Աղահասկիկ մերձկասպյան
Աղահասկիկ մերձկասպյան | |
Աղահասկիկ մերձկասպյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Բաբախայիններ (Salicornioideae) |
Տրիբա | Salicornieae |
Ցեղ | Աղահասկիկ (Halostachys) |
Տեսակ | Աղահասկիկ մերձկասպյան (H. caspica) |
Միջազգային անվանում | |
Halostachys caspica |
Աղահասկիկ մերձկասպյան (լատին․՝ Halostachys caspica), թելուկազգիների ընտանիքի, աղահասկիկ ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելԹուփ կամ փոքր ծառ է՝ մինչև 3,5 մ բարձրությամբ, ուժեղ ճյուղավորված սաղարթով, որը թվում է անտերև։ Երիտասարդ ընձյուղները հատվածավոր են, կապտավուն (ձմռանը գրեթե սև), մսալի, գլանաձև, խորդուբորդ, քանի որ ծածկված են մանր փշիկներով, հազվադեպ հարթ։ Տերևները շատ մանր են, սուր-եռանկյունաձև, թեփուկանման, որոնք միմյանց հետ սերտաճելով, ցողունի շուրջը առաջացնում են նրանից մի փոքր հեռացած գոտի։ Ծաղկաբույլը հասկանման է։ Ծաղիկները երեքական գտնվում են թեփուկանման տերևների ծոցերում, երկսեռ են, 3 անդամանի, 1 առէջանի, սերմնարանը ունի 2 սպի։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Կովկասում, մերձալպյան շրջանում, Միջին Ասիայում, Չինաստանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արարատյան դաշտում (Երասխահուն), որտեղ հիմնականում աճում է ալկալի, խիստ աղակալած հողերում։
Կիրառություն
խմբագրելՕգտագործվում է որպես վառելիք։ Ձմռանը դրանով սնվում են անասունները։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 224։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղահասկիկ մերձկասպյան» հոդվածին։ |