Աղահասկիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Բաբախայիններ (Salicornioideae)
Տրիբա Salicornieae
Ցեղ Աղահասկիկ (Halostachys)
C.A.Mey., 1838

Աղահասկիկ (լատին․՝ Halostachys), թելուկազգիների ընտանիքի թփերի ցեղ։ Ունի 1 տեսակ՝ աղահասկիկ կասպիական (H. caspica

Ձևաբանություն

խմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 2 (հազվադեպ՝ 3) մ, ընձյուղները հատվածավոր են, հակադիր, գլանաձև, հյութալի, թխականաչ, աշնանը՝ գրեթե սև։ Տերևները մանր են, թեփուկանման, զույգերով, ցողունի շուրջն առաջացնում են 2-բլթականի գոտի։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ երկսեռ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն ուղղահայաց է՝ պարփակված ծաղկապատյանում։

Պարունակում է ալկալոիդ (հալոստախին, որը բարձրացնում է արյան ճնշումը), աղեր և այլն։ Ջրային մզվածքն ունի միջատասպան հատկություն։ Արարատյան դաշտի աղուտ-ալկալի հողերի համատարած յուրացման հետևանքով աղահասկիկի բնական բուսուտները հիմնականում ոչնչացվել են. պահպանվել է միայն Որդան կարմիր միջատի արգելավայրում։

Տարածվածությունը Հայաստանում

խմբագրել

Հանդիպում է Արմավիրի և Արարատի մարգերում։ Աճում է միայն աղուտ-ալկալի հողերում։

Տեսակներ

խմբագրել
  • Halostachys belangeriana
  • Աղահասկիկ կասպիական (Halostachys caspica)
  • Halostachys nodulosa
  • Halostachys occidentalis
  • Halostachys patagonica
  • Halostachys perfoliata
  • Halostachys ritteriana
  • Halostachys songarica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղահասկիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղահասկիկ» հոդվածին։