Ահաբեկչություն Սիդնեյում

Ահաբեկչություն Սիդնեյում, ահաբեկչական գործողություն[3][4], որը կատարվել է 2014 թվականի դեկտեմբերի 15-ին և 16-ին Սիդնեյի գործարար կենտրոնից ոչ հեռու[5][6]։ Նախապես Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը իրողությունը դիտարկել է որպես զինված հարձակում, բայց վերջում որակել է ահաբեկչական գործողություն[7][8]։

Ահաբեկչություն Սիդնեյում
Մարդկանց կուտակում ահաբեկչության վայրից ոչ հեռու։
Տեսակպատանդների գերեվարում
Երկիր Ավստրալիա
Գրոհի վայրՆոր Հարավային Ուելս
ՏեղադրանքԱվստրալիա Ավստրալիա, Սիդնեյ
Գրոհի նպատականհայտ
Տարեթիվդեկտեմբերի 15, 2014-դեկտեմբերի 16, 2014
Գրոհի միջոցպատանդներ վերցնել
Զենքհրազեն
Զոհվածներ3 մարդ[1][2]
Վիրավորներ4
Ահաբեկիչներ1
 2014 Sydney hostage crisis Վիքիպահեստում

Դեպքերի ընթացքը խմբագրել

Առավոտյան 9։ 44-ին (AEDT, UTC+11։ 00) մեկ զինված տղամարդ (ըստ նախնական տվյալների 49-ամյա իրանցի Մոնիս Հարոնը (անգլ.՝ Man Haron Monis)[8][9][10]) մտել է «Lindt» շոկոլադի սրճարան և պատանդ վերցրել այցելուներին[11], իսկ հետո պատուհանի ներսից կախել «Ալ Նուսրա ճակատ» (արաբ․՝ جبهة النصرة‎‎) ահաբեկչական կազմակերպության ջիհադի նահատակության դրոշը[12]։ Որոշ ժամանակ անց պատանդներից վեցին հաջողվել է հեռանալ ահաբեկչության վայրից[13]։

Ըստ որոշ աղբյուրների ահաբեկիչը ունեցել է ուսապարկ և «մահապարտի գոտի» հիշեցնող գոտի[7].

Ըստ այլ չհաստատված տվյալների ահաբեկիչը պահանջել է Իրաքի և Լևանտի իսլամական պետության դրոշը և հանդիպում Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ[13]։

Ահաբեկչության վայրին կից շենքերից տարհանվել են մարդիկ[11], նաև տարհանվել են մի քանի հարյուր մետրի վրա գտնվող Սիդնեյի օպերայի աշխատակիցներըт[14]։

Մոտավորապես ժամը 2։ 06-ին (AEDT, UTC+11։ 00)[15] շենքից դուրս է վազել մեկ պատանդ, կարճ ժամանակ անց ևս վեցը։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը սկսել է սրճարանի գրոհը։ Սկսվել է միքանի րոպե տևած փոխհրաձգություն, լսվել են պայթյուններ։ Գրոհի առիթ է հանդիսացել այն, որ Մոնիսը սրճարանի ներսում կրակ է բացել[8]։ Փոխհրաձգությունից հետո սրճարան են մտել բուժակները և սկսել տեղափոխել վիրավորներին։ Գրոհի ժամանակ մի քանի ոստիկան է տուժել, նրանցից մեկի դեմքն է վիրավորվել[8][16]։

Որոշ ժամանակ անց ոստիկանությունը պաշտոնապես հայտնել է գործողության հաջող ավարտի և պատանդների ազատագրման մասին[5][15][17]։

Հարձակվողը խմբագրել

Ըստ նախնական տվյալների՝ ահաբեկչությունը իրականացրել է իրանցի «Շեյխ Հարոն» մականունով Մեն Մոնիս Հարոնը (անգլ.՝ Man Haron Monis), ով Ավստրալիա էր եկել 1996 թվականին որպես փախստական[8][18]։ Ըստ լրատվական աղբյուրների՝ Մոնիսը շիա իսլամից սուննի իսլամի է անցել, իրեն ներկայացրել է «սև մոգ և հեքիմ», իսկ համացանցում ներկայացել Իրաքի և Լևանտի իսլամական պետության կողմանկից[19]։

Համաձայն մի շարք աղբյուրների Մոնիսին գնդակահարել է ոստիկանությունը սրճարանի գրոհի ժամանակ[5][17]։ [8][20]

Պատանդներ խմբագրել

 
Ահաբեկչության ավարտից հետո մարդիկ գրառումներ են թողնում ցավակցական գրքերում։

Ըստ նախնական տվյալների, սրճարանը գրավելու պահին այնտեղ կային 13-ից 30 մարդ[15]։ Ավստրալիական հրատարակչության լրագրող Քրիս Ռիզոնը հայտնել է, որ իրենց հաշվարկով կա 21 պատանդ։ Հինգը ազատվել էին առավոտյան, յոթը փախել էին սրճարանի գրոհից րոպեներ առաջ։ Ըստ Ռիզոնի հաշվարկի գրոհի ժամանակ սրճարանում պետք է մնացած լիներ ինը մարդ[8]։

Պատանդներից երկուսը՝ 38-ամյա տղամարդ և 34-ամյա կին, մահացել են հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։ Երկու կին հիվանդանոց են տեղափոխվել կյանքին չսպառնացող հրազենային վերքերով, մեկ այլ կին վիրավորվել է ուսից։ Պատանդներից մեկը մահացել է հիվանդանոցում։ Մահվան պատճառը սրտի կաթվածն էր[8][21]։

Արձագանք խմբագրել

Ավստրալիայի կառավարություն խմբագրել

Դեկտեմբերի 15-ին Ավսրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հրավիրել է կառավարության Ազգային անվտանգության կոմիտեի ասուլիս[22][23][24]։ Նա Սիդնեյում պատանդներ վերցնելը որակել է քաղաքական շարժառիթներ ունեցող գործողություն։ Իրադրությունը անվանել է սարսափելի և կոչ արել Ավստրալիայի քաղաքացիներին պահպանել հանգստություն և զգոն լինել[25] Թոնի Էբոթը մասնավորապես ասաց՝

  Ավստրալիացիները պետք է վստահ լինեն, որ մեր իրավապահները և ուժային կառույցները լավ պատրաստված ու զինված են և կպատասխանեն ճշգրիտ և արհեստավարժ[26]։ Խոսքը քաղաքական դրդապատճառով ահաբեկչության մասին է, որի նպատակն է մարդկանց վախեցնել, իրենց հունից հանել։ Ավստրալիական հասարակությունը խաղաղ է, բաց և բարեհոգի։ Ոչինչ չպետք է փոխվի, այդ պատճառով ես կոչ եմ անում բոլոր ավստրալիացիներին այսօր գնալ իրենց աշխատանքին, ինչպես միշտ[27]։  

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Մայք Բայրդը (անգլ.՝ Mike Baird) դիմեց լրատվամիջոցներին, նշելով.

  Մենք այսօր փորձություն ենք ապրում... Սիդնեյում։ Ոստիկանությունը փորձություն է ապրում, հասարակությունը փորձություն է ապրում, բայց դեմ առ դեմ դուրս գալով այն փորձությունը մենք կմնանք ուժեղ ժողովրդավարական, քաղաքացիական հասարակություն։ Ես լիարժեք վստահ եմ ոստիկանության հանձնակատարի և Նոր Հարավային Ուելսի ոստիկանական ուժային կառույցի աննախադեպ աշխատանքին[16][28]։  

Սիդնեյի քաղաքապետ Գլովեր Մուրը (անգլ.՝ Clover Moore) դեկտեմբերի 16-ի առավոտյան կոչ է արել ավստրալիացիներին սա դիտել որպես եզակի դեպք, նշելով. «Մենք բազմամշակույթ համայնք ենք, և մենք պետք է միասնական պայքարենք սրա դեմ»[29]։ Գեներալ նահանգապետ Պիտեր Կոսգրոուվը (անգլ.՝ Sir Peter Cosgrove) ցավակցելով ընտանիքներին, նաև գնահատել է ոստիկանության աշխատանքը և կոչ արել ավստրալիացիներին համախմբվել իրենց կյանքի արժեքները՝ ապրելակերպը, փոխադարձ հարգանքն ու հոգատարությունը վճռականորեն պապաշտպանելու գործում[30]։

Միջազգային խմբագրել

  Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը կատարվածի առիթով արտահայտել է իր անհանգստությունը։ Ասել է նաև, որ տեղյակ է կատարվածի մանրամասնություններին[12]։

  Կանադայի վարչապետ Ստեֆն Հարփերը թվիթերյան իր էջում գրել է, որ աղոթում է Սիդնեյում պատանդ վերցված մարդկանց համար[31]։

  Ռուսաստանի Ավստրալիայում գլխավոր հյուպատոսարանը հայտնել է, որ պատանդների մեջ Ռուսաստանի քաղաքացի չկա[8]։

