Աղօղլան (գետ, Արցախ)

(Վերահղված է Ահմեդլի (գետ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ահմեդլի (այլ կիրառումներ)

Ահմեդլի, Աղսու, Աղսուչայ, Աղուե, Աղուծ, Աղօղլան, Աղօղլի, Ծիծեռնավանքի ջուր, Քարաշեն, գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի ավազանում, նրա ձախակողմյան վտակ Հագարի գետի աջակողմյան օժանդակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածի արևելյան մասից։ Երկարություն 25 կմ։ Գետի աջ ափին գտնվում է Ծիծեռնավանքը։ Գետահովիտը անտառածածկ է։ Ստորին հոսանքում կոչվում է Ղոչազ։ Ղ. Ալիշանի ենթադրությամբ Ահմեդլի, Ղոչաղ և Ենդեբեմ գերերը միասին հնում կոչվել են Քաշաթաղի գետ։ Ահմեդլիի ստորին հոսանքը կոչվում է Զաբուխետ[1]։

Աղօղլան
Բնութագիր
Երկարություն25 կմ
Գետաբերանի տեղակայումՀագարի
Տեղակայում
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
ԵրկրամասՔաշաթաղի շրջան

Ծանոթագրություններ

խմբագրել