Ամա Աբեբրեզե (անգլ.՝ Ama K Abebrese, մայիսի 3, 1980(1980-05-03)[1], Գանա), գանացի և բրիտանացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր[2][3]։ Ծնվել է Գանայում, հասակ առել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում[4]։ 2011 թվականին արժանացել է Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակին (AMAA Awards) «Կանացի դերի լավագույն կատարում» անվանակարգում՝ «Ընկղմվող ավազներ» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը մեծ վարպետությամբ ու տպավորիչ կերպով մարմնավորելու համար։

Ամա Աբեբրեզե
Ծնվել էմայիսի 3, 1980(1980-05-03)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԳանա
ԿրթությունԱրք Բերլինգթոն Դենների կադեմիա և Ուիլյամ Մորիս 6-րդ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Գանա
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր
ԸնտրանիԿոջոյի թաղումը, Ազալի, Լոտաննա, Ոչ մի ազգի գազաններ, Անիծյալները, Կապեր, որոնք կապում են, Կրկնակի չաթ և Սուզվող Ավազներ
Պարգևներ և մրցանակներ

Նրա դերասանական աշխատանքներից հիշարժան են հատկապես դերակատարումները «Ազալի» և Քերի Ֆուկունագայի «Անտուն գազաններ» ֆիլմերում, որոնցից առաջինը առաջադրվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, իսկ երկրորդը ճանաչվել է Netflix ընկերության ամենադիտարժան կինոնկարներից մեկը։ Ամա Աբեբրեզեն ընդգրկվել է Աֆրիկայի 20 լավագույն դերասան-դերասանուհիների ցանկում՝ ըստ FilmContacts.com. կայքէջի վարկածի[5]։

Նա երկու տասնամյակից ավել աշխատել և աշխատում է որպես հեռուստահաղորդավարուհի BBC2, OBE TV, ViaSat-1, TV3, Ebonylife TV և այլ հեռուստաընկերություններում։

Ուսումնառություն խմբագրել

Աման միջնակարգ կրթություն ստացել է Լոնդոնի արևմտյան շրջանում՝ Համերսմիթում, այնուհետև սովորել է պարի ակադեմիայում (Burlington Danes Academy-ում)։ Ունի արվեստների բակալավրի աստիճան, որ ստացել է Լոնդոնի Թուիքենհեմ շրջանում գործող Սուրբ Մարիամ համալսարանն ավարտելով։

Գործունեություն խմբագրել

Հեռուստատեսությունում իր կարիերան Ամա Աբեբրեզեն սկսել է դեռևս լոնդոնյան YCTV (Youth Culture Television) դպրոցում սովորելիս։ Եղել է BBC2 հեռուստաալիքի Pass da Mic երիտասարդական շոուի վարող և English File ուսումնական շոուի հրավիրված վարող[6]։ Դրանից հետո երկար տարիներ աշխատել է OBE TV-ում, հարցազրույցներ անցկացրել բազմաթիվ նշանավոր անձանց հետ, այդ թվում՝ Հարիսոն Ֆորդի, Նի-Յոյի, Ռիհաննայի, Ջորջ Լուկասի[7]։

Կինոյում նրա հիշարժան աշխատանքներից է դերակատարումը բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած «Ընկղմվող ավազներ» ֆիլմում, որը 2010 թվականին Ghana Movie Awards մրցանակաբաշխությունում մրցանակի է առաջադրվել 12 անվանակարգում և դրանցից չորսում հաղթող է ճանաչվել (այդ թվում՝ «Կանացի դերի լավագույն կատարում» և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում)։

Ամա Աբեբրեզեն աշխատել է որպես սեփական կինոարտադրության ղեկավար, ինչպես նաև՝ ViaSat-1 հեռուստաալիքի Գանայում գործող մասնաճյուղի գործադիր պրոդյուսեր[8][9]։

2014/15 թվականներին նա ընդգրկվել է Աֆրիկայի առավել ազդեցիկ 100 կանանց ցանկում՝ ըստ C Hub ամսագրի վարկածի[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը Ծանոթագրություն
2018 թ. The Burial of Kojo Պատմող
2018 թ. Ազալի Ջոան
2017 թ. Lotanna Զառա
2016 թ. Sink or Swim. The Perilous Journey Օբիմ
2015 թ. The Cursed Ones Չինուա
2015 թ. Interception Ռաքել
2015 թ. Անտուն գազաններ Մայր
2014 թ. Կրկնակի խաչ Էֆֆի
2013 թ. Praising the Lord, plus one Ռեբեկա Քոմի
2011 թ. Ties That Bind Բուկի
2010 թ. Ընկղմվող ավազներ Փաբի
2010 թ. Էլմինա Արաբա
2006 թ. London Get Problem Կամեա

Աշխատանք գովազդում խմբագրել

2014 թվականին Աման ընտրվել է Dark and Lovely բրենդի դեսպան Գանայում[11]։

Հասարակական գործունեություն խմբագրել

Աման հիմնադրել է «I Love My Natural Skintone» հասարակական ընկերությունը։ 2014 թվականին նրա նախաձեռնությամբ մեկնարկել է «Ասա Ո՛Չ մաշկի սպիտակեցմանը» կարգախոսով քարոզարշավը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Bondzi, Jacquiline Afua (2010 թ․ դեկտեմբերի 10). «Unifem Ghana Endorses "Sinking Sands"». AllAfrica.com. AllAfrica Global Media. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  3. «AMAA Nominees and Winners 2011». African Movie Academy Awards. 2011 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  4. «Biography». amakonline.com. AmaKonline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  5. «Africa's Top 20 Actors and Actresses». FilmContact.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  6. «Featured: Ama K Abebrese». Sakofa Magazine. Gossipa. 2007 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Ama - Viasat One». Viasat1. 2013 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  8. «Ama K Heads Viasat 1 Productions». ghanaweb.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  9. «Ama K. Abebrese quits TV3?», GhanaWeb, 9 April 2016.
  10. «C. Hub names Ama K. Abebrese among its 100 most influential people of the era 2014/15». AmeyawDebrah.Com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  11. «Ama K. Abebrese unveilved as Dark and Lovely Ghana Brand Ambassador». NY DJ Live.
  12. «"SAY NO TO SKIN BLEACHING" campaign, Ama K. Abebrese's bold step». ghanaweb.com.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամա Աբեբրեզե» հոդվածին։