Ահմեդ Արսանով (չեչեներեն՝ Ахме́т Бауди́нович Арса́нов, հունիսի 1, 1933(1933-06-01), Urus-Martan - հունվարի 18, 2021(2021-01-18)[1], Մալգոբեկ, Ինգուշեթիա, Ռուսաստան[1]), չեչեն պետական և քաղաքական գործիչ, Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ի անտառտնտեսության փոխնախարար, Չեչենա-Ինգուշական ԽՍՀ ժամանակավոր Գերագույն խորհրդի նախագահ (1991), Չեչենա-Ինգուշական ԽՍՀ-ում ՌՍՖՍՀ նախագահի ներկայացուցիչ (1991), Ռուսաստանի ժողովրդական պատգամավոր (1990-1993)։

Ահմեդ Արսենով
Ծնվել էհունիսի 1, 1933(1933-06-01)
ԾննդավայրUrus-Martan
Մահացել էհունվարի 18, 2021(2021-01-18)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՄալգոբեկ, Ինգուշեթիա, Ռուսաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կրոնիսլամ
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1933 թվականի հունիսի 1-ին, Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀի Ուռուս-Մարտանովսկի շրջանում[2][3]: 1944 թվականի փետրվարի 23-ին ընտանիքի հետ տեղահանվել է Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն[2][3]: Ավարտելէ Ղազախստանի գյուղատնտեսական ինստիտուտի անտառատնտեսության ֆակուլտետը[2][3]:

Աշխատել է որպես Չեչենա-Ինգուշիայում գտնվող Ուրուս-Մարթանի անտառտնտեսության ձեռնարկության տնօրեն, Չեչենա-Ինգուշական հանրապետության անտառտնտեսության փոխնախարար և գլխավոր անտառապահ[2][3]:

1991 թվականի հոկտեմբերի 24-ին, քաղաքական իրավիճակի սրման պատճառով[2] նշանակվել է Չեչենա-Ինգուշիայում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ[4]։ Նույն թվականի նոյեմբերին նա ուղերձ է հղել նախագահին` պահանջելով հանրապետությունում արտակարգ դրություն մտցնել կարգուկանոնը վերականգնելու համար[2]։ Նախ նշանակվել է Չեչենա-Ինգուշական ԽՍՀ-ի ժամանակավոր Գերագույն խորհրդի նախագահ[5], իսկ 1991 թվականի նոյեմբերի 7-ին` Բորիս Ելցինը հայտարարել է արտակարգ դրություն և Արսանովին նշանակել Չեչեն-Ինգուշական ԽՍՀ ժամանակավոր վարչության պետ[6]։ Բայց զինված բախման վտանգի պատճառով[2] Ռուսաստանի Գերագույն խորհուրդը հրաժարվել է հաստատել այս հրամանագիրը և կոչ է արել խնդրին խաղաղ լուծում տալ[7]։ Դրան ի պատասխան Արսանովը փաստացի հրաժարական է տվել ՌՍՖՍՀ նախագահի ներկայացուցչի պաշտոնից[8]։ Նոյեմբերի 13-ին Ելցինը պաշտոնապես հեռացրել է Արսանովին պաշտոնից[9]։

1990-1993 թվականներին եղել է Ռուսաստանի ժողովրդական պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի ազգությունների խորհրդի անդամ, էկոլոգիայի և բնական պաշարների ռացիոնալ օգտագործման հանձնաժողովի անդամ, «Ռուսաստանի կոմունիստներ», «Ինքնիշխանություն և հավասարություն» խմբակցությունների անդամ[2][3]:

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

Նա հանրապետությունում առաջինն է արժանացել «Չեչենա-Ինգուշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պատվավոր անտառապահ» կոչմանը։ Ունի մի շարք շքանշաններ և մեդալներ[2][3]:

Ծագում խմբագրել

Հայտնի կրոնական գործիչ Դենիս Արսանովի ժառանգներից է[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://malgobek.ru/2021/01/19/soboleznovanija-glavy-g-malgobek-rodnym-i-blizkim-po-povodu-smerti-ahmeda-bagaudinovicha-arsanova/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 'Арсанов Ахмет Баудинович
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ББЭ, 2009
  4. Ельцин Б. Н. (1991 թ․ հոկտեմբերի 24). «Указ Президента РСФСР от 24.10.1991 №153 «О представителе президента РСФСР в Чечено-Ингушской республике»». giod.consultant.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  5. 5,0 5,1 partner
  6. Ельцин Б. Н. (1991-1107). «Указ Президента РСФСР от 07.11.1991 №178 «О введении чрезвычайного положения в Чечено-Ингушской Республике»». yeltsin.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. Хасбулатов Р. И. (1991 թ․ նոյեմբերի 11). «Постановление Верховного Совета РСФСР «Об Указе Президента РСФСР от 7 ноября 1991 г. „О введении чрезвычайного положения в Чечено-Ингушской Республике"»». docs.cntd.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  8. АРСАНОВ Ахмет Баудинович, Бывший представитель президента РСФСР в Чечено-Ингушской Республике
  9. Ельцин Б. Н. (1991 թ․ նոյեմբերի 13). «Указ Президента РСФСР от 13.11.1991 №200 «Об освобождении А. В. Арсанова от должности представителя Президента РСФСР в Чечено-Ингушской Республике»». giod.consultant.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել