Ամառանոց (ֆիլմ)
«Ամառանոց» (ռուս.՝ «Дача»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ, որը նկարահանվել է Կոնստանտին Վոինովի կողմից «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1973 թվականին[2][3]։
Ամառանոց ռուս.՝ Дача | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1973 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կոնստանտին Վոինով |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Վոինով |
Դերակատարներ | Լյուդմիլա Գուրչենկո[1], Օլեգ Տաբակով[1], Անատոլի Պապանով[1], Կլարա Լուչկո[1], Վլադիմիր Բասով[1], Եվգենի Եվստիգնեև[1] և Լիդիա Սմիրնովա[1] |
Երաժշտություն | Յան Ֆրենկել |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Պրեմիերան տեղի է ունեցել 1973 թվականի հունիսի 18-ին։
Սյուժե
խմբագրելԱմուսիններ Եգոր ու Աննա Պետրովները վաղուց գումար են հավաքում ամառանոց գնելու համար։ Գտնելով ոչ թանկ տնակ՝ նրանք միանգամից որոշում են կանխավճար տալ։ Սակայն Պետրովը հայտնաբերում է հավաքված գումարը՝ 4 հազար ռուբլի, կորել է։ Սիրելի կնոջը չվշտացնելու համար նա որոշում է դիմել ընկերներին օգնությանը։ Բայց ինչ էլ որ նա ձեռնարկում է, ամեն ինչ հասնում է շատ տհաճ ծայրահեղությունների։ Աննա Պետրովան հասցնում է ծանոթանալ բոլոր հարևանների հետ, որոնք հետագայում նրան օգնում են լուծել դրամական խնդիրը։ Բայց պատահում է ևս մեկ դժբախտություն։ Վառարանը տեղադրելիս բանվորները ավերում են տունը, և Պետրովան հրաշքով է փրկվում։ Իմանալով, որ ամուսինը կորցրել է գումարը, Աննան հուսահատության մեջ է ընկնում, քանի որ մնացել են առանց ամառանոցի և առանց գումարի։ Պետրովի ընկերները պատրաստակամություն են հայտնում օգնելու նրանց և տալ նրանց անհրաժեշտ գումարը։ Բայց մի օր Եգոր Պետրովը հիշում է, որ գումարը թողել է ամառանոցի տերերի տանը՝ սառնարանի վրա։ Երբ նրանք կնոջ հետ գնում են նրանց տուն, տեսնում են, թե ինչպես է տանտերերի դուստրը նետում իրենց թղթադրամները պատշգամբից։
Դերերում
խմբագրել- Ալեքսանդր Վոկաչ – Եգոր Տիմոֆեևիչ Պետրով
- Լիդիա Սմիրնովա – Անյա Պետրովա
- Նիկոլայ Պարֆյոնով – Ալեքսանդր Վասիլևիչ
- Լյուդմիլա Շագալովա – Մարյա Միխայլովնա
- Եվգենի Եվստիգնեև – Ֆեոդոր, նկարիչ
- Լյուդմիլա Գուրչենկո – Լերա, «Ստեպանիչ», նկարչի կինը
- Անատոլի Պապանով – Պավել, Քսենյայի ամուսինը
- Կլարա Լուչկո – Քսենյա
- Օլեգ Տաբակով – Յուրի
- Ռոզա Մակագոնովա – Լենա, Յուրիի կինը, ճարտարապետ
- Վլադիմիր Բասով – Նիկոլայ
- Գեորգի Յումատով – Տրավնիկով
- Նիկոլայ Գրաբբե – Վասիլի Վասիլևիչ, Պետրովի պետը
- Ստանիսլավ Չեկան – վարորդ
- Ալեքսանդր Կոնյաշին – հարևան-մեղվաբույծ
- Ե. Նիկոլաևա – խնայդրամարկղի աշխատակից
- Պյոտր Պոլև – խնայդրամարկղի այցելու
- Զոյա Ստեպանովա – էպիզոդ
- Լենա Ռինդակովա – Յուրիի և Լենայի դուստրը
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարը՝ Կոնստանտին Վոինովի, Լեոնիդ Լիխոդեևի մասնակցությամբ
- Բեմադրությունը՝ Կոնստանտին Վոինովի
- Գլխավոր օպերատոր՝ Լեոնիդ Կրայնենկով
- Գլխավոր նկարիչ՝ Գեորգի Կոլգանով
- Կոմպոզիտոր՝ Յան Ֆրենկել
- Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
- Ֆիլմի տնօրեն՝ Լև Կուշելևիչ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Ամառանոց» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում