Ամեթիստ
Ամեթիստ (հին հունարեն՝ αμέθυστος, α- «ոչ» + μέθυστος «չարբած, չխմած»), նաև մեղեսիկ, միներալ, քվարցի մանուշակագույն տարբերակը։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային Էր։ Բյուրեղները պրիզմայաձև։ Հանդիպում է պեգմատիտներում, քվարցային երակներում և այլն։ Ամեթիստի հանքավայրեր կան ԽՍՀՄ-ում (Ուրալ, Հարավային Կովկաս), Բրազիլիայում։
Ամեթիստ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների բազմազանություն |
Բանաձև (կրկնվող միավորը) | SiO₂ |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
Մոոսի կարծրություն | 7 |
Ենթակատեգորիա | Քվարց[1] և թանկարժեք քար |
Անվանում
խմբագրելՀունարենից թարգմանաբար այս քարի անվանումը նշանակում է "չարբած, չխմած" («հունարեն՝ ametistoz»)։
Մեկ այլ կարծիքի համաձայն, ամեթիստին այդ անվանումը տրվել է իր գույնի համար, որը նման է ջուր խառնած գինու հետ, որը խմելիս դժվար է հարբել։
Հայերենում կա ամեթիստ անվան տարբերակ՝ մեղեսիկ, նաև երբեմն կոչում էին վանակն և պաղակն։
Հանքավայրեր
խմբագրելՀԽՍՀ-ում հանդիպում էր Իջևանի, Կալինինոյի և Թումանյանի շրջաններում։ Կիսաթանկարժեք քար էր, օգտագործվում էր ոսկերչության մեջ։ Այս քարը տարածված է աշխարհով մեկ։ Առավել հարուստ հանքավայրեր կան Բրազիլիայում, Ուրալյան լեռներում՝բևեռային շրջանին հարող հատվածում։ Քարը նաև իր գույնը որոշակիորեն փոխելու հատկություն ունի։ Բացի դրանից ամեն հանքավայր ունի իր յուրահատուկ երանգը։
Հատկություններ
խմբագրելՔարը սովորաբար ունի կապույտ, կապտավարդագույն, կարմրամանուշակագույն երանգներ և ձևավորվում է բյուրեղային ապարների միավորման արդյունքում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեթիստ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 280)։ |