Աղասի Վարդանյան

հայ արձակագիր, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աղասի Վարդանյան (ապրիլի 2, 1891(1891-04-02), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 25, 1968(1968-11-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Աղասի Վարդանյան
Ծնվել էապրիլի 2, 1891(1891-04-02)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 25, 1968(1968-11-25) (77 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր, արձակագիր և բանաստեղծ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1891 թվականին, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Հայրը արհեստով ղազազ է եղել (ղազազ Հարություն), որի հետ աշխատել է Աղասին մինչև 13-14 տարեկան հասակը։ Ավարտել է տեղական առևտրական դպրոցը 1911 թ., ապա Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նույն թվականին հրատարակել է իր «Լուսաբացի ծաղիկներ» արձակ պոեմների փոքրիկ հավաքածուն։ Ոտանավորներ և արձակ պոեմներ տպագրել է զանազան թերթերում, գլխավորապես «Ժայռում»։ 1917-1919 թվականներին մասնակցել է Աստրախանի պաշտպանությանը։ 1912-1918 թվականներին (ուսանողական շրջան) գրված բոլոր ոտանավորները և մի արձակ վեպ - «Ալբատրոս», ապա Վեռլենից թարգմանած 40-ից ավելի ոտանավորները կորել են Աստրախանի քաղաքացիական կռիվների ժամանակ։ Մեծ հեղափոխության տարիներին ոչինչ չի գրել։ 1925 թվականին հրատարակել է Բլոկի «Տասներկուսի» թարգմանությունը, իսկ 1926 թվականին «Զոհեր» ժողովածուն՝ նվիրված «26 կոմունարների» հիշատակին[1]։ 1920 թվականին Պյատիգորսկի օկրուգային գործկոմի նախագահն էր, ապա Թերեքի մարզի ֆինանսների կոմիսարը։ Հետագայում եղել է ՀամԿ (բ) կ Անդրերկոմի բաժնի վարիչ, «Զակկնիգա» հրատարակչության տնօրեն, «Մարտակոչ», «Պրոլետար» (Թիֆլիս), «Կոմունիստ» (Բաքու) թերթերի խմբագիր։ Մահացել է Երևանում[2]։

Երկերի մատենագրություն

խմբագրել
  • Լուսաբացի ծաղիկներ (պատմվածքներ), Ալեքսանդրապոլ, 1911, 63 էջ։
  • Զոհեր, Թիֆլիս, տպարան «Զարյա Վոստոկա»-ի, 1926, 95 էջ։
  • Ախչա-Կուլմա (պոեմ), Թիֆլիս, Սախելգամի, 1927, 63 էջ։
  • Դեպի հեգեմոնիա, Թիֆլիս, պոլիգրաֆտրեստի 5-րդ տպարան, 1930, 40 էջ։
  • Հոկտեմբերը և ազգային հարցը, Թիֆլիս, Սախելգամի, 1930, 30 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1956, 283 էջ։
  • Մահվան ամրոցում (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1961, 152 էջ։
  • Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (գրքում տեղ է գտել Ա. Վարդանյանի «Չարենցի հետ» հոդվածը), Երևան, Հայպետհրատ, 1961, 395 էջ։
  • Տարիներ առաջ, Երևան, «Հայաստան», 1966, 52 էջ։
  • Ալագյազ բարձր սար է, Երևան, «Հայաստան», 1966, 256 էջ։
  • Անցած ուղիներով, Երևան, «Հայաստան», 1968, 460 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բեդնի Դեմյան։ Բանաստեղծություններ, առակներ, պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1964.- 161 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Բելոռուսական գրականության անթոլոգիա.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 536 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Բլոկ Ալեքսանդր։ Տասներկուսը.- Թիֆլիս։ Տպարան «Զարյա Վոստոկա»-ի, 1925.- 47 էջ։
  • Գիտե՞ս երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ.- Բովանդ.-ից՝ Տիխոնով Ն. Հայաստան։
  • Զարեչնայա Ս. Արծվիկ։ Պատմվածք.- Երևան։ Հայպետհրատ, 1944.- 204 էջ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 543 էջ.- Բովանդ-ից՝ Բեդնի Դեմյանի; Տիխոնով Նիկոլայ; Լուգովսկոյ Վլադիմիր; Սովետական ժամապահը; Փյան փաթիլներ; Իսակովսկի Միխայիլ. Խնձորենու ծաղկած գույնից։
  • Իսակովսկի Միխայիլ։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 164 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Կուլեշով Ա. Պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1956.- 155 էջ։

  • Հավերժություն։ Ռուս բանաստեղծները Հայաստանին.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 198 էջ.- Բովանդ-ից՝ Տիխոնով Ն. Հայաստանին։
  • Ողջույն քեզ, Հայաստա՛ն։ Աշխարհի գրողները Խորհրդային Հայաստանի մասին.- Երևան։ ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1970.- 104 էջ.- Բովանդ-ից՝ Նիկոլայ Տիխոնով։
  • Չեխոսլովակյան պատմվածքներ.- Երևան։ Հայաստան, 1966.- 371 էջ.- Բովանդ-ից՝ Պրոխազկա Յան. Ափսոսանք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սուրխաթյան "Հայ Գրականություն", 2 հատոր
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 528.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 317