Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր

(Վերահղված է UNDPից)

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, ՄԱԶԾ (անգլ.՝ United Nations Development Programme, UNDP, ֆր.՝ Programme des Nations unies pour le développement, PNUD), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համաշխարհային զարգացման միջազգային ցանց։ Հիմնադրվել է 1965 թվականին։ Խթանում է պետությունների միջև տեխնիկական և ներդրումային համագործակցությունը, սատարում տվյալ ոլորտում համաշխարհային փոփոխությունների իրականացմանը և փորձում նպաստել երկրների համար գիտելիքների, փորձի և ռեսուրսների համաօգտագործմանը՝ բնակչությանն օգնելու առավել լավ կենսամիջոցային պայմաններ ստեղծելու գործում։ Առավել շատ է շեշտը դնում զարգացող երկրների համար փորձագիտական խորհրդատվության, վերապատրաստման և դրամաշնորհների տրամադրման վրա[3]։

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր
United Nations Development Programme
ՏեսակՄիջազգային զարգացման
կազմակերպություն
Հիմնադրված էՆոյեմբերի 22, 1965
ՀիմնադիրՄիավորված ազգերի կազմակերպություն
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՏնօրենԱխիմ Շտայներ[1]
Սպասարկվող տարածքՀամաշխարհային
ՎերադասՏնտեսական և սոցիալական խորհուրդ
Մայր ընկերությունԳլխավոր ասամբլեա
Դուստր ընկերություններԱռաձիգ էկոհամակարգերի և անապատացման գլոբալ քաղաքականության կենտրոն
Կայքundp.org(անգլ.)(իսպ.)(ֆր.)
Մասնակից էDigital Public Goods Alliance?[2]
 United Nations Development Programme Վիքիպահեստում

Ամբողջությամբ ֆինանսավորվում է ՄԱԿ-ի անդամ երկրների կամավոր ներդրումներից։ Միջազգայինորեն գործում է 177 երկրում` նպաստելով ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու համար։

Նստավայրը գտնվում է Նյու Յորք քաղաքում։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «UNDP Executive Board welcomes appointment of Achim Steiner as new Administrator»։ ապրիլի 19, 2017։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 24, 2017-ին։ Վերցված է հուլիսի 22, 2021 
  2. https://web.archive.org/web/20230719093643/https://digitalpublicgoods.net/who-we-are/
  3. «United Nations Development Programme (UNDP)»։ www.un.org.my։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 13, 2015-ին։ Վերցված է հուլիսի 22, 2021 

Արտաքին հղումներ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։