  Չինաստանի ԱԳԳ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Հանը հայտարարել է, որ ուշադիր հետևում են դեպքերին և պարզում, թե պատանդների շարքում արդյոք Չինաստանի քաղաքացի կա՞[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.gazeta.ru/social/news/2014/12/15/n_6746061.shtml
  2. http://edition.cnn.com/2014/12/15/world/asia/australia-sydney-hostage-situation/index.html?hpt=hp_t1
  3. WRAL. «5 people escape Sydney cafe in hostage crisis». WRAL.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 15. Dezember 2014-ին. (անգլ.)
  4. «Ավստրալիական ոստիկանությունը պատանդներ վերցնելը որակել է ահաբեկչություն». RT. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2014 թ. դեկտեմբերի 15–ին-ին. (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 «Սիդնեյում պատանդ վերցնելը. Իրադարձությունների ժամանակագրությունը» (ռուսերեն). ՏԱՍՍ. 2014 թ․ դեկտեմբերի 15. (ռուս.)
  6. «Սիդնեյում պաշարումն ավարտվեց ողբերգությամբ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. 7,0 7,1 «Ավստրալիայում վեց պատամդներ կարողացան փախչել, հայտնում են ԶԼՄ-ները» (ռուսերեն). Ռիա Նովոստի. 2014 թ․ դեկտեմբերի 15. (ռուս.)
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Յուլյա Ալեկսեևա, Յուլյա Սապրոնովա (2014 թ․ դեկտեմբերի 15). «Սիդնեյի կենտրոնում պատանդներ են վերցվել։ ― Օնլայն հեռարձակում։» (ռուսերեն). Կոմերսանտ. (ռուս.)
  9. Ralston, Nick. «Martin Place, Sydney siege gunman identified as Man Haron Monis». The Age. Վերցված է 15. Dezember 2014-ին.
  10. Knowles, Lorna (16. Dezember 2014). «Sydney siege: Man behind siege named as Iranian cleric Man Haron Monis». ABC News. Վերցված է 15. Dezember 2014-ին. (անգլ.)
  11. 11,0 11,1 Իլյա Կուվակին (2014 թ․ դեկտեմբերի 15). «Սիդնեյում իսլամիստը գրավել է տասնյակ պատանդներ սրճարանում» (ռուսերեն). РБК.
  12. 12,0 12,1 «Սիդնեյի կենտրոնում զինված տղամարդը իսլամական դրոշով գրավել է սրճարանը» (ռուսերեն). NEWSru.com. 2014 թ․ դեկտեմբերի 15. (ռուս.)
  13. 13,0 13,1 «Սիդնեյում հինգ պատանդ կարողացան դուրս գալ սրճարանից» (ռուսերեն). Ինտերֆաքս. 2014 թ․ դեկտեմբերի 15.
  14. «Սիդնեյում պատանդ վերցվածների վիճակը։ Օնլայն ռեպորտաժ։» (ռուսերեն). Ռիա Նովոստի. 2014 թ․ դեկտեմբերի 15.
  15. 15,0 15,1 15,2 Անդրեյ Կուզնեցով (2014 թ․ դեկտեմբերի 15). «Սիդնեյում ոստիկանությունը գրոհով վերցրեց սրճարանը» (ռուսերեն). РБК.
  16. 16,0 16,1 Franklin, Daniel (2014 թ․ դեկտեմբերի 15). «Live blog: Siege in Sydney's Martin Place». ABC news. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  17. 17,0 17,1 «Սիդնեյում ոստիկանությունը գրոհով վերցրեց սրճարանը» (ռուսերեն). BBC ռուսական ծառայություն. 2014 թ․ դեկտեմբերի 15.
  18. «ԶԼՄ: Պատանդ վերցնողը իրանցի ներգաղթյալ էր» (ռուսերեն). Российская газета. 2014 թ․ դեկտեմբերի 15.
  19. «'Spiritual healer' refused bail over alleged 2002 sexual assaults at Wentworthville in Sydney's west» (անգլերեն). ABC news. 2014 թ․ ապրիլի 14. Վերցված է 2014 թ. ապրիլի 14-ին.
  20. «Critical incident established following Martin Place siege» (անգլերեն). NSW Police Force. 2014 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  21. Latest Media Releases Արխիվացված 2014-12-15 archive.today (անգլ.)
  22. «Abbott reassures Australians over Sydney siege». ITV News. Վերցված է 2014 թ. դեկտեմբերի 15-ին.
  23. «Incident in Martin Place, Sydney». Prime Minister of Australia Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ. դեկտեմբերի 15-ին.
  24. "Lindt Chocolate Cafe Hostage Drama in Martin Place Sydney." Sydney Morning Herald. 15 December 2014.
  25. «Թոնի Էբոթ։ պատանդներ վերցնելը քաղաքական ակցիա է» (ռուսերեն). BBC ռուսական գործակալություն. 2014 թ․ դեկտեմբերի 15. (ռուս.)
  26. «Five Hostages Flee Lindt Chocolate Cafe in Sydney, Australia». NBC News. Վերցված է 2014 թ. դեկտեմբերի 15-ին. (անգլ.)
  27. «Five hostages flee in terror from Sydney hostage drama». Gympie Times. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2014 թ. դեկտեմբերի 15-ին.
  28. «Premier and Commissioner address the media re: Martin Place police operation». YouTube. Վերցված է 2014 թ. դեկտեմբերի 15-ին. (անգլ.)
  29. «Live blog: Siege in Sydney's Martin Place- ABC News (Australian Broadcasting Corporation)». ABC News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ. դեկտեմբերի 16-ին.
  30. «Live blog: Siege in Sydney's Martin Place». ABC News. Վերցված է 2014 թ. դեկտեմբերի 16-ին.
  31. «Ստեֆն Հարփերի թվիթերյան գրառումը» (անգլերեն). Twitter. 2014 թ․ դեկտեմբերի 15. (ռուս.)