Ամենտի (Ամնտես)
Ամենտի (Ամենտես), հանդերձյալ կյանքի անվանումը, որն օգտագործվում էր Հին Եգիպտոսում։ Հին եգիպտացիների կարծիքով հոգին մահից հետո իջնում էր արևմուտք իջնող արև հետ անցնում գետնի տակ, հանդերձյալ աշխարհ, որի անունը Ամենտի էր, որն պատկերում էր մայր մտնող արևին[1]։ Այդ աշխարհի պատկերները հայտնաբերված են գերեզմանների պատերին և ձեռագրեր աղբյուրներում՝ պապիրուսներում, Այսպես կոչված Մահացածների Գրքում, որոնք հանդիպում էին մումիաների հետ։ Այլ ձեռագրերի երկարությունը կախված է եղել մահացածի արժանապատվությունից և որոշ փարավոնների մոտ այն հասել է մինչև 9 մետր։
Հանդերձյալ աշխարհի նկարագրություն
խմբագրելԱմենտին նկարագրված է Հին եգիպտական Մեռյալների գիրքում և պատկերված է պսակով։ Գլխավոր փուլում պատկերված է մահացածների դատավորի՝ Օսիրիսի դահլիճը, որի առջևով տանում էր մահացածներ աստվածուհի Մաատին, մինչդեռ Հորը և Անուբիսը վերանայում էին կենդանության օրոք նրանց արած գործերը[2]։
Ամենտի շախարհի դարպասների առջև նստած էր պահակը, հոգիներ կլանողը, բաց բերանով՝ երկրի խորհրդանիշը, մահացածներին կլանողը։ Ամենտիի դռների առջև, «կրկնակի արդարադատություն» դահլիճում (պարգևատրող և պատժող) հոգիները ենթարկվում էին Օսիրիսի դատաստանին։ Նա նստած էր պսակը գլխին, թեք գավազանով և ձեռքին մտրակ, ինչպես մումիա, շրջապատված անմահական ջրով, որից աճում էին լոտոսներ։ Նրա մոտ նստած էին մահացածների 42 դատավորները, զարդարված ջայլամի փետուրներով՝ ճշմարտության և արդարության խորհրդանիշներ, և բարձրագուկն դատարանը 42 մահացու մեղքերի[1]։ Հոգին խնդրում էր իրեն հյուրընկալել օրհնված հյուրատանը, պնդելով, որ ինքը վատ գործեր չի արել, որոնք հենց այդտեղ կշռում էին։ Կշեռքի մոտ կանգնում էր Անուբիսը շնագայլի գլխով և Հորը բուի գլխով՝ կշեռքի մի նժարին դնում էին փորձության ենթարկվող սիրտը, իսկ մյուսում՝ ջայլամի ճշմարտության փետուրը։ Թոթ աստվածը գրում էր արդյունքներն ու վճիռը։ Եթե դատապարտում էր արտահայտվում ապա հոգին ժամանակավոր գնում էր խոշտանգման՝ դատապարտվածների բանժին, իսկ եթե վճիռը ի օգուտ հոգու էր նա ստանում էր ճշմարտության փետուրը, ապա Ամենտետ և Նուտ աստվածները նրան լվանում էին կյանքի ջրով և ամրապնդված նա անցնում էր ստորգետնյա հրեշների մոտով հասնում արև աստված Ռաի դաշտ։ Այստեղ նա վայելքների մեջ էր՝ ծաղիկներ էր հավաքում, վայելում դափնիները, զբաոսնում էր ստվարախիտ ծառուղիներում և լողանում թարմ ալիքնեում[1]։
Հանդերձյալ թագավորության հովանավոր
խմբագրելՄահացածների այս թագավորության հովանավորը եղել է աստվածուհի, որին հաճախ անվանում են թագավուրության անունով։
Եգիպտացիների համոզմունքների համաձայն, Ամենտի թագավորությունը եղել է էզոթերիկ բաժանված տասնչոր գոտիների։ Ամենտի թագավորության մասերից յուրաքանչյուրը համապատասխանել է որոշ չափով մարդկանց, կախված նրանից, թե նա ինչպես էր իրեն դրսևորել կանդանիների թագավորությունում։ Ամենտին ծառայում էր, որպես յուրօրինակ քավարան, և եթե այնտեղ էր ընկնում հինեգիպտական արդարության հոգին, ապա շուտով այն գնում էր աստվածների թագավորություն, մյուս բոլորը Ամենտիում անց էին կացնելու այնքան ժամանակ, որքան կպահանջվեր խղճի մաքրվելու համար։
Հանդերձյալ աշխարհի հոգիներ
խմբագրելԱմենտիի հոգիները չորս առասպելական արարածներ էին, որոնց հովանու ներքո հին եգիպտացիները տվել են աշխարհի չորս ծայրերի և միևնույն ժամանակ մարդու ներքին մասերի նմանությունը։ Այս նեքին մասերը զմռսվել են անոթներում, արդարված Ամենտի հոգու երկու գլուխներով՝ կանայք, շնակապիկ, շնագայլ և բու։ Հույները այս անոթները անվանում էին կանոպա։
Բառի մեկնաբանություն
խմբագրելԱմենտի բառը Աստվածաշնչից ղպտեղերենից թարգմանվել և օգտագործվել է «դժոխք» բառը փոխարինելու համար։ Ա․ Ն․ Չուդինովի կազմած «Ռուսերեն լեզվի մաս կազմող օտար բառերի բառարան» ում «Ամենտես» բառը մեկնաբանվում է որպես «դժոխքի անվանումը եգիպտացիների համար»[3]։
Դժոխքը հին հույների մոտ
խմբագրելՈրոշ պատմաբաններ գտնում են, որ Հին Հունաստանում, հանդերձյալ կյանքը դժոխքը նկարագրելու համար շատ բաներ են փախառել հին եգիպտացիներից։ Տեղափոխումը ջրի միջոցով, օրհնված կղզիները, Կերբերոսը և մահացածների դատավարությունը, ինչպես նաև շատ այլ բաներ, Ամենտիում ունեն իրենց նախատիպը[2]։
Գրականություն
խմբագրել- Аменти // Энциклопедический словарь, составленный русскими учеными и литераторами. — СПб., 1862.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Аменти // Энциклопедический словарь
- ↑ 2,0 2,1 «Аментес». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ ««Словарь иностранных слов, вошедших в состав русского языка». Чудинов А. Н., 1910». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Аментес». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Аменти // Մեծ Էզոթերիկ տեղեկագիր Արխիվացված 2016-03-04 Wayback Machine