Աղասի Չարչօղլյան
Աղասի Ենոքի Չարչօղլյան (ապրիլի 4, 1907[1], Վարդաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 17, 1975[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, մանկավարժական գիտությունների թեկնածու, ԽՄԿԿ անդամ (1928)։
Աղասի Չարչօղլյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1907[1] |
Ծննդավայր | Վարդաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 17, 1975[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան (1931)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1948)[1] |
Գիտական աստիճան | Մանկավարժական գիտությունների թեկնածու[1] (1963) |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Աշխատավայր | ՀԿԿ[1] և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի համալսարանը և ԽՄԿԿ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1933 թվականից աշխատել է ԽՍՀՄ մթերումների ժողկոմատի Հայաստանի լիազորությունում (հրահանգիչ, բաժնի վարիչ, լիազոր ներկայացուցչի տեղակալ և լիազոր ներկայացուցիչ)։ 1939 թվականից՝ ՀԿ(բ) կ ԿԿ գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1941 թվականից՝ ՀԿ(բ) կ ԿԿ կադրերի գծով քարտուղար, 1943-1946 թվականներին՝ 3-րդ քարտուղար։ 1948–1952 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1953-1961 թվականներին և 1969-1975 թվականներին՝ Երևանի ֆիզկուլտուրայի համալսարանի ռեկտոր։ 1961-1969 թվականներին Հայկոոպի նախագահն էր։ Զբաղվել է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պատմության հարցերով։ Եղել է ՀԿԿ ԿԿ և ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ, ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն սովետի դեպուտատ։
Գրականություն
խմբագրել- Ֆիզիկական կուլտուրայի պատմություն, մաս 2, Ե․, 1958 (հեղինակակից)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 674)։ |