Աջիչայ (գետ, Ուրմիա լճի ավազան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աջիչայ (այլ կիրառումներ)

Աջիչայ, Աճիչայ, Աճիսու, Թավրիզի գետ, Կարմիր ջուր, Շոր, Սերավ, Սերավրուտ, Սյուրխաբ, Սյուրխապ - գետ Ուրմիա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Սավալան և Աղբուղ լեռների կազմաց թամկոցից և հոսում դեպի արևմուտք, Շահի թերակղզու մոտ թափվում Ուրմիա լիճը։ Ջուրը դառնահամ է։ Միջին և ստորին հոսանքների շրջանում գոյացնում է ճահիճներ։ Հ. Մանանդյանի կարծիքով վաղ միջնադարում Աջիչայը կազմում էր Հայաստանի ու Պարսկաստանի սահմանը[1]։

Աջիչայ
Բնութագիր
Երկարություն200 կմ
Ավազանի մակերես8100 կմ²
Գետաբերանի տեղակայումՈւրմիա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերQuri River (Talkheh River)? և Էնդուր
Երկիր Իրան
ԵրկրամասԱրևելյան Ադրբեջան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 176 — 992 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջիչայ (գետ, Ուրմիա լճի ավազան)» հոդվածին։