքեն և Ջուլի Յորն |
Սցենարի հեղինակ | Թեյլոր Շերիդան |
Դերակատարներ | Քրիս Փեյն, Ջեֆ Բրիջես, Բեն Ֆոսթեր, Ջիլ Բիրմինգհեմ, Դեյլ Դիքի[3], Բաք Թեյլոր[3], Քեթի Միքսոն[3], Քևին Ռանկին[3], Մարին Արլենդ[3], Մելանի Պապալիա[3] և Թեյլոր Շերիդան |
Օպերատոր | Ջայլս Նաթգենս |
Երաժշտություն | Նիկ Քեյվ և Ուորեն Էլիս (երաժիշտ) |
Մոնտաժ | Ջեյք Ռոբերթս |
Պատմվածքի վայր | Օկլահոմա |
Նկարահանման վայր | Նյու Մեքսիկո |
Կինոընկերություն | Lions Gate Entertainment |
Տևողություն | 102 րոպե |
Բյուջե | 12 000 000 $ |
Շահույթ | 35 000 000 $[4] |
Պաշտոնական կայքէջ | |
Hell or High Water Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԵրկու եղբայրները, որոնցից մեկը բանտ էր նստել բանկ թալանելու համար, թալանում են մի շարք բանկեր, որպեսզի վճարեն պարտքերը հանգուցյալ մոր տան ու հողամասի համար, որտեղ նավթ է գտնվել։
Դերերում
խմբագրել- Քրիս Փայն – Թոբի Հովարդ
- Բեն Ֆոստեր – Թաներ Հովարդ
- Ջեֆ Բրիջես – Մարկուս Խեմիլտոն, տեխասյան ռեյնջեր
- Ջիլ Բիրմինգհեմ – Ալբերտո Փարքեր, Հեմիլթոնի ընկերը
- Քեթի Միքսոն – Ջենի Էն, մատուցողուհի
- Քրիստոֆեր Գարսիա – Ռենդի
- Դեյլ Դիքի – Էլսի, բանկի գանձապահ
- Քևին Ռանկին – Բիլի Ռեյնբեռն
- Մելանի Պապալիա – Էմիլի
Քննադատություն
խմբագրելՖիլմը դրական է ընդունվել քննադատների կողմից, որոնցից շատերը գովել են այն վեստերն ժանրի վերակենդանացման համար[7]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 98 % վարկանիշ 243 գրախոսությունների հիման վրա 10 հնարավորից 8,5 միջին միավորով[8]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 88 միավոր քննադատների 47 գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչում» կարգավիճակին[9]։
Chicago Sun-Times թերթից Ռիչարդ Ռոպերը ֆիլմին տվել է չորս հնարավորից չորս աստղ և այն անվանել «գեղեցիկ, խիստ և էլեգիական, որն ուզում ես նորից դիտել»[10]։ IGN պարբերականից Սամանթա Լեդվիգը ֆիլմը գնահատել է 9/10՝ գրելով, թե այն «զարմացնում է բարձ պատումով, շշմեցնում օպերատորական աշխատանքով և լրացոնւմ այդ ամռան թերությունները»[11]։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 2016 – մասնակցություն Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցույթին,
- 2016 – ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես), ինչպես նաև ընդգրկվել է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում,
- 2016 – «Արբանյակ» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես), ինչպես նաև ներկայացվել է ևս երկու անվանակարգում՝ լավագույն ֆիլմ, լավագույն օրիգինալ սցենար (Թեյլոր Շերիդան),
- 2017 – ներկայացվել է «Օսկար» մրցանակի չորս անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Կառլ Հաքեն, Ժուլի Յորն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես), լավագույն օրիգինալ սցենար (Թեյլոր Շերիդան), լավագույն մոնտաժ (Ջեյք Ռոբերտս)[12],
- 2017 – ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երեք անվանակարգում՝ լավագույն ֆիլմ - դրամա, երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Ջեֆ Բրիջես), լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան)[13],
- 2017 – ներկայացվել է BAFTA մրցանակի երեք անվանակարգում՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Ջեֆ Բրիջես), լավագույն օրիգինալ սցենար (Թեյլոր Շերիդան), օպերատորի լավագույն աշխատանք (Ջայլս Նաթգենս),
- 2017 – ներկայացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես),
- 2017 – ներկայացվել է «Սատուրն» մրցանակի երկու անվանակարգում՝ լավագույն թրիլլեր, լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան),
- 2017 – ընդգրկվել է Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում[14],
- 2017 – ներկայացվել է «Իմպերիա» մրցանակի երկու անվանակարգում՝ լավագույն թրիլլեր, լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան),
- 2017 – «Անկախ ոգի» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Բեն Ֆոստեր), ինչպես նաև ներկայացվել է երկու անվանակարգերում՝ լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան), լավագույն մոնտաժ (Ջեյք Ռոբերտս),
- 2017 – ներկայացվել է Կինոքննադատների Լոնդոնի խմբակի մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես)
- 2017 – ներկայացվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակի լավագույն օրիգինալ սցենարի համար (Թեյլոր Շերիդան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt2582782/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?page=intl&id=hellorhighwater.htm
- ↑ D'Alessandro, Anthony (2016 թ․ օգոստոսի 22). «The Perils Of Remakes Like 'Ben-Hur' As Moviegoers Continue To Worship 'Suicide Squad' – Monday Final B.O.». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Jr, Mike Fleming (2012 թ․ ապրիլի 19). «Ex-'Sons Of Anarchy' Actor Taylor Sheridan Sells Script To Sidney Kimmel Entertainment». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2016 թ․ մայիսի 19). «'Hell Or High Water' Breaks Out On Croisette; Director David Mackenzie On Capturing "The Loss Of The Old West" – Cannes». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Hell or High Water» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Hell or High Water». Metacritic. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Richard Roeper (08/11/2016). «'Hell or High Water': Modern western the year's best film so far». Chicago Sun-Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Samantha Ladwig (2016 թ․ օգոստոսի 14). «Hell or High Water Review» (ամերիկյան անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Kimberly Nordyke and Hilary Lewis (1/24/2017). «Oscars: 'La La Land' Ties Record With 14 Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Golden Globes 2017: The Complete List of Nominations». The Hollywood Reporter. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Hipes, Patrick (2016 թ․ դեկտեմբերի 8). «AFI Awards: Best Of 2016 Film List Includes 'Silence', 'Hacksaw Ridge' & More». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-02-07 Wayback Machine
- Պաշտոնական թրեյլեր ՅուԹյուբում
- Рецензия Сергея Степанова Արխիվացված 2016-12-11 Wayback Machine в журнале Elle
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեն գնով (ֆիլմ, 2016)» հոդվածին։ |