Աղասի Շահինյան

հայ հեղափոխական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աղասի Գևորգի Շահինյան (հունիսի 26, 1889(1889-06-26), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 17, 1919(1919-02-17), Վլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան), Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1905)։

Աղասի Շահինյան
Ծնվել էհունիսի 26, 1889(1889-06-26)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 17, 1919(1919-02-17) (29 տարեկան)
Մահվան վայրՎլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական

1906-1908 թվականներին սովորել է Նևշատելի համալսարանի (Շվեյցարիա) իրավաբանական ֆակուլտետում, ավարտել՝ 1914 թվականին՝ Պետերբուրգի նյարդահոգեբուժական ինստիտուտը։ Եղել է Ալեքսանդրապոլի սոցիալ-դեմոկրատական կուսակցական կազմակերպության հիմնադիրներից։ 1914-1916 թվականներին աշխատել է Մոսկվայի հայկական բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), ապա՝ Քաղաքների համառուսական միության Թիֆլիսի բաժանմունքներում։

Ծավալել է բոլշևիկյան ագիտացիոն-պրոպագանդիստական անլեգալ գործունեություն։ 1917 թվականին Ստեփան Շահումյանի հանձնարարությամբ քարոզչություն է է տարել Բաքվում՝ մասնակցել Բաքվի խորհրդի ստեղծմանը։ 1918 թվականի ամռանը առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է Վլադիկավկազ, ուր նշանակվել է հեղափոխական տրիբունալի նախագահ։

Գնդակահարվել է Անտոն Դենիկինի սպիտակգվարդիական ուժերի կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 423