Ահարոն Ադիբեկյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ահարոն Ադիբեկյան (փետրվարի 27, 1942 - հունվարի 3, 2021[1]), սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի նախկին տնօրեն։
Ահարոն Ադիբեկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1942 |
Մահացել է | հունվարի 3, 2021[1] (78 տարեկան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | սոցիոլոգ |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Երևանի պետական համալսարան (1971) |
ԿրթությունԽմբագրել
1960-ին ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետ և 1971-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի փիլիսոփայական բաժանմունքը։ 1971-1974 թթ եղել է Կոնկրետ-սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտ, որտեղ 1978-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ նվիրված անձի ապրելակերպի ուսումնասիրման տեսամեթոդաբանական հարցերին։
Մասնագիտական գործունեությունԽմբագրել
1981-ին կազմակերպել է սոցիոլոգիական հետազոտությունների խումբ, որը առանց իրավաբանական կարգավիճակի, տնտհաշվարկային հիմունքներով հիմնարկ-ձեռնարկությունների համար կատարել է կիրառական ուսումնասիրություններ աշխատանքի կազմակերպման, աշխատակազմի կառավարման, բնակչության տնտեսական-քաղաքական ակտիվության, նոր սերունդների սոցիալականացման, ընտրությունների անցկացման խնդիրների վերաբերյալ։
1988-ից մշակել և կիրառել է տարրական դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու թեստային համակարգեր։ 1988-ից զբաղվում է մարկետինգային հետազոտություններով՝ Հայաստանի Ռեկլամային Գործակալության, "Հայյուվելիրտորգի", "Հայկենցաղսպասրկման", "Աշտարակ-կաթի", "Գրանդ-Տոբակոյի", "Գրանդ-Քենդիի", "Սիգարոնի","International Spirit Company"-ի, "Երևանի կոնյակի գործարանի" պատվերներով։
1991-ին հիմնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը, որը առ այսօր կատարել է ավելի քան 350 հետազոտություններ՝ Համաշխարհային Բանկի, Զարգացման Ասիական Բանկի, UNDP-ի, INTAS-ի, IFES-ի, IDEA-ի, JICA-ի, CIVICUS-ի. WHO-ի, ՀՀ Կառավարության և առանձին նախարարությունների, տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների և անհատ թեկնածուների պատվերները։
Հայտնի է Հայաստանի ներքաղաքական հարցերի շուրջ իր բազմաթիվ վերլուծություններով[2][3][4][5][6]։
Կրթական գործունեությունԽմբագրել
1975-ից դասավանդել է 15 բուհերում մոտ 25 առարկա՝ փիլիսոփայություն, գեղագիտություն, բարոյագիտություն, մեթոդաբանություն, կրոնի պատմություն, ընդհանուր և համեմատական մշակութաբանություն, ընդհանուր և հակ արվեստի պատմություն, քաղաքագիտություն, կառավարման տեսություն, սոցիոլոգիայի հիմունքներ և տարբեր մասնավոր սոցիոլոգիական տեսություններ՝ իրավունքի, բանդային հասարակարգերի, էկոնոմիկայի, ԶԼՄ-ների, անձի, պետական վարչարարության, առողջապահության, արվեստի, ընտանիքի, ամուսնության և այլն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Ահարոն Ադիբեկյանը
- ↑ «Ահարոն Ադիբեկյան.»։ www.7or.am։ Վերցված է 2020-07-08
- ↑ «Քաղաքական դաշտում ռոմանտիզմն իմաստազրկվում է. Ահարոն Ադիբեկյան»։ www.tert.am։ Վերցված է 2020-07-08
- ↑ LLC Helix Consulting։ «Ա.Ադիբեկյան. Արամ Հարությունյանը միայն 45 տարի հետո կհավաքի նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ ձայն»։ www.panorama.am։ Վերցված է 2020-07-08
- ↑ «Ինչպես կհիշվեն ՀՀ նախագահները՝ ըստ Ա.Ադիբեկյանի»։ www.civilnet.am։ Վերցված է 2020-07-08
- ↑ One Studio։ «Ահարոն Ադիբեկյանը հույսեր է կապում նորանշանակ վարչապետի հետ»։ www.yerkir.am։ Վերցված է 2020-07-08