Ահմադ II, մականունը ալ-Մանսուր («հաղթող») և ազ-Զախաբի («ոսկե») (արաբ․՝ أحمد المنصور السعدي‎‎) (1549, Ֆես (քաղաք)[4]1549[1][2], Ֆես, Wattasid dynasty[2] - օգոստոսի 25, 1603(1603-08-25)[3], Ֆես, Saadi dynasty[5][6]), Մարոկկոյի շերիֆ, Սաադի դինաստիայի ներկայացուցիչ, որը ղեկավարել է 1578-1603 թվականներին։

Ահմադ II
արաբ․՝ أحمد المنصور الذهبي‎‎
Դիմանկար
Ծնվել է1549[1][2]
ԾննդավայրՖես, Wattasid dynasty[2]
Մահացել էօգոստոսի 25, 1603(1603-08-25)[3]
Մահվան վայրՖես, Saadi dynasty
ԳերեզմանSaadian Tombs
Մայրենի լեզուարաբերեն
Մասնագիտությունմիապետ, բանաստեղծ, գրող և զորավար
Ծնողներհայր՝ Muhammad al-Shaykh?, մայր՝ Lalla Masuda?
Զբաղեցրած պաշտոններsultan of Morocco?
ԵրեխաներZidan al-Nasir?, Abu Faris Abdallah? և Mohammed esh Sheikh el Mamun?
Ստորագրություն
Изображение автографа
 Ahmad al-Mansur Eddahbi Վիքիպահեստում

Երեք թագավորների ճակատամարտում իր եղբայր Աբու Մարվան Աբդ ալ-Մալիկիի մահից հետո գահ բարձրացավ Ահմադ II-ը․ պսակվեց հենց մարտի ընթացքում։ Իր թագավորության հենց սկզբում Ահմադ II-ը հսկայական փրկագին ստացավ պորտուգալացի գերիների և պատիվների համար օտարերկրյա (հատկապես Օսմանյան կայսրության և անգլիացի) դեսպաններից, որոնք նրան տեսնում էին որպես հաջողակ հրամանատար և պորտուգալացիների դեմ հավանական դաշնակից[7]։ Ապացուցեց, որ ինքը ունակ և բազմակողմանի միապետ է․ նրա թագավորությունը նշանավորեցե Մարոկկոյի տնտեսության և մշակույթի ծաղկմամբ, պատմության մեջ պետության ամենամեծ տարածքային ընդլայնմամբ և միջազագային հեղինակության աճով։ Ալ-Մանսուրիին հաճախ անվանում են Սաադի դինաստիայի ամենափայլուն։

Նրա ամնենամեծ արատքին քաղաքական նվաճումը Սոնգհայի կայսրության նվաճումն է։ 1590 թվականին, օգտվելով այն մասնատող քաղաքացիական բախումներից, ալ-Մանսուրը ուղարկեց 4000 հոգանոց ջոկատ Մորիսկա Ջուդար փաշայի հրամանատարությամբ, որը զինված էր արկեբուսով և հրետանով, արշավանքի մեկնեց Սահարա անապատի տարածքով։ Թոնդիպիի ճակատամարտում Ջուդար փաշան ջախջախեց սոնգայական բանակին, որը տասնապատիկ գերազանցում էր իր ջոկատին՝ օգտվելով զենքի առավելությունից[8]։ Այնուհետև մարոկկացիները գրավեցին և թալանեցին Սոնգհայի ամենահարուստ քաղաքները՝ Ջեննեն, Տիմբուկտու և Գաո՝ պետական գանձարանը ոսկով լցնելով և վերահսկելով Սահարայի առևտրային ուղիները։ Մարոկկոն առասպելական շահույթ ստացավ նոր գրավված հողերից, բայց երկար ժամանակ չկարողացավ դրանք պահել. Ալ-Մանսուրիի մահից անմիջապես հետո նրա պետությունը կորցրեց նախկին կայսրության հողերը՝ թույլ տալով նրանց քայքայվել տասնյակ կիսանկախ և պատերազմող թագավորությունների։

Ալ-Մանսուրը պատմության մեջ մտավ նաև որպես արվեստի հովանավոր։ Նրա օրոք Մարոկկոյի մայրաքաղաք Մարաքեշում կանգնեցվել են Հյուսիսային Աֆրիկայի ճարտարապետության ճանաչված գլուխգործոցները, այդ թվում` Էլ-Բադի պալատը և Սաադիների դամբարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  3. 3,0 3,1 3,2 https://pantheon.world/profile/person/Ahmad_al-Mansur
  4. книга |заглавие=100 great Africans |год=1994 |издательство=Нп3|Rowman & Littlefield|Scarecrow Press|en|Rowman & Littlefield}} |место=Metuchen, N.J. |isbn=0-8108-2929-0 |страницы=48 |язык=und |автор=Rake, Alan
  5. книга |заглавие=Shakespeare studies |издательство=Columbia, S.C. [etc.] University of South Carolina Press [etc.] |isbn=0-8386-3999-2 |страницы=121 |язык=und |автор=Barroll, J. Leeds
  6. книга |заглавие=Ahmad al-Mansur (Makers of the Muslim World) |издательство=Нп3|Oneworld Publications |isbn=978-1-85168-610-0 |страницы=137 |язык=en |автор=García-Arenal, Mercedes
  7. https://books.google.com/books?id=cPlP5Y4of7AC&pg=PA103 The last great Muslim empires: history of the Muslim world by Frank Ronald Charles Bagley, Hans Joachim Kissling p.103ff
  8. citation | last=Kaba | first= Lansiné | year=1981 | title=Archers, musketeers, and mosquitoes: The Moroccan invasion of the Sudan and the Songhay resistance (1591–1612) | journal= Journal of African History | volume=22 | pages=457–475 | jstor=181298 | doi=10.1017/S0021853700019861 | pmid=11632225.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ II» հոդվածին։