Աղավնատուն

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնատուն (այլ կիրառումներ)

Աղավնատուն, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի շրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 920 մ բարձրության վրա։

Գյուղ
Աղավնատուն
Karmravor of Aghavnatun.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի շրջան
ԳյուղապետԱշոտ Գրիգորյան
Մակերես11.46 կմ²
ԲԾՄ925 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3158 մարդ (2010)
Խտություն276 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաղավնատունցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքսներ1113[1]
##Աղավնատուն (Հայաստան)
Red pog.png
##Աղավնատուն (Արմավիրի մարզ)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Բնակիչների մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից։

Աղավնատուն գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 186 982 1024 1292 1700 2350 2296 3158 3200

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Աղավնատուն գյուղից հյուսիս-արևմուտք կան տուֆի և բազալտի հանքավայրեր։

Պատմական կառույցներԽմբագրել

Գյուղում և նրա շրջակայքում կան զանազան հնություններ։ Դեպի արևմուտք կան բերդ-ամրոցի ավերակներ։ Կան նաև Սուրբ Գևորգ, Մարիամ Աստվածածին (10-րդ դար) և «Ծիրանավոր» (14-րդ դար) եկեղեցիների ավերակները, հարավ-արևմուտք` 13-րդ դարի բավական պահպանված իշխանական մատուռ-դամբարան: Աղավնատանի շրջակայքում են գտնվում նաև Սուրբ Կարապետ, «Կարմրավոր» եկեղեցիների և կիկլոպյան ամրոցի ավերակները։

Արտաքին հղումներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել