Ակտիվացած փայտածուխ

քիմիական միացություն

Ակտիվացված ածուխ, դեղամիջոց, որն օգտագործվում է բերանային ճանապարհով առաջացած թունավորումների բուժման համար[1]։ Առավել բարձր արդյունավետության հասնելու համար ցանկալի է այն կիրառել թունավորումից կարճ ժամանակ անց սովորաբար մեկ ժամվա ընթացքում[1][2]։ Այն արդյունավետ չէ ցիանիդներով, երկաթով, լիթիումով, սպիրտներով և մալաթիոնով թունավորումների ժամանակ[2]։ Այն կարելի է օգտագործել բերանացի դեղահաբերի ձևով կամ նազոգաստրալ զոնդով[3] Կիրառման այլ ձևերը ներառում են հեմոպերֆուզիոն մեխանիզմները[1]։

Ակտիվացած փայտածուխ
Նույնացուցիչներ
CAS համար16291-96-6
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.036.697 Խմբագրել Վիքիդատայում

Հիմնական կողմնակի ազդեցությունները ներառում են փսխում, կղանքի մգացում, փորլուծություն և փորկապություն[4]։ Առավել ծանր կողմնակի ազդեցություններ են թոքաբորբը, որի պատճառը կարող է հանդիսանալ դեղահաբի ասպիրացիան դեպի շնչառական ուղիներ[4][2]։ Հղիության և կրծքով կերակրման ժամանակ կիրառումն անվտանգ է[3]։ Ակտիվացված ածուխն ազդում է տոքսիններն ադսորբելու մեխանիզմով[4]։

Փայտածուխը թունավորումներից բուժելու համար կիրառվում էր դեռ վաղնջական ժամանակներից, սակայն ակտիվացված ածուխը սկսել է կիրառվել միայն 1900-ականներին[5][6]։ Այն ներառված է ԱՀԿ դեղամիջոցների ցանկում որպես ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկը[7]։ Զարգացող երկրներում մեծածախ վաճառքի դեպքում մեկ դեղաչափի արժեքն է 0,46-0,86 ԱՄՆ դոլար[8]։ ԱՄՆ-ում մեկ բուժման կուրսն արժե ավելի քիչ քան 25 ԱՄՆ դոլար[9]։

Կիրառությունը բժշկության մեջ խմբագրել

Թունավորում խմբագրել

Ակտիվացված ածուխն օգտագործվում է բազմաթիվ բերանացի թունավորումների ժամանակ, այդ թվում ֆենոբարբիտալով և կարբամազեպինով թունավորումները[10]։ Սակայն այն արդյունավետ չէ մի շարք թունավորումների ժամանակ, այդ թվում․ ուժեղ թթուներ և հիմքեր, երկաթ, լիթիում, մկնդեղ, մեթանոլ, էթանոլ կամ էթիլենգլիկոլ[10]։

Ոչ մի վերահսկվող ռանդոմիզացված հետազոտություն չի ապացուցել ակտիվացված ածուխի արդյունավետությունը, այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն հաճախակի կիրառել[10]։ Գյուղատնտեսության մեջ կիրառվող պարարտանյութերով և դափնեվարդի (oleander) սերմերով թունավորման ժամանակ կատարված հետազոտությունները չեն ապացուցել ակտիվացված ածուխի արդյունավետությունը[11]։

Աղեստամոքսային համակարգի ախտահարումներ խմբագրել

19-րդ դարում Անգլիայում վաճառվում էին փայտածուխի թխվածքաբլիթներ որպես փորափքանքի դեմ դեղամիջոց[12]։

Շատ երկրներում ակտիվացված ածուխի դեղահաբերն ու պատիճներն օգտագործվում են որպես փորլուծության, փորափոքանքի և ստամոքսի գրգռվածության դեմ դեղամիջոց[13]։ Իրինոտեկան ստացող քաղցկեղով հիվանդ անձանց շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ակտիվացված ածուխն ունի որոշակի արդյունավետություն փորլուծության դեմ պայքարում[14]։ Այն կարող է վատացնել որոշ դեղամիջոցների ներծծումն աղեստամոքսային համակարգից հանգեցնելով դրանց արդյունավետության նվազեցմանը, մասնավորապես կարող է ազդել կղանքի գվայակի թեստի արդյունքների վրա։ Ակտիվացված ածուխն օգտագործվում է նաև հիվանդին ռենտգենոգրաֆիայի նախապատրաստելու համար, նվազեցնելով ստամոքսի գազային պարունակությունը այն բարելավում է լյարդի, ենթաստամոքսային գեղձի և երիկամային քարերի տեսանելիությունը։ Փայտածուխով թխվածքաբլիթները վաճառվել նաև որպես տնային կենդանիների խնամքի միջոց։

Այլ խմբագրել

Պնդումներն այն բանի մասին, որ ակտիվացված ածուխը նպաստում է ատամների սպիտակեցմանը, խումհարության վերացմանը և փորափքանքի կանխարգելմանը, գիտականորեն ապացուցված չեն[15][16]։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Դեղորայքի ոչ ճիշտ կիրառումը (օրինակ թափանցումը թաքեր) կարող է հանգեցնել շնչառական ուղիների ասպիրացիայի, ինչը շտապ բժշկական օգնության բացակայության պայմաններում կարող է հանգեցնել մահվան[17]։ Ակտիվացված ածուխի օգտագործումը հակացուցված է թթուներով, հիմքերով կամ նաֆթային պրոդուկտներով թունավորման դեպքում։

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Թունավորման կասկածի դեպքում բուժանձնակազմը դեղամիջոցն օգտագործում է կամ անմիջապես դեպքի վայրում կամ վերականգնողական բաժանմունքում։ Այն հազվադեպ օգտագործվում է հեմոպերֆուզիայի ժամանակ արյան միջից թունավոր նյութերի հեռացման համար։ Ակտիվացված ածուխը ներկայումս համարվում է ամենանախըտրելի դեղամիջոցը բազմաթիվ թունավորումների բուժման համար, իսկ այնպիսի եղանակներ ինչպիսիք են արհեստական փսխումը ներկայումս կիրառվում են շատ հազվադեպ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Charcoal, Activated». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 57. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 469. ISBN 9781284057560.
  4. 4,0 4,1 4,2 «Charcoal, Activated». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Cecen, Ferhan; Aktas, Özgür. «1». Activated Carbon for Water and Wastewater Treatment: Integration of Adsorption and Biological Treatment (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9783527639458. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. Tascón, J. M. D. (2012). Novel Carbon Adsorbents (անգլերեն). Elsevier. էջ 640. ISBN 9780080977447. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Charcoal, Activated». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  9. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 469. ISBN 9781284057560.
  10. 10,0 10,1 10,2 «Charcoal, Activated». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  11. Eddleston M, Juszczak E, Buckley NA, և այլք: (2008). «Multiple-dose activated charcoal in acute self-poisoning: a randomised controlled trial». Lancet. 371 (9612): 579–87. doi:10.1016/S0140-6736(08)60270-6. PMC 2430417. PMID 18280328.
  12. Rolland, Jacques L. (2006). The Food Encyclopedia: Over 8,000 Ingredients, Tools, Techniques and People. Robert Rose. էջ 148. ISBN 0-7788-0150-0.
  13. Stearn, Margaret (2007). Warts and all: straight talking advice on life's embarrassing problems. London: Murdoch Books. էջ 333. ISBN 978-1-921259-84-5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
  14. Michael M, Brittain M, Nagai J, և այլք: (Nov 2004). «Phase II study of activated charcoal to prevent irinotecan-induced diarrhea». J Clin Oncol. 22 (21): 4410–7. doi:10.1200/JCO.2004.11.125. PMID 15514383.
  15. Brooks, JK; Bashirelahi, N; Reynolds, MA (September 2017). «Charcoal and charcoal-based dentifrices: A literature review». Journal of the American Dental Association (1939). 148 (9): 661–670. doi:10.1016/j.adaj.2017.05.001. PMID 28599961.
  16. «Can activated charcoal help with hangovers?». WebMD (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  17. Elliott C, Colby T, Kelly T, Hicks H (1989). «Charcoal lung. Bronchiolitis obliterans after aspiration of activated charcoal». Chest. 96 (3): 672–4. doi:10.1378/chest.96.3.672. PMID 2766830.