Ակոբ Ակոբով
հայ քանդակագործ
Ակոբ Մինասի Ակոբով (մայիսի 15, 1905, Սլիվեն, Բուլղարիա - մայիսի 12, 1983, Դենվիլ, Նյու Ջերսի, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ քանդակագործ, մեդալագործ։
Ակոբ Ակոբով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1905 |
Ծննդավայր | Սլիվեն, Բուլղարիա |
Մահացել է | մայիսի 12, 1983 (77 տարեկան) |
Վախճանի վայրը | Դենվիլ, Նյու Ջերսի, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան (1934) և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և մետալագործ |
ԿենսագրությունԽմբագրել
Աշակերտել է արձանագործ Մ. Ֆարաքճյանին, սովորել է Կիևի գեղարվեստի ինստիտուտում, աշակերտել բուլղարացի քանդակագործ Նիկոլոֆին։ 1929-1930 թվականներին սովորել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, 1930-1934 թվականներին Նյու Յորքի Գեղարվեստի ազգային ակադեմիայում։ Ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում[1][2]։
ՍտեղծագործություններըԽմբագրել
- Դասական ռեալիզմի հետևողությամբ ստեղծել է ամերիկյան երգիծաբան Ուիլ Ռոջերսի դիմաքանդակը (1935)
- Գեներալ Ս. Ջեքսոնի հուշարձանը (1940)
Հուշամեդալներ՝
- Ջոն Քենեդի (1964)
- Ռոյ Հովարդ
- Ալեքսանդր Համիլտոն
- Նոր Օռլեանի 250-ամյակ (1968)
- Կոմիտասի ծննդյան 100-ամյակ (1969)
ՄատենագրությունԽմբագրել
Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959