Ակրոտիրի (հուն․՝ Ακρωτήρι, բառացի՝ «հրվանդան»), թերակղզի և նախկին ինքնավար քաղաք Հունաստանի Կրետե կղզու Խանիա ինքնավար մարզում։ 2011 թվականի կառավարական բարեփոխումից ի վեր` այն Խանիա մունիցիպալիտետի մի մասն է[1]։ Ինքնավար միավորի տարածքը 112,644 կմ² է[2]։ Հին անվանումը եղել է Կիամոն, իսկ բյուզանդացիները այն կոչել են Կարակա։ Ակրոտիրիի քաղաքապետի նստավայրը Պիֆարին էր։ Ստավրոսը հայտնի է դարձել «Հույն Զորբա» ֆիլմից։

Բնակավայր
Ակրոտիրի
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ153 մետր
Ակրոտիրի (Կրետե) (Հունաստան)##
Ակրոտիրի (Կրետե) (Հունաստան)

Աշխարհագրություն և շրջակա միջավայր խմբագրել

Ակրոտիրին քարքարոտ հրվանդան է[3] Կրետե կղզու հյուսիսային հատվածում՝ Կրետե ծովում։ Այն շրջանաձև է, կղզու մնացած մասին միացած է Խանիա և Սուդա քաղաքների միջև գտնվող լայն խճուղով։ Դեպի հարավ գտնվում է Սուդա Բեյը՝ թերակղզու և կղզու միջև։ Թերեկղզու մեծ մասը ծովից մի փոքր բարձրացված սարահարթ է։ Հյուսիսային ափի երկայնքով ձգվում է լեռնաշղթա։ Ֆլորայի բազմազանությունը, ներառյալ՝ Taraxacum minimum բույսը, տարածվում է Ակրոտիրի ժայռոտ հրվանդանի վրա[4]։

Պատմություն խմբագրել

 
Ապտերա

Տեղի շրջանի ամենավաղ պատմությունը կապված է հնագույն Կրետեի ամենահզոր քաղաքներից մեկի՝ մոտակա Կիդոնիա քաղաքի հիմնադրման հետ[5]։

Ակրոտիրիում՝ Խանիային նայող հատվածում, հայտնաբերվել են Էլեֆթերիոս Վենիզելոսի և նրա որդու՝ Սոֆոկլիս Վենիզելոսի գերեզմանները։ Այդ վայրում 1897 թվականին նրանք բարձրացրել էին հունական դրոշը՝ ի նշան Օսմանյան կայսրության դեմ անհնազանդության, ինչն էլ սկիզբ էր դրել կրետական ապստամբությանը։

Հյուսիսային ժայռերի վրա հայտնաբերվել է երեք վանք։ Այիա Տրիադա վանքը հիմնադրվել է 17-րդ դարում վենետիկյան երկու վանականների՝ Երեմիայի և Լավրենտիոս Ջանկառլոյի կողմից, որոնք միացել էին Ուղղափառ եկեղեցուն։ Նրանք վերանորոգել են Մուրթարի ընտանիքի կառուցած հին վանքը։ Այդ շինությունները տեսանելի են սարահարթից և օդանավակայան ժամանող ինքնաթիռներից, շրջապատված են ձիթապտղի և նարնջի պուրակներով։ Բլուրների միջև մայրուղի կա, որով կարելի է մեքենայով հասնել Գուվերնետո վանք՝ Այիա Տրիադայից 5 կմ դեպի հյուսիս։ Այստեղ կենտրոնական բակի շուրջը քառակուսի շինություն կա, որտեղ էլ գտնվում է Կույս Մարիամին նվիրված եկեղեցին։

Տրանսպորտ խմբագրել

 
Արկուդիոտիսա քարանձավ
 
Ակրոտիրի թերակղզու արբանյակային տեսարանը, կենտրոնում՝ Խանիայի օդանավակայանը

Գուվերնետո վանքից միայն ոտքի ճանապարհ է հասանելի դեպի Արկուդիոտիսա քարանձավը, որտեղ ստալագմիտներից մեկը, տեղացիների կարծիքով, արջի ձև ունի։ Ենթադրվում է, որ այս քարանձավը հին ժամանակներից օգտագործվել է որպես երկրպագության վայր (քանի որ կան Արտեմիսի և Ապոլլոնի պաշտամունքի ապացույցներ), բայց քրիստոնեական դարաշրջանում նվիրված է եղել Արկուդիոտիսա Փանաղիային (Մեր Տիկին)։ Ասկետներն ապրում էին այդ տարածքում գտնվող քարանձավներում։ Քարանձավից հեռու՝ 140 քայլ ներքև, գտնվում է երրորդ վանքը՝ Կաթոլիկոնը (վանական եկեղեցի), որն այժմ լքված է։ Համարվում է, որ այն կառուցվել է 5-րդ կամ 6-րդ դարում Սուրբ Հովհաննես ճգնավորի կողմից։ Այն կառուցված է ժայռերի մեջ և համարվում է ժայռի մի մասը։ Լքված շինությունների վերին հատվածում ներկայումս աճում են թզենիներ։

Թերակղզու կենտրոնական սարահարթում է գտնվում Խանիայի «Իոաննիս Դասկալոյաննիս» միջազգային օդանավակայանը, որն անվանվել է՝ ի պատիվ ժողովրդական հերոս Դասկալոյաննիսի։ Խանիայից օդանավակայան կարելի է հասնել մեքենայով, տաքսիով կամ հասարակական տրանսպորտով։

Ակրոտիրիի շրջակայքում կան մի շարք առողջարաններ, որոնցից են՝ Ստավրոս, Կալաթաս և Մարաթի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kallikratis law Արխիվացված 2018-06-12 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
  2. «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (PDF) (հունարեն). National Statistical Service of Greece. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. S.T.Williamson, 1933
  4. A.Strid, 1996
  5. C.M.Hogan, 2008

Աղբյուրներ խմբագրել

  • C. Michael Hogan, Cydonia, Modern Antiquarian, January 23, 2008 [1]
  • Arne Strid and Kit Tan (1986) Mountain Flora of Greece, Edinburgh University Press 0-7486-0207-0
  • Samuel Thurston Williamson, Raymond Moley, Malcolm Muir, Rex Smith and Joseph Becker Phillips (1933) Newsweek

Արտաքին հղումներ խմբագրել