Ահոմ, չին-տիբեթական ընտանիքի համարյա մեռած լեզու, պատկանում է թայ ճյուղին[2]։ Խոսում էր ահոմ ժողովուրդը, որ ապրում էր այժմյան Հնդկաստանի Ասսամ նահանգի Բրահմապուտրա գետի դաշտավայրում 13-18-րդ դարերում։ Լեզուն շատ մոտ է շան և խամտի լեզուներին։ Ահոմները ժամանակի ընթացքում ձուլվել են ավելի մեծաքանակ ասսամներին, որի պատճառով ահոմ լեզվին հետզհետե փոխարինել է հնդկական ասսամերեն լեզուն։ Այս գործընթացն ավարտվեց 19-րդ դարի ընթացքում։ 2000 թվականին ահոմն օգտագործվում էր միայն շուրջ 200 հոգևորականների կողմից որպես կրոնական լեզու և օգտագործվում էր միայն ծիսական նպատակներով։

Ահոմ
Տեսակլեզու, մեռած լեզու և մեռած լեզու
ԵնթադասSouthwestern Tai?
ԵրկրներՀնդկաստան
ՇրջաններԱսսամ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ6 մեռած[1]
ԴասակարգումՔադայան լեզուներ
Թայ լեզուներ
Հարավարևմտյան թայ լեզուներ
Հյուսիսարևմտյան թայ լեզուներ
Գրերի համակարգAhom?
IETFaho
ISO 639-3aho
 Ahom language Վիքիպահեստում

Չնայած այս լեզվով այլևս չեն խոսում, 1795 թվականի ահոմ-ասսամերեն բառապաշարը, որը հայտնի է բար ամրա անվանումով, մինչ օրս պահպանվել է։ Ահոմը կարևոր լեզու է թայերենի հետազոտման ժամանակ։

Մարտին Հոսկեն և Ստեֆան Մորեյը առաջարկել են ահոմ լեզվի տառերը ներառել յունիկոդի մեջ։

Պատմություն խմբագրել

Ահոմի անմիջական նախնին անվանվում է նախաթայերեն և այն գոյություն է ունեցել շուրջ 2000 տարի առաջ[3][4]։ Պատկանում է թայ-քադայան լեզվաընտանիքին[5]՝ կամ-թայ ենթախմբի մեջ[4], չնայած որոշներն ասում են, որ թայ լեզուները առանձին լեզվաընտանիք են և թայ-կաբադայական ընտանիքին չեն պատկանում[3]։

Լեզվական առանձնահատկություններ խմբագրել

Ահոմը դասակարգվում է որպես հարավարևմտյան թայերեն լեզու։ Այն ունի իր առանձին գիրը։ Ահոմը ունի թայերենի շատ առանձնահատկություններ՝

  • սուբյեկտ բայ օբյեկտ բառերի հաջորդականություն[5][6]
  • տոնայնություն[3][5][6]
  • միավանկ արմատներ[3][4][5][6]
  • ամեն վանկ սկսում է մեկ կամ մի քանի բաղաձայնով։ Բաղաձայնին հաջորդում է ձայնավոր կամ երկբարբառ[4]
  • թեքումների բացակայություն[3][6]
  • վերլուծական շարադասություն[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 French, M. A. (1994). Tai Languages. In The Encyclopedia of Language and Linguistics (Vol. 4, pp. 4520-4521). New York, NY: Pergamon Press Press.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Hongladarom, K. (2005). Thai and Tai Languages. In Encyclopedia of linguistics (Vol. 2, pp. 1098-1101). New York, NY: Fitzroy Dearborn.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Blake, B. J. (1994). Language Classification. In The Encyclopedia of Language and Linguistics (Vol. 4, pp. 1952-1957). New York, NY: Pergamon Press Press.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Diller, A. (1993). Tai Languages. In International Encyclopedia of Linguistics (Vol. 4, pp. 128-131). Oxford, UK: Oxford University Press.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահոմ լեզու» հոդվածին